Բայդենի հայտարարությունից հետո Ստամբուլի տարհանման պլան մշակվեց. Ինչ է անում Հայաստանը

Բայդենի հայտարարությունից հետո Ստամբուլի տարհանման պլան մշակվեց. Ինչ է անում Հայաստանը

29.04.2021 | Մեկնաբանություն | Lragir.am, – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:

Հայոց ցեղասպանության ճանաչման ուղերձում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հիշատակել է «Կոստանդնուպոլսում հայ մտավորականության ու համայնքների ղեկավարների ձերբակալությունների» մասին: Ստամբուլն իր պատմական անունով հիշատակելու հանգամանքը քիչ ուշադրության է արժանացել, թեեւ այն նախանշում է որոշակի ուղերձներ Թուրքիային: Հիշվում է՝ խոսելով Սեւրի սարսափների մասին, Էրդողանը հայտարարել էր, որ թույլ չեն տա Ստամբուլը կրկին Կոստանդնուպոլիս դարձնել: Բայդենի հայտարարությունից հետո հայտնի է դարձել, որ Էրդողանը հանձնարարել է Ստամբուլի տարհանման պլան մշակել:

Կոստանդնուպոլիսը 1930-ին իր կենցաղային «Ստանդուբոլ» ձեւից Stanbul դարձավ առաջին հերթին թուրքերին Սովետական Ռուսաստանի եղբայրական օգնության շնորհիվ: Կոստանդնուպոլիսը հսկայական դեր ունի հայերի հանդեպ ռուսական պատմական-քաղաքական բարդույթների համակարգի մեջ. Բյուզանդիայի հայ կայսերական բազմաթիվ դինաստիաների ընհանուր առմամբ 600-ամյա կարավարումը եւ հայ հոգեւորականության առաջնորդումը վճռորոշ դեր են ունեցել ռուսական պետության ստեղծման գործում՝ Կիեւի Կրեշչատիկում Ռուսիա ծնելով: Ի դեպ, մոնղոլական արվարձան Մոսկվայի ու հայ-հրեական առեւտրական չքնաղ Կիեւի ներկայիս դիմակայության հիմքերը տանում են 1000-ամյա իրադարձությունների խորքերը: Ավակով-Զելենսկի էթնիկ զույգը նույնպես «երկնքից» չի ընկել:

Բայդենի հայտարարությունը որոշակի իրադարձությունների խթան է դարձել շրջանում: ԱՄՆ-ն հայտարարել է Հայաստանում իր առաջնահերթությունների մասին, առանձնահատուկ ընդգծելով ինքնիշխանության ու ամբողջության մասին: Սյունիքի մարզի վերաբերյալ ամերիկյան կողմի հայտարարությունները մատնանշում են մարզն օտարելու ռուս-թուրքական տանդեմի ծրագրերը:

Ակտիվացել են Հյուսիս-Հարավ առանցքի ստեղծման վերաբերյալ հայտարարությունները, որը «խաչվում է» ռուս-թուրքական ծրագրերին Հայաստանի հարավում: Իրանի ԱԳ նախարարի հարցազրույցի սկանդալային արտահոսքերը բացահայտում են ռուսական խափանարար գործողությունները ոչ միայն միջուկային գործարքի, այլեւ շրջանային ավելի լայն, ռուս-թուրքականից դուրս զարգացումների համատեքստում:

Սրանք Հայաստանի համար սեփական իրավունքներն ու պահանջները պաշտպանելու հնարավորություններ են: Ընդ որում, որքան էլ տարօրինակ հնչի, պատերազմում պարտությունը մեծացնում են այդ հնարավորությունները, սակայն՝ դրան քաղաքական ճշգրիտ ձեւակերպում տալու պայմանով՝ Հայաստանի դեմ Ռուսաստան-Թուրքիա ահաբեկչական պատերազմ՝ ուղղված Հայաստանի մասնատմանն ու ինքնիշխանությունից զրկելուն:

Նոյեմբերի 9-ից 6 ամիս է անցել, բավական ժամանակ՝ ազգային օրակարգ ձեւակերպելու եւ այդ ուղղությամբ աշխատելու համար: Այս ընթացքում սակայն իշխող խմբակի ու մեդիա-քաղաքական դաշտը զբաղեցրած ուժերի «բանավեճը» մնացել է անմակարդակ մեղադրանքների, դավաճանների փնտրտուքի, «պրոռուս-հակաթուրք» պրիմիտիվ ու ապաքաղաքական բազարների մեջ: 6 ամիս ռուսները Հայաստանը «զբաղեցրին» Փաշինյան-ՀՓՇ, մի երկու ամիս էլ կզբաղեցնեն Փաշինյան-Քոչարյան «երկբեւեռ ընտրության» խեղկատակությամբ, իրենց համար տարածություն ու ժամանակ բացելով թուրքերի հետ ծրագրերն ավարտին հասցնելու համար: Իրար դավաճանության մեջ մեղադրող այս խմբերը պետք է իմանան, որ բոլորը հասկանում են, թե իրականում ինչ ծրագրի մաս են իրենք: Մի հուսադրող հանգամանք կա՝ այս խեղկատակություններին անհաղորդ հանրության գերակշիռ մասը, որը պահել է իր արժանապատվությունը եւ հենց այս դիրքերից է չափելու բոլորին:

“THE ARMENIAN CAUSE IS A CAUSE OF JUSTICE” CATHOLICOS ARAM I –
«LA CAUSE ARMÉNIENNE EST UNE CAUSE DE JUSTICE» CATHOLICOS ARAM I –

www.lragir.am/2021/04/29/638082/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail