ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Պեկինը պատրաստ է Հայաստանի դերին. Չինաստանը կմասնակցի զորավարժությանը

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Պեկինը պատրաստ է Հայաստանի դերին. Չինաստանը կմասնակցի զորավարժությանը

10.09.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան: – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ – ԵԿՈՒՈՐ ՔՈՉՈՒՈՐ ԹՈՒՐՔԵՐԸ ԵՒ ԱՇԽԱՐՀԸ:

Չինաստանի զինծառայողները կմասնակցեն սեպտեմբերի 21-26-ը Ռուսաստանում տեղի ունենալիք Կովկաս-2020 ռազմավարական հրամանատարաշտաբայի զորավարժությանը, որն անցկացվելու է հակաահաբեկչական պայքարի տրամաբանությամբ: Զորավարժության վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել օրերս Մոսկվայում տեղի ունեցած ՀԱՊԿ, ԱՊՀ եւ Շանհայի գործակցության կազմակերպության պաշտպանության նախարարների համատեղ հավաքի ժամանակ, որին մասնակցել է նաեւ Հայաստանի պաշտպանության նախարարը:

Համատեղ այդ հավաքին իր ելույթում Դավիթ Տոնոյանը ներկայացրեց Հայաստանի հուլիսյան ռազմական հաղթանակի ռազմա-քաղաքական համատեքստը, միաժամանակ այդ դիրքից լայնահուն ձեւաչափի առաջ ներկայացրեց Հայաստանի անվտանգային կենսական շահերի գոտին, որը չի սահմանափակվոում միայն Կովկասով, այլ տարածվում է Մերձավոր Արեւելք եւ Միջերկրծովյան տիրույթ:

Այլ կերպ ասած, Հայաստանն իր անվտանգության կենսական շահերը դիտարկելով եվրասիական սխեմաներում, այդուհանդերձ չի սահմանափակվում դրանցով եւ անվտանգությունը դիտարկում է նաեւ եվրատլանտյան շահերի տարածություններում: Այստեղ կարեւոր է նկատել, որ Մերձավորարեւելյան գոտում եվրաատլանտյան անվտանգային դերակատարումն ընդլայնելու գաղափար է առաջ քաշում Միացյալ Նահանգները, որի ուղղությամբ թերեւս առաջին էական քայլերից է նաեւ արաբա-իսրայելական համաձայնությունների գործընթացը:

Այդպիսով, Մոսկվայում տեղի ունեցած երեք եվրասիական կազմակերպությունների պաշտպանության նախարարների համատեղ նիստի հայաստանյան ելույթում բավականին շոշափելիորեն ուրվագծվում էր այն, որ Հայաստանը պատրաստ է, պատասխանատու եւ ունակ է ստանձնել միջազգային անվտանգության յուրօրինակ ռեգիոնալ հաբի դերակատարում, որտեղ կարող են համադրվել այլ ռեգիոններում սկզբունքորեն հակոտնյա շահեր:

Այդ իմաստով հատկանշական է Ռուսաստանի Կովկաս-2020 զորավարժությանը Չինաստանի մասնակցությունը, եւ միեւնույն ժամանակ՝ այդ վարժանքին մասնակցելուց Ադրբեջանի հրաժարումը:

Պեկինը թերեւս պատրաստ է Հայաստանը միջազգային անվտանգության ռեգիոնալ հաբ ընկալելուն, եւ անգամ պատրաստվում է դրան ֆունկցիոնալ իմաստով: Դրա վկայությունը Հայաստանում խոշորագույն դեսպանատան կառուցումն է, որը անկասկած հաշվարկված է ոչ միայն չինական աշխարհքաղաքական մասշտաբներով, այլ նաեւ Հայաստանի անվտանգային կենսական շահերի այն ճյուղավորումով եւ տարածումով, որի մասին բարձրաձայնվեց մոսկովյան համատեղ նիստում:

lragir.am/2020/09/10/577541/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail