Ֆրանսայի նախագահը, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրատ Փափազեանի ուղեկցութեամբ, Փարիզում յարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին
24 ԱՊՐԻԼ 2021 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:
Ապրիլի 24-ին, որը Ֆրանսայում 2019 թուականից ի վեր նշւում է որպէս 1915 թուականի Հայոց ցեղասպանութեան յիշատակի օր, Ֆրանսայի նախագահ Էմանուէլ Մաքրոնը Փարիզում Կոմիտասի արձանի մօտ յարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանութեան անմեղ զոհերի յիշատակին։
Միջոցառմանը ներկայ էին Փարիզի քաղաքապետ Անն Հիտալկոն, Ֆրանսայում Հայաստանի Հանրապետութեան դեսպան Յասմիկ Տոլմաջեանը և Ֆրանսահայ կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանեանը և ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրատ Փափազեանը։
Մինչ այդ Մաքրօնը Էլիզէի պալատում հանդիպել էր ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրատ Փափազեանի և Արա Թորանեանի հետ: Այնուհետև նրանց ուղեկցութեամբ գնացել է Փարիզում տեղադրված Կոմիտասի արձանի մօտ՝ յարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանութեան 1.500.000 զոհերի յիշատակին:
horizonweekly.ca/en/ֆրանսայի-նախագահը-հյդ-բիւրոյի-անդամ-մ/