ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ – Արդեն երկու դարից ավել է, ոնց որ ռուսները հայտնվել են այս տարածաշրջանում․․․

ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ – Արդեն երկու դարից ավել է, ոնց որ ռուսները հայտնվել են այս տարածաշրջանում․․․

ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ – Արդեն երկու դարից ավել է, ոնց որ ռուսները հայտնվել են այս տարածաշրջանում․․․

19 ՅՈՒՆԻՍ 2020 – ԵԿՈՒՈՐ ՔՈՉՈՒՈՐ ԹՈՒՐՔԵՐԸ ԵՒ ՄԵՆՔ ՀԱՅԵՐՍ:

ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Արդեն երկու դարից ավել է, ոնց որ ռուսները հայտնվել են այս տարածաշրջանում, հայերը տրտնջում են, թե «ինչու ռուսները մեր հանդեպ հատուկ վերաբերմունք չեն ցուցաբերում, մինչդեռ մենք այստեղ իրենց հանդեպ ամենահավատարիմն ենք»:

Շատ հին երգ է, բայց ինչ արած, երգվում է և այսօր, ու նրա վերջն էլ, ճիշտն ասած, չի երևում:

«Օրհնված» ոտքի ես կողմերն հայտնվելու օրերին անդրադառնալիս Լեոն այն միտքն է հայտնում, որ այդ ժամանակ տեղի է ունեցել ազգերի պատմության մեջ չլսված ու չտեսած մի երևույթ. մի ազգ,իմա` հայերը, կռվել և արյուն է թափել նրա համար, որ մի ստրկությունը փոխարինեն մեկ ուրիշ ստրկությամբ:

Պատկերավոր ասած, նվաճված մահմեդականին այդ նույն ռուսը ուժով է ծնկի իջացրել և նրա վզին ամրացրել իր ստրկատիրության լուծը: Եվ, որպես նվաճող, գիտակցել է, որ այս նվաճվածի հանդեպ անհրաժեշտ է «ճիշտ» գիծ պահել, որ հնազանդ ու խոնարհ մնա:

Հայը, նախկին օտարի լուծը վզին, ինքն է չոքե-չոք եկել նոր նվաճողի մոտ, համբուրել նրա «օրհնված» ոտքը, դեմ տվել վիզը և որպես իր համար մեծագույն պարգև առաջարկել, որպեսզի նոր տիրակալը իր ձեռքով հանի հին տիրակալի լուծը և տեղադրի իր նոր լուծը: Եվ հայը հեռացել է փառք տալով Բարձրյալին, որ իրեն այդպիսի պարգև է շնորհել:

Նույնը տեղի ունեցավ 1920-ին` հայ բոլշևիկները իրենք արյուն թափեցին, իրենց ցեղակիցների արյունը առատ թափեցին, բայց ի վերջո հասան նրան, որ ազատության փոխարեն վերջապես ստացան ռուսի ձեռքով հայի վզին կրկին անցկացրած ստրուկի լուծը:

Նույնն էլ հիմա է. հենց որ, մեղմ ասած, մարդկանց հիշեցնում են պետության ու ժողովրդի հանդեպ ունեցած իրենց պարտականությունների մասին, սրանք, «Սովետի վախտվա» լուծները ձեռքներին վազում են Ռուսաստանի դեսպանատուն ու խնդրում են լուծը կրկին վզներին անցկացնել, և թույլ չտալ, որ սեփական պետությունը իրենց դեմը դնի երկրի քաղաքացու համար նախատեսված բոլոր պահանջները:

Քանի այդ խավը կա, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները չեն կարող փոխշահավետ ու անամպ լինել:

Հասկանալի է, որ Ռուսաստանում որոշ շրջանակներ, իրենց շահերից ելնելով, սնուցում և ջրի երեսին են պահում հայաստանյան այդ խավը:

Այդ խավի չեզոքացումը և ասպարեզից հեռացումը զուտ ներհայաստանյան, այսինքն, մեր գործն է: Հակառակ պարագայում հույս պետք չէ ունենալ, թե մի օր Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալ կլինեն:

Ինչը մեր համար հույժ կարևոր է: Ի վերջո, եթե կա մի խավ, որը պատրաստ է ստրկավայել ծառայելու, ինչու պետք է մյուս կողմն իրեն նեղություն տա նկատի ու սկսի գործակցել արժանապատիվ կեցվածքով խավի հետ:

Ստրուկն ավելի ձեռնատու է: Իսկ ստրուկին ով է սիրում: Այն էլ` կամավոր ստրուկին: Եվ այդ դիտակից էլ նայում են երկրիդ ու ազգիդ»:

Արեւմտահայերէն-Լրատուական-Կայք «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

mer-oughin.am/2020/06/19/արդեն-երկու-դարից-ավել-է-ոնց-որ-ռուսնե/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail