Բիթլիսում թուրք ուժայինների և քուրդ զինյալների միջև բախումները շարունակվում են
03 Հունիս 2021 – ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ – Կարդալ նաեւ՝:
Բիթլիս նահանգի Դատվան շրջանում թուրք ուժայինների և քուրդ զինյալների միջև տեղի ունեցած բախումները շարունակվում են: Այդ բախումների հետևանքով հունիսի 3-ին թուրք մեկ զինվորական է սպանվել, ևս 2-ը՝ վիրավորվել:
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, թուրք ուժայինները 3 քուրդ զինյալի են սպանել:
Նշվում է, որ թուրքական զինուժի ռազմական գործողություններն իրականցվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին թուրք ուժայինների և քուրդ զինյալների բախման հետևանքով թուրք 2 զինվորական էր սպանվել, ևս 4-ը՝ վիրավորվել: Այդ զինված բախումից հետո Բիթլիսում թուրք ուժայիններն օդուժի աջակցությամբ լայնածավալ օպերացիա են սկսել քուրդ գրոհայինների դեմ:
ermenihaber.am