Բաքուն հայտարարեց, որ կողմ է միայն Ռուսաստանին

Here is an ancient world map in the Italian city of Rome, showing neither today's Azerbaijan nor the Ottoman Empire and Republic of Turkey.

Բաքուն հայտարարեց, որ կողմ է միայն Ռուսաստանին

02 ՅՈՒՆԻՍ 2021 – ԿԻԶԱԿԷՏ – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԿարդալ նաեւ՝:

Փարիզում Մակրոնի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպումից ու համատեղ հայտարարություններից հետո Բաքվի արտգործնախարարությունը հայտարարել է, որ «տարածաշրջանում զինադադարը ապահովվում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների եռակողմ հայտարարության հիման վրա, որը կնքվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին: Ադրբեջանում ժամանակավորապես տեղակայված ռուս խաղաղապահները փորձում են պահել հրադադարի ռեժիմը: Այս հարցում Ֆրանսիայի դերակատարությունը չկա»:

Մեկնաբանելով իրավիճակի վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը, ըստ որոնց՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը Արցախի խնդրի լուծում չէ, Բաքվի ԱԳՆ մամլո խոսնակ Լեյլա Աբդուլլաևան հավելել է, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև ընթանում է ուղիղ երկխոսություն , այդ թվում` 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության հիմքով տարածաշրջանում կոմունիկացիաների բացման վերաբերյալ։ «Եվ այդ հարցում Ֆրանսիան ոչ մի դերակատարություն չունի», նշել է նա։

Անդրադառնալով սահմանազատման ու սահմանագծման խնդրին ՝ Աբդուլլաևան ընդգծել է, որ Ադրբեջանը սատարում է այդ գործընթացի սկիզբը, և այդ հարցը պետք է լուծվի բանակցությունների միջոցով:

Այսպիսով, Բաքուն հայտարարում է, որ Ռուսաստանի «միջնորդությունը» Արցախի հարցում, սահմանազատման և հաղորդակցությունների ապաշրջափակման գործում լիովին բավարարում է Ադրբեջանին:

Եթե Երևանը հայտարարում է, որ Ռուսաստանը գործընթացի գլխավոր և միակ երաշխավորն է, և ավելին, այդ մասին խոսում են թե իշխող ուժը, թե ռուսանպաստ ընդդիմությունը, ապա Հայաստանի և Բաքվի շահերը լիովին համընկնում են, և Արցախի թեման փակվում է:

Երևանն անում է ամեն ինչ, ինչ ասում Մոսկվան. բացառում է Արցախի խնդրի կապը Հայաստանի սահմանի իրավիճակի հետ, չի կրակում սահմանը խախտողների վրա, չի կռվում «Սև լիճի 30%-ի» համար, գերի չի վերցնում նրանց, ովքեր ներխուժում են Հայաստանի տարածք, իր սահմանների վերահսկողությունը հանձնում է ռուսներին:

Հայաստանում «նախընտրական արշավի» մասնակիցների մեծ մասը խնամքով խուսափում է Արցախի խնդրի հիշատակումից: Ոմանք հասկանում են, որ Արցախը հակակշիռ է ռուսական ազդեցությանը. որքան թեթև է Արցախի կշիռը նժարի վրա, այնքան մեծ է ռուս-թուրքական ճնշումը, և հակառակը: Հիմա Ռուսաստանի կողմից ճնշումն այնքան է մեծացել, որ Արցախի հիշատակումը փաստացի համարվում է հակառուսական թեմա, եւ դրանով ամեն ինչ ասված է:

www.lragir.am/2021/06/02/646115/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail