Կիպրոսում թուրքական անօդաչուների տեղակայումը ՆԱՏՕ-ի համար նույնպիսի սպառնալիք է, ինչպես ՌԴ-ից C-400-ի գնումը․ Մայքլ Ռուբին

Կիպրոսում թուրքական անօդաչուների տեղակայումը ՆԱՏՕ-ի համար նույնպիսի սպառնալիք է, ինչպես ՌԴ-ից C-400-ի գնումը․ Մայքլ Ռուբին

01 ՅՈՒՆԻՍ 2021 – ԿԻԶԱԿԷՏ – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԿարդալ նաեւ՝:

Ձեռնարկությունների ամերիկյան ինստիտուտի գիտաշխատող Մայքլ Ռուբինը The National Institute-ին տված հարցազրույցի ընթացքում ասել է, որ թուրքական անօդաչու թռչող սարքերի զգալի մասը Կիպրոսի ռազմական օդանավակայանում տեղակայելը Թուրքիայի ագրեսիայի և տարածքային խախտումների հետագա ավելացման նշան են։

Նա նշել է, որ Հյուսիսային Կիպրոսի օկուպացված շրջաններում գտնվող ռազմական օդանավակայանը թուրքական ԱԹՍ-ների համար ավիաբազա դարձնելը նույնքան սպառնալիք է ՆԱՏՕ-ի համար, որքան Ռուսաստանի Դաշնությունից C-400 ՀՕՊ համակարգերի գնումը։

«Բարի խոսքերը Միջերկրական ծովի արևելյան շրջաններում խաղաղություն չեն բերի․ միակ գործող մեխանիզմն Էրդողանին ապացուցելն է, որ ստատուս-քվոն չեղյալ հայտարարելու դեպքում ավելի շատ կորցնելու, քան շահելու բան ունի», – ասել է գիտաշխատողը և հավելել, որ Թուրքիան սպառնացել է տարածաշրջանային անվտանգությանը՝ խախտելով ոչ միայն Կիպրոսի, այլ նաև Հունաստանի և Իսրայելի, Եգիպտոսի, Լիբանանի և Գազայի բացառիկ տնտեսական գոտիները։

Նա նշել է, որ ԱՄՆ-ի գովասանքի խոսքերը, որոնք կապված են Թուրքիայի` ՆԱՏՕ անդամ լինելով, համոզում են Էրդողանին, որ Միացյալ Նահանգները թույլ է և կկոտրվի հետագա ագրեսիայից»։ Մայքլ Ռուբինի կարծիքով` Կոնգրեսը պետք է կանխի ցանկացած տեսակի ամերիկյան բաղադրիչի հետագա վաճառը Թուրքիային, քանի որ դրանք ներառվում են ԱԹՍ-ների արտադրության մեջ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թուրքիան աշխատում է իր կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսում չշահագործվող ռազմական օդանավակայանն անօդաչու թռչող սարքերի ավիաբազայի վերածելու ուղղությամբ։

Կիպրոսի թուրքական հատվածում գտնվող օդանավակայանը շահագործումից դուրս է եկել 1974 թվականին՝ թուրքական ներխուժումից անմիջապես հետո։ Օդանավակայանի վերաբացվելու արարողությունը տեղի է ունենալու հուլիսի 20-ին՝ Թուրքիայի որակմամբ «Կիպրոսի խաղաղության գործողության» 37-ամյակին։

Here is an ancient world map in the Italian city of Rome, showing neither today’s Azerbaijan nor the Ottoman Empire and Republic of Turkey.

tert.am/am/news/2021/05/31/cyprus-base/3628572

Facebooktwitterredditpinterestlinkedinmail