ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Սերժ Սարգսյանի կտրուկ աշխուժացումը. չի փրկվելու ոչ ոք
29.06.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան: – ԵԿՈՒՈՐ ՔՈՉՈՒՈՐ ԹՈՒՐՔԵՐԸ ԵՒ ՄԵՆՔ ՀԱՅԵՐՍ:
«-Այս աշխուժացող հետեւակ ոչխարները որ արդէն հոտած են, ներքին հարցերը լուծելու համար, արտաքին դուռ կը զարնեն:»
«-Եթէ քովիտ-19-ժահրի փոփոխութունները դուն չես տեսնար, դուն ազատ ես, դուն այդ իրաւունքն ալ չունիս, ինձ ալ քեզ հետ ձորը տանելու: »
«-Հիմայ ըսէք ինծի, ով է այսօրուայ վարձկանը, այսօրուայ օրինաւոր իշխանութիւնը թէ նախորդները եւ իրենց հետ կոյրօրէն աշխատողները, հիմայ ըսէք ինծի ասոնցմէ որ մեկն է ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾ ՏԱՆՈՂԸ:» ԼՈՒՍԱՒՈՐ-ԱՒԵՏԻՍ:
Հանրապետական կուսակցության երիտմիությունը բողոքի ակցիաներ է իրականացրել Հայաստանում Եվրամիության, այլ դիվանագիտական առաքելությունների դիմաց, հանձնելով նամակներ: Ակցիան կապված է ՍԴ հարցում կատարված քայլերի հետ, որոնք գնահատվում են հակասահմանադրական, հակաիրավական:
Հանրապետական կուսակցությունը աշխուժացրել է իր գործունեությունը: Դրան նախորդել էր մամուլի հրապարակում, թե ՀՀԿ-ն ուժեղ հարվածներ է պատրաստել իշխանությանը: Իհարկե, մեղմ ասած հարաբերական է «իշխանությանը ՀՀԿ-ի ուժեղ հարված» ձեւակերպումը, հաշվի առնելով Հանրապետական կուսակցության հանդեպ հանրության վերաբերմունքը, եւ անգամ մյուս այսպես ասած ընդդիմադիր ուժերի վերաբերմունքը, որոնք հայտարարում են, թե կգործակցեն իրար հետ, բայց ոչ մի դեպքում չեն գործակցի ՀՀԿ-ի հետ:
Այդ իմաստով, ՀՀԿ ուժեղ հարվածներ հասցնում է իրականում հենց այդ ուժերին, եւ հատկանշական է, որ Հանրապետականն աշխուժացնում է գործունեությունը հենց այդ ուժերի աշխուժացման ֆոնին, երբ խոսակցություն է ծավալվել համախմբման մասին՝ ԲՀԿ շուրջ զարգացումների առիթով: Հետաքրքիր է նաեւ, որ համախմբումն էլ կարծես թե չի ստացվում, կամ առաջ է գնում բավականին դժվար:
Այդ ֆոնին տեղեկություն եղավ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման մասին, որ տեղի է ունեցել Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունից հետո: Հանդիպումը պաշտոնապես հաստատվեց, թեեւ Սերժ Սարգսյանի գրասենյակը նաեւ նշեց, որ այն եղել է տեսակցության այց եւ չեն եղել քաղաքական նպատակներ: Այդուհանդերձ, այցից հետո ներքաղաքական պատկերի տրանսֆորմացիան բավական հետաքրքիր է:
Այդ ֆոնին հատկանշական է ԵԺԿ հեռավար տեսավեհաժողովից հետո Դոնալդ Տուսկի կոչը Հայաստանի կառավարությանը, որ չճնշեն ընդդիմությանը: Այդ կոչը հնչում էր այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն հանդիպում էր ՌԴ դեսպանի հետ: Այն ԲՀԿ-ն, որին տարիներ առաջ ԵԺԿ-ն մերժել էր ընդունել իր շարքը, իսկ ՀՀԿ-ին՝ ընդունել:
Հայաստանում ներքաղաքական իրողությունները խորապես շաղկապված են արտաքին քաղաքական միջավայրում տեղի ունեցող լայն գործընթացներով, դրանում ներգրավված դերակատարների մոտիվներով: Իսկ այստեղ բավական բարդ վիճակում է հայտնվել Ռուսաստանը, մնալով ամերիկա-չինական դիմակայության միջեւ, իր ավանդական գործընկեր Թուրքիայի հետ: Այդ իրավիճակներում ռուսական ավանդական քաղաքականության համար «պատմական օրինաչափությամբ» ուժգնանում է Հայաստանի ենթակայության օրակարգը եւ այն Հայաստանի ներքաղաքական կյանքի միջոցով առաջ մղելու անհրաժեշտությունը:
Այդ իմաստով հատկանշական է ԲՀԿ, այսինքն՝ ռուսական տիրույթից նկատվող աշխուժացումը, սակայն նույնքան արագ արգելակումը, եւ փոխարենը ՀՀԿ աշխուժացումը: Միաժամանակ, կարծես թե դադար է վերցնում եւ հետ կանգնում Ռոբերտ Քոչարյանը, որին ազատում են կալանատնից, եւ աշխուժանում է Սերժ Սարգսյանը:
Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ ունեցած բազմաթիվ հակասություններով եւ հակադրություններով հանդերձ, արդյոք ռուսական տիրույթում գործող կամ գործած քաղաքական միավորները այդուհանդերձ լավ պատկերացնում են ներկայիս պատմական շրջափուլում այդ տիրույթից եկող հավակնությունների լրջությունը Հայաստանի համար, եւ այն հետեւանքը, որ կարող է իրենց համար լինել Հայաստանի դեմ այդ հավակնությունները սպասարկելու դեպքում: Արդյոք դա է նաեւ պատճառը, որ Ռոբերտ Քոչարյանը «հետ է քաշվում», փոխարենն աշխուժանում է Սերժ Սարգսյանը, որն ունի Մոսկվայի հետ «հակադրության» փորձ:
Բանն այն է, որ խնդիրն այդ համատեքստում Հայաստանի ներքին պայքարը եւ դիմակայությունը չէ, նոր իշխանության հետ նախկին համակարգի հարաբերությունը կամ փողը փրկելը չէ: Որովհետեւ լայն քաղաքական առումով ոչ ոք չի փրկվելու, եթե Հայաստանը հերթական անգամ դառնա ռուսական հավակնությունների զոհ: Դա չեն կարող չհասկանալ նրանք, որոնք տարբեր փուլերում այդ ամենը զգացել են սեփական մաշկի վրա:
www.lragir.am/2020/06/29/559908/