Էրդողանը Թուրքիան վերածել է ահաբեկչության տարածաշրջանային կենտրոնի. Իսրայելի դեսպան

Էրդողանը Թուրքիան վերածել է ահաբեկչության տարածաշրջանային կենտրոնի. Իսրայելի դեսպան

29.10.2019 – Տարածաշրջան: Աշխարհում, Թուրքիա, Մերձավոր Արեւելք – Թեմա: Քաղաքականություն:

Իսրայելը զգուշացնում է քրդերի էթնիկ զտման մասին եւ միջազգային հանրությանը կոչ անում միջոցներ ձեռնարկել եւ քուրդ ժողովրդին օգնություն ցույց տալ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դեննի Դանոնը՝ ՄԱԿ-ին քննադատելով այն պատճառով, որ կենտրոնացել է Իսրայելի վրա՝ այն դեպքում, երբ Թուրքիան հետապնդում է քրդերին եւ սիրիական բանտերից ազատում «Իսլամական պետության» ահաբեկիչներին, փոխանցում է Arutz Sheva-ն:

«Մեր վերջին հանդիպումից հետո Էրդողանը ներխուժեց հյուսիսային Սիրիա եւ տարածաշրջանում անկայունություն հրահրեց: Էրդողանը երկար տարիներ շարունակ տարածաշրջանն ապակայունացրել է բռնության եւ ահաբեկչական կազմակերպություններին աջակցության միջոցով: Նա Թուրքիան տանում է վտանգավոր, նորօսմանական, իմպերիալիստական ուղիով: Նա սպառնում է լրագրողներին, հետապնդում կրոնական փոքրամասնություններին եւ հակասեմականություն քարոզում»,- նշել է նա:

Նրա խոսքով՝ Էրդողանին չբավարարեց սեփական երկրում քուրդ քաղաքացիների հետապնդումը, հիմա նա իր զորքերն ուղարկում է Սիրիայում քուրդ ժողովրդին սպանելու համար:

«Նա պատասխանատվություն է կրում մեծ թվով անմեղ մարդկանց մահվան եւ տասնյակ հազարավոր մարդկանց տեղահանման համար,- ասել է դեսպանը: – Սիրիայում նրա բռնությունը հանգեցրել է ԻԼԻՊ-ի ուժեղացմանը: Զբաղված լինելով այն մարդկանց սպանությամբ, ովքեր օգնել են աշխարհը պաշտպանել ԻՊ սպառնալիքից, նա ԻՊ անդամներին թույլ է տվել բանտերից դուրս գալ եւ աշխարհը ենթարկել ապագա հարձակումների: Էրդողանը Թուրքիան վերածել է ահաբեկչության տարածաշրջանային կենտրոնի»:

Western Armenia – The Ancient Armenian City of Bitlis (Baghesh in Armenian)

news.am/arm/news/541383.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail