Եթե ազգովի չենք ընտրել մահվան ճանապարհը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ

Եթե ազգովի չենք ընտրել մահվան ճանապարհը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ

13 ՅՈՒԼԻՍ 2021 – ՀայաստանՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ – Կարդալ նաեւ՝:

Ս/թ․ հոկտեմբերի սկզբներին Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը նախատեսել են «Հավերժություն» անվանյալ զորավարժությունը, որն առավելագույնս է մոտեցված մարտական իրավիճակին։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:

Հարց է առաջանում՝ զորախաղերում այս միավորված եռյակի կողմից ո՞վ է նկատի առնված որպես պայմանական թշնամի, ո՞վ է ընտրված թիրախ։ Պատասխանը չափազանց պարզ է, եթե չկամենանք չտեսնելու տալ, որ Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի կողմից համապարփակ շրջափակման մեջ գտնվում է լոկ մեկ երկիր՝ Հայաստանը։

Այս երեքից կոնկրետ որն ինչ նպատակ է հետապնդում։

Նախիջևանի օրինակով Ադրբեջանը ցանկանում
է մեկընդմիշտ լուծել Արցախի հայաթափման խնդիրը։

Թուրքիան ուղիղ նշանառության տակ է առել Զանգեզուրը ոչ միայն որպես սեփականաշնորհվելիք տարածք, այլև որպես անարգել հաղորդակցության միջանցք Ադրբեջանի ու Նախիջևանի միջև։

Վրաստանը գալիս է հասկացնելու, որ ադրբեջանաթուրքական տանդեմն իր համար ռազմական առումով էլ ավելի զորեղ, անհամեմատ հուսալի միավոր է, բացի այդ Ջավախքն է դադարում օրակարգային հարց լինելուց։

Հընթացս այս զարգացումներին, Թուրքիան Շուշիի մոտակայքում մոտ ժամանակներս նախատեսում է ռազմաբազայի հիմնում, որին առաջիկա տարիներին կհաջորդի այդպիսինի ստեղծումը նաև Վրաստանում։

Բնականաբար դժվար է գոյատևել նման աշխարհագրական տարածքում, որտեղ հարևանները միավորված են մեկ միասնական ռազմական բլոկի մեջ ու գործում են միակամ, թիրախավորված, իսկ դու, ի հակակշիռ, փաստացի ունես լոկ ջախջախված բանակ, պառակտված հասարակություն, քայքայված, զրոյական ներդրումներով տնտեսություն, ահագնացող արտագաղթ, կազմաքանդված արտաքին գործերի նախարարություն, կադրային բարդակ։

Ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը մեկն է՝ անկախ կուսակցական պատկանելությունից, Հայաստանով ու Սփյուռքով մեկ, ազգի մտավոր,
հոգևոր ներուժի մեկտեղում, միասնական կադրային բանկի ստեղծում, նյութական կարողությունների ուղղորդում երկրի կայացման գերխնդրին։

Հարկ է հասարակական գիտակցության մեջ վերջ դնել ռազմավարական դաշնակցի վրա հույս դնելու ինքնախաբեությանը, արմատացած գաղափար դարձնել այն պարզ ճշմարտությունը, որ մեր խնդիրները լուծողը մենք ենք մեր հավաքականությամբ, եթե իհարկե, ազգովի չենք ընտրել մահվան ճանապարհը։

Նոյյան տապան – Հայտարարություններ

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԽՈՅԻ(ՀԱՅԻ) ԴԱՐԱՇՐՋԱՆԻՆ, ՈՐԸ ՊԻՏԻ ՋՆՋԻ ՁԿԱՆ ԹՈՂԱԾ ԱՐՀԱՎԻՐՔԸ, ՈՐԸ ԳԼԽԻՑ ԱՐԴԵՆ ՀՈՏԱԾ ԷՐ…

nt.am/am/news/303645/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail