Էրդողանը Բայդենին մեղադրել է «Հայաստանի շահերը պաշտպանելու» մեջ
04 Հունիս 2021 – ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ – Կարդալ նաեւ՝:
«Ո՞րն է մեր լարվածության պատճառը [ԱՄՆ-ի հետ]: Այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը», – ասել է Էրդողանը, ով հունիսի 14-ին պետք է հանդիպի ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ը ռիսկի է դիմում «կորցնել թանկարժեք ընկերոջը», եթե փորձի անկյուն գցել իր երկիրը։
Երեքշաբթի օրը Թուրքիայի պետական հեռարձակող TRT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Էրդողանը, պատասխանելով Անկարա-Վաշինգտոն հարաբերությունների մասին հարցին, ասել է, որ «նրանք, ովքեր անկյուն են գցում Թուրքիայի Հանրապետությանը, կկորցնեն թանկագին ընկերոջ»:
Պաշտոնը ստանձնելուց հետո Բայդենը չէր շտապում խոսել Թուրքիայի ղեկավարի հետ՝ ապրիլին Էրդողանին զանգելուց առաջ երեք ամիս սպասելով: Ապրիլի 24-ի նախօրեին ԱՄՆ նախագահն Էրդողանին տեղեկացրել էր ապրիլքսանչորսյան ուղերձում «ցեղասպանություն» բառն կիրառելու մասին։
«Ո՞րն է մեր լարումների պատճառը [ԱՄՆ-ի հետ]։ Այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը», – ասել է Թուրքիայի առաջնորդը: «Դուք չունե՞ք այլ խնդիրներ, որոնցով պետք է զբաղվել, քան Հայաստանի շահերը պաշտպանելը»:
Նա նաև թվարկել է 2016 թվականից լարված հարաբերությունների մի քանի հարցեր, այդ թվում՝ ԱՄՆ-ի աջակցությունը Սիրիայում քրդական աշխարհազորայիններին, որոնց Թուրքիան համարում է «ահաբեկիչներ»:
«Եթե ԱՄՆ-ն իսկապես մեր դաշնակիցն է, նրանք պետք է ահաբեկիչների՞, թե՞ մեր կողքին լինեն: Ցավոք, նրանք շարունակում են աջակցել ահաբեկիչներին », – ընդգծել է Ռեջեփ Էրդողանը:
Երեքշաբթի օրն Էրդողանը, ով 2003 թվականից ի վեր ղեկավարում է Թուրքիան, ասել է, որ իրեն միշտ հաջողվել է աշխատել Սպիտակ տան պաշտոնյայի հետ՝ «լինի նա Հանրապետական, թե Դեմոկրատ»:
hraparak.am