Մշակոյթ – Մեր զարմանալի բառերը – Յօդուածաշար, շարունակութիւն 6 – Մովսէս Նաճարեան

Մովսէս Նաճարեան – Ցորենի աստուածուհի Մայր Անահիտը

Մշակոյթ – Մեր զարմանալի բառերը – Յօդուածաշար, շարունակութիւն 6 – Մովսէս Նաճարեան

17 ՕԳՈՍՏՈՍ 2021 – Գիտական Յօդուածներ – ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ – Մովսէս Նաճարեան – ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:

Մեր զարմանալի բառերը –

Յօդուածաշար, շարունակութիւն 6-

Ինչպէս ասացինք նախորդիւ, “թաղ”-ը թաղիքեայ գմբեթաձեւ թագն է, որը կրում են քահանաները:

Ներկայիս միայն սփիւռքի հայ քահանաների գլխին կարելի է տեսնել դասական ու աւանդական այդ թագը, իսկ ՀՀ-ում, Էջմիածնում ներկայիս քահանաները մոդայ են դարձրել տափակ գագաթով դասակ կրելը, որովհետեւ աւելի հեշտ է սարքելն ու խնամելը: Սա աւանդութեան խախտում է։

1․Թէ ի՞նչ ենք հասկանում թաղ ասելով որպէս քաղաքաշինական եզր։

Պէտք է նկատի ունենալ, որ հին քաղաքների փողոցները նեղլիկ էին պաշտպանական նպատակներով, որոնց միջով կողք-կողքի կարող էին քայլել երկու կամ երեք հոգի, կամ մի բեռնուած էշ ու կողքից իշապանը։

Հին ժամանակներում փողի կամ խողողակի ձեւ է ունեցել մի զուգահեռ գծի վրայ կառուցուած բնակարանների շարքը, որից էլ առաջացել է փողոց անունը։

Այն փողոցը որն իր ամբողջ երկարութեամբ թաղաձեւ ծածկոյթ է ունեցել՝ թաղ է կոչուել: Այդ ծածկոյթն իր գագաթային մասում տեղ-տեղ ունեցել է բացուածքներ, որպէս լուսամուտներ, թոնիրների երթիքը նմանակելով։

Եւ քանի որ հնում քաղաքային փողոցները նեղ են եղել՝ ապա այդպիսի ծածկոյթով իրար հարեւան մի քանի փողոցները արտաքնապէս միակտուր են դարձել, ու թաղ են հռչակուել:

Հետաքրքիր է, որ այդ “թաղերը” ժամանակի ընթացքում ծածկուել են քամիների բերած հողով, ուր թուփեր են աճել, ու հեռուից թւում է թէ ամայի ու անբնակ տարածք է։ Կրկին անգամ նկատելի է քաղաքաշինութեան ռազմավարական բնոյթը։

2.Հանգուցեալին թաղելը՝ “թաղով ծածկել” իմաստն է ունեցել, որովհետեւ ծածկոյթը թաղաձեւ, գմբեթաձեւ է եղել:

ՀՀ-ի տարածքում ներկայիս էլ կարելի է տեսնել պարզունակ թաղաձեւ տապանաքարեր, իսկ Արեւմտեան Հայաստանում կան գմբեթաձեւ դամբարաններ, որոնք թիւրքերը վերագրում են սելջուկներին:

Մովսէս Նաճարեան – Ցորենի աստուածուհի Մայր Անահիտը

Մովսէս Նաճարեան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail