Մոսկվան «համառորեն խորհուրդ էր տալիս» Հայաստանին ուժ չկիրառել Բաքվի զինված ներխուժումների դեմ,

Azerbaijan Destroys More Armenian Monuments Than the Terrorists Do in the Middle East – US Ex-Senator

Շուշիից Կիպրոս. «ադրբեջան» գործիքով Մոսկվան ու Անկարան փորձում են «փակել» Արցախի, Կիպրոսի խնդիրները

22.07.2021 | Մեկնաբանություն | ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան – ԿԻԶԱԿԷՏՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԿարդալ նաեւ՝:

Վերջերս Բաքվի պատվիրակությունն առաջին անգամ այցելել է Կիպրոսի՝ Թուրքիայի օկուպացրած հատված: Պատասխանելով հարցին, թե ակնկալո՞ւմ է, որ Բաքուն կճանաչի Կիպրոսի թուրքական մասը, Էրդողանն ասել է, որ ինքը և իր եղբայր Ալիևը քննարկում են այս հարցը, և, այո, ակնկալում է:

Իրադարձությունները Կիպրոսում սկսեցին զարգանալ բռնազավթված հայկական Շուշի էրդողանի այցից եւ դրան հաջորդած Բաքվում հավատարմագրված դեսպանների Շուշի այցից հետո: Ալիեւի հրավերն ընդունած դեսպանները տհաճ իրավիճակում հայտնվեցին. պարզվեց, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները մերժել են հրավերը:

Ամենաանհարմար վիճակում հայտնվեց Բաքվում Հունաստանի դեսպանը, ով այցելել էր Շուշի: Միգուցե Աթենքը փորձում էր դրանով «ֆորա» ստանալ Կիպրոսի հարցում: Բայց այն բանից հետո, երբ Կիպրոսում Էրդողանը հայտարարեց «մեկ կղզի՝ երկու պետություն» բանաձևը, Հունաստանի այդ փորձը ի դերեւ ելավ: Այսպիսով, Էրդողանը հայտարարեց, որ Կիպրոսի հարցը փակ է:

Եվրամիության գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելը անհանգստություն է հայտնել Կիպրոսի վերաբերյալ Թուրքիայի ծրագրերի կապակցությամբ: «ԵՄ-ն եւս մեկ անգամ կրկնում է՝ անհրաժեշտ է խուսափել միջազգային իրավունքի խախտմամբ միակողմանի գործողություններից և նոր սադրանքներից, որոնք կարող են մեծացնել լարվածությունը կղզում և սպառնալ Կիպրոսի խնդրի համապարփակ կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսմանը», – ասել է Բորելը:

Իր հերթին, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Կիպրոսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ղեկավարի հետ զրույցում հորդորել է զերծ մնալ իրավիճակի ապակայունացման քայլերից: Լավրովն ընդգծել է հավատարմությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին, որոնք նախատեսում են Կիպրոսի հունական և թուրքական համայնքների միջև ուղիղ բանակցությունների միջոցով երկգոտի եւ երկհամայնք դաշնություն ստեղծել:

Հիշվում է՝ Մոսկվան «համառորեն խորհուրդ էր տալիս» Հայաստանին ուժ չկիրառել Բաքվի զինված ներխուժումների դեմ,
որոնք առ այսօր գտնվում են Հայաստանի տարածքում:

Թուրքիան 1974 թ. Մոսկվայի աջակցությամբ օկուպացրեց Կիպրոսի հյուսիսային մասը: Ներկայում լավրովյան հռչակած սիներգիայով եւ «ադրբեջան» գործիքով Մոսկվա-Անկարա տանդեմը փորձում է «փակել» Արցախի, Կիպրոսի խնդիրները:

Azerbaijan Destroys More Armenian Monuments Than the Terrorists Do in the Middle East – US Ex-Senator

www.lragir.am/2021/07/22/656606/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail