Մեր զարմանալի բառերը – Իմ ելոյթներից մէկում անդրադառձել եմ աշխարհի բոլոր նորածին երեխաների “բացականչութեան” – Մովսէս Նաճարեան

Մեր զարմանալի բառերը – Իմ ելոյթներից մէկում անդրադառձել եմ աշխարհի բոլոր նորածին երեխաների “բացականչութեան” – Մովսէս Նաճարեան

13 ՅՈՒԼԻՍ 2021 – Գիտական Յօդուածներ – ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ – Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//::

Յօդուածաշար

Իմ ելոյթներից մէկում անդրադառձել եմ աշխարհի բոլոր նորածին երեխաների “բացականչութեան”, որով մամայից կաթիկ են խնդրում միեւնոյն բառով, առանց ազգային կամ ծագումնաբանական տարբերութեան։

Շատ մամաների եմ հարցրել, թէ դա ոնց է հնչում։ Ոմանք պատասխանել են, թէ նորածինը լաց է լինում։

Մինչդեռ երեխան երեք անգամ նոյն բառով մամայից խնդրելուց յետոյ միայն յուսահատ լաց է լինում։ Վերջապէս մամաներից մէկն ասաց, որ երեխան “պու” է խնդրում։

Ի հարկէ սա մօտ է իրականութեան, սակայն կիսատ է։ Այդ մաման բառի միայն վերջին կէս վանկն է ըկալել։

Իրականում աշխարհի բոլոր նորածիններն էլ խօսում են հայերէն, ու ասում, “ըմպու”, որը բաղադրուած է ըմպել բայից եւ “ու” բառից։

Այսօր հայերս գիտենք, որ “ու”-ն պարզապէս մի շաղկապ է։ Եւ սա մեր դժբախտութիւնն է։

Մինչդեռ “Ու”-ն իր տառային իմաստներով նշաակում է “երկրային հոգեւոր լոյս”։ Բանանք փակագծերը։

“Ո” տառը մեր այբուբենում խորհրդանշում է երկիր մոլորակը, որը “Օ”-ով չի արտայայտւում, քանի որ ան փակ ու ինքնաբաւ մոլորակ չէ, այլ բաց է տիեզերքի առաջ, եւ անընդհատ այնտեղից ստանում է էներգիա ու փոխադարձաբար փոխանցում է։

Մինչդեռ “Օ”-ն փակ օղակ է, ու մեր այբուբենում գոյութիւն չի ունեցել որպէս առանձին տառ, այլ արտայայտուել է “Աւ” երկբարբառով, որը խորհրդանշում է “Հօր”-ը, Աստծուն, ինչպէս այլ լեզուների տառադարձուած “Աբ”, “Աբբա” բառերով։

Ուրեմն, “Ո”-ն երկիրն է, նաեւ հողը։

Երկրին ու հողին ի՞նչն է “հոգեւոր լոյս”, “կեանքի լոյս”, կամ պարզապէս “կենաք” պարգեւում։

Ոմանք միամտաբար ասում են, արեւը։

Գնացէք անապատ, ուր արեւի լոյսն ու ճառագայթները շատ-շատ են, բայց անապատը չի ծաղկում, կեանք չի առաջանում։

Եզրակացութիւն։

Երկիր մոլորակին կեանք է պատճառում ջուրը, եւ կենդանական աշխարհի, նաեւ մարդու մարմնի մեծ տոկոսը ջուր է։

Ուրեմն, “Ու”-ն երկրին կեանք պարգեւող ջուրն է առաջին հերթին։

Ւսկ նորածինին կեանք է պարգեւում մայրական կաթը։ Ուստի “Ըմպու” բառն ունի երկու իմաստ։ Նորածինը մօրից խնդրում է կաթ կամ ջուր։

Շարունակութիւնը յաջորդիւ։

Մովսէս Նաճարեան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail