Եթե Ֆրանսիան հարցը բերում է ՄԱԿ-ի ԱԽ, առնվազն երկու երկիր ուշադրությամբ հետևելու են այս նախաձեռնության մշակմանը
02 ՅՈՒՆԻՍ 2021 – ԿԻԶԱԿԷՏ – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ – Կարդալ նաեւ՝:
| Հարցազրույց | ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
Մեր զրուցակիցն է քաղաքագետ Կայծ Մինասյանը
Պարոն Մինասյան, Փաշինյանը հայտարարում է, որ անվտանգության ոլորտում մեր թիվ մեկ գործընկերը ՌԴ–ն է։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը այն ֆոնին, որ ՌԴ–ն, և մասնավորապես ՀԱՊԿ–ը չեն կատարում իրենց պարտավորությունները:
Նիկոլ Փաշինյանը ընտրություն չունի: Պատերազմում պարտվածը դեռ իր ճակատագիրն ունի՞. Ես կասկածում եմ: Նա գիտի, որ Ռուսաստանը կիտրոնի պես սեղմում է մինչև վերջին կաթիլը: Այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանը փորձում է միջոցներ գտնել իր ինքնավարությունն ընդլայնելու համար, այդ պատճառով էլ գալիս է Ֆրանսիա՝ դիվանագիտական հնարավորություններ ստանալու և Ռուսաստանի ներկայությանը և Թուրքիայի ազդեցությանը հակակշիռ փնտրելու համար:
Արդյոք ճիշտ չէ՞ր լինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելը։
Սա է Ֆրանսիա գալու պատճառներից մեկը: Եթե Երևանի խնդրանքով Ֆրանսիան Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը հարգելու հարցը բերում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ապա կա առնվազն երկու երկիր, որոնք ուշադրությամբ հետևելու են այս նախաձեռնության մշակմանը՝ Ռուսաստանը և Իրանը: Արդյոք Ռուսաստանը վետո կդնի՞ տեքստի վրա (հռչակագիր կամ բանաձևի նախագիծ): Կմասնակցի՞ Ռուսաստանը այս տեքստի մշակմանը: Երկրորդ երկիրը Իրանն է, որը շատ զգայուն է Հայաստանի հետ սահմանի նկատմամբ, այնպես, ինչպես Միացյալ Նահանգները, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան:
Լևոն Տեր–Պետրոսյանն ասում է, թե զարմանալի է Ալիևի կոպիտ ու ագրեսիվ հռետորաբանությունը հաղթանակից հետո։ Ինչպե՞ս եք գնահատում։ Արդյոք Ձեզ համար զարմանալի՞ է։
Իլհամ Ալիևն անում է այն, ինչ չարեց Լևոն Տեր Պետրոսյանը 1994 թ.` իր ռազմական հաղթանակը քաղաքական հաղթանակի վերածելու փորձ: Այս պայմաններում, եթե Լևոն Տեր Պետրոսյանը չի հասկանում Իլհամ Ալիևին, դա այն պատճառով է, որ նա ինքը չի հասկանում ռազմավարությունը և միջազգային հարաբերությունները: Դա ինձ չի զարմացնում: Դուք չեք կարող ներկայանալ որպես պետական գործիչ (stateman) և վարվել որպես ակադեմիկոս: 1994-ին Լևոն Տեր Պետրոսյանը հանդես եկավ ոչ թե որպես պետական գործիչ, այլ որպես «լավ ուսանող», որը ստիպված էր ցույց տալ ողջամիտ ուսանողի դեմքը: Մենք վճարում ենք նաև այս պետական թուլության հետևանքների համար:
Արդյոք ճիշտ չէ՞ Արցախի ճանաչման գործընթացի մեկնարկը տալ խորհրդարանական քննակումներով։
Այս հարցը պետք է որոշվեր տասնամյակներ առաջ: Յուրաքանչյուր զգայուն ժամանակահատվածում թեման վերադառնում է սեղան: Դա պետք է արվեր 1994-ին, կամ անհրաժեշտ էր ստեղծել 2-րդ պալատ Հայաստանում, ունենալ երկու պալատ (Ազգային ժողով և Սենատ) պառլամենտում: Սենատում կներկայացվեր անկախության ճանաչման նախագիծը`այս գաղափարի առաջընթացի համար` առանց միջազգային հանրությանը վիրավորելու: Բայց քանի որ հերոս են մեր զինվորները, մեր քաղաքական դասը խղճուկ է:
Պարոն Մինասյան, Արա Այվազյանն անդրադարձել է իր հրաժարականին՝ հայտարարելով, որ երբևիցե որևէ կասկած չլինի, որ ԱԳՆ–ն կարող է համաձայնություն տալ ինչ–որ գաղափարների, որոնք մեր ազգային և պետական շահի դեմ են։ Արդյոք այս հայտարարությունը վկայում է նոր փաստաթղթի գոյության մասին։
Այս հարցը պետք է տրվի հենց Արա Այվազյանին և վարչապետին: Գիտեք միջազգային հարաբերություններում, «ազգային շահը» շատ անորոշ է: Միջազգային հարաբերությունների որոշ դիտորդների համար «ազգային շահ» արտահայտությունն անիմաստ է: Այն, ինչ այսօր բխում է ազգային շահերից, վաղը կարող է հնացած դառնալ: Իրեն ու ժամանակավոր վարչապետին մնում է պատասխանել այդ հարցին:
www.lragir.am/2021/06/02/646112/