Հայաստան – Սիսիանի պատմության թանգարան – ՈՐՈՏՆ ԲԵՐԴԸ (ՈՐՈՏՆԱԲԵՐԴԸ) ՍԻՍԻԱՆ քաղաքից 20 կմ արևելք, Որոտան գետի աջափնյա լեռնաբազուկին է գտնվում
Հայաստան – Սիսիանի պատմության թանգարան – Նախորդ Յօդուածը:
ՈՐՈՏՆ ԲԵՐԴԸ (ՈՐՈՏՆԱԲԵՐԴԸ)
ՍԻՍԻԱՆ քաղաքից 20 կմ արևելք, Որոտան գետի աջափնյա լեռնաբազուկին է գտնվում ՈՐՈՏՆ բերդը՝ վաղմիջնադարյան ՀԱՅԱՍՏԱՆԻ ամենաանառիկ և ամենահայտնի բերդերից մեկը:
Բերդն առաջին անգամ հիշատակվում է 450 թվականին պարսկական զորքերից հայ ապստամբների ազատագրած բերդերի թվում: 10-11-րդ դարերում բերդը հսկել ու պաշտպանել է ՍՅՈՒՆԻՔԻ և ԲԱՂՔԻ թագավորության հյուսիսային սահմանները:
1104-1211 թթ. բերդը տիրել են թուրք-սելջուկյան նվաճողները:
Նրանցից ազատագրվելուց հետո 13-14-րդ դարերում ՈՐՈՏՆ բերդը գտնվել է ՕՐԲԵԼՅԱՆՆԵՐԻ ձեռքին: 1386 թ. այն գրավել են Լենկթեմուրի զորքերը:
ՈՐՈՏՆԱԲԵՐԴԸ հենակետային կարևոր դեր է խաղացել նաև 1720-ական թվականներին պարսկական և թուրքական բռնակալների դեմ ԴԱՎԻԹ ԲԵԿԻ գլխավորությամբ Սյունիքի հայության մղած ազատագրական պատերազմի տարիներին:
Այդ է պատճառը, որ ժողովրդի խոսակցական լեզվում այն անվանում են նաև “ԴԱՎԻԹ ԲԵԿԻ բերդ”:
Բերդն այժմ ավերակ է։ Նրա երեք կողմերում գահավեժ ժայռեր են և միայն հարավ-արևմտյան կողմն է պարսպապատ։
Բերդի հարավ-արևելյան հատվածում է գտնվում միջնաբերդը, որը բերդի ընդհանուր տարածքից բարձր է մոտ 50 մետր։
Միջնաբերդի արևելյան մասում կան դիտաշտարակի և մատուռի մնացորդներ։
Այստեղ է գտնվել մինչև Որոտան գետը տանող գետնուղու գլխամասը։
Լուսանկարում՝ ՈՐՈՏՆ բերդն է արևմուտքից: Լուսանկարը վերցված է oneway. com ֆեյսբուքյան կայքէջից:
facebook.com/photo.php?fbid=844028899410242&set=a.379387435874393&type=3&theater