ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ – ՍԱՐՍԱՓԵԼԻ Է, բայց փաստ է, որ դու՝ հայ ժողովուրդ, գնում ես դեպի կործանում և քեզ հետ կործանման ես տանում նաև քո առողջ սերմին

ՍԱՐՍԱՓԵԼԻ Է, բայց փաստ է, որ դու՝ հայ ժողովուրդ, գնում ես դեպի կործանում և քեզ հետ կործանման ես տանում նաև քո առողջ սերմին

ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ – ՍԱՐՍԱՓԵԼԻ Է, բայց փաստ է, որ դու՝ հայ ժողովուրդ, գնում ես դեպի կործանում և քեզ հետ կործանման ես տանում նաև քո առողջ սերմին

22 ՄԱՅԻՍ 2020 – ՄԵՐ ՈՒՂԻՆ: ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ:

Հայոց Լեզուն, Հայոց Պատմութիւնն ու Հայկական Մշակոյթն՝ իմ անձնական պաշտպանութեան ներքոյ են

բայց փաստ է, որ դու՝ հայ ժողովուրդ, գնում ես դեպի կործանում և քեզ հետ կործանման ես տանում նաև քո առողջ սերմին։ Աղետներից քեզ միշտ փրկել են ազգի առողջ սերմը կրողները, սակայն այսօր նրանց ամեն կերպ աշխատում են չեզոքացնել քո տերերը։

Թաղվել ես կեղտի մեջ․ նյութապաշտ ես, շահամոլ ես, քծնող ես, երեսապաշտ ես, տգետ ես, անազնիվ ես, խաբող ես, անառակ ես, մորթապաշտ ես, ․․․․։ Հայ ժողովուրդ, ահա այսպիսի որակներ կրող անհատներից կազմված խառնամբոխ ես։

Ինչպիսին դու ես, այնպիսին էլ քո ընտրած իշխանավորներն են։ Քո այս որակները այնքա՜ն ցայտուն են դրսևորված համացանցում, որ առողջ սերմիդ կրողները սարսափում են այն մտքից, որ իրենք, որպես տեսակ, պատկանում են այդ խառնամբոխին։

Մեկը գրառում է կատարել, թե Խորենացին ու Մաշտոցը ոչնչացրել են Հայոց պատմությունն ու լեզուն (իր խոսքերով՝ «Խորենացին գրեց պատմությունը հայոց, ոչնչացնելով ԱՐԻԱՑ պատմությունը, Մաշտոցը ստեղծեց հայոց գրերը, աղավաղեց ԱՐԻԱՑ լեզուն)։

Արիացիներից ու Հայոց փառահեղ պատմությունից գաղափար չունեցող այս տգետ թշվառականի գրառումը իրենց «արիացի, հեթանոս, ցեղակրոն» և այլ պիտակներով կոչող և հայի անուն ազգանուն կրող տասնյակ մարդիկ արդեն մի քանի օր է աշխույժ քննարկում են, իրենց բաժին ցեխը շպրտելով Մաշտոցի ու Խորենացու վրա։

Ավելի երկար ժամանակ է, ինչ քո հազարավոր անդամներ քննարկում են, թե ում արձանն է պետք կանգնեցնել Երևանում․ Գանդի՞, Վիլսո՞ն, Քայլող մա՞րդ․․․։

Ակնհայտ է, որ դու ի վերջո կանգնեցնելու ես մի տգետ ու խաբեբա մարդու արձան ու անունը դնես Քայլող մարդ։

Քո մտքով չի էլ անցնելու բարձրաձայնել, որ ունես քոնը, ունես շատ ավելի արժանավոր զավակներ․ Հայկ նահապետից մինչև Արցախն ազատագրող անձնազոհ ՌԱԶՄԻԿ։

Եթե դու տերը չես քո անցյալի ու քո ազգային սրբությունների, ապա տերը չես նաև քո զավակների ապագայի։

Սա հենց կործանում տանող ճանապարհն է և քեզ ստիպել են ընտրել այդ ճանապարհը, օգտվելով նրանից, որ քո մտածելու, տրամաբանելու կարողությունն աշխատում է միայն քո անձնական շահի ծիրի մեջ։

ԱՅԾ-ի գլուխն արդեն զոհասեղանի վրա է

ՀԱՅՈՑ ԲՆՆՕՐԱՆ Մենք Հայ ենք ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸ

ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail