Գնդապետ, քեզնից փչող հոտը զգացել ենք վաղո՜ւց ու դարեր շարունակ – ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ - ՀԱՅԸ մարդկային ցեղի ակունքն է և առնվազն 50.000 տարեկան է - HAMLET MARTIROSYAN - ARMENIAN IS THE ORIGIN OF THE HUMAN RACE, AT LEAST 50,000 YEARS OLD

Գնդապետ, քեզնից փչող հոտը զգացել ենք վաղո՜ւց ու դարեր շարունակ – ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

23 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2021 – Գիտական Յօդուածներ – ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ:

Համլետ Մարտիրոսյան – ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ: Կարդալ նաեւ՝

Գնդապետ, քեզնից փչող հոտը զգացել ենք վաղո՜ւց ու դարեր շարունակ։ Դու մեր աշխարհը խցկվեցիր որպես կեղծ փախստական, եկար որպես վարդապետության քարոզիչ, դու արաբական հորդաներն առաջնորդեցիր դեպի Հայք, դու եկար թուրքի ֆեսը գլխիդ, եկար բոլշևիկների մուրճ ու մանգաղը ձեռքիդ, եկար որպես դեմոկրատ, եկար որպես խոշոր ներդրումներ կատարող․․․։

Կերպարանափոխություններդ քո ուժին ու չարակամությանը ոչ մի առավելություն չտվին։

ՀԱՅ-ությունը մնաց կանգուն, իր կատարած սխալներն ուղղելու է ու միշտ կանգուն է լինելու։

Այսօր դու ինչ որ երկրի, ինչ որ ծառայության գնդապետ ես։

Եւ ակնհայտ է, որ մի ծախված ճիճու, մի ոչնչություն, ով քո օգնությամբ եկավ իշխանության և այժմ իրեն համարում է Հայաստանի վարչապետ ու ժողովրդի ընտրյալ, լոկ քո հրահանգները կատարողն է։

Գնդապետ, դու կերպարանափոխվելով, մոտ 3000 տարի է կռիվ ես տալիս մի ալմաստէ վահանի դեմ, որը կոչվում է ՀԱՅ-ություն։

Այդ ընթացքում դու կիրառեցիր թույլատրելին ու անթույլատրելին, դու նույնիսկ եղեռն իրականացրիր, որը հետո բումերանգի օրենքով խփեց քո գլխին։

Ժամանակը չէ արդյո՞ք, որ հասկանաս․ ՀԱՅ-ությունը մի անխորտակելի վեմ է, որը Արարիչն է դրել Երկրի վրա։

Եթե Երկրի վրա նույնիսկ մի Հայ մնա /ինչպես դու ես ցանկանում/ նա ի վերջո հաղթելու է քեզ ու նորից բազմանալու է։

Մի՛ կռվի Արարչի դեմ։

Հայքն ու ՀԱՅ-ությունը կային քեզնից շատ առաջ, լինելու են քեզնից հետո։

Հավաքիր մանկլավիկներիդ, խառնածին բաշիբոզուկներիդ ու հեռացի Հայաստանից։

ԴԷՊԻ ԵՐԿԻՐ – ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

Համլետ Մարտիրոսյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail