Էրտողանն Ու Ալիեւը Վարանդայի Օդակայանին Բացումը Կատարած Են
27 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2021 – ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ: <<Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների իրականացրած հանցագործությունները՝ հայերի, տարածաշրջանի այլ ժողովուրդների նկատմամբ>> – <<Թուրքիայի իրականացրած հանցագործությունները հայ ժողովրդի, մարդկության եւ քաղաքակրթության դեմ, առնվազն վերջին 100 տարիների ընթացքում>>
Ազրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւն ու Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանը արցախեան 44-օրեայ պատերազմին պատճառով Ազրպէյճանի կողմէ բռնագրաւուած Վարանդայի (Ֆիզուլի) մէջ մասնակցած են միջազգային օդակայանի բացման արարողութեան: «Արմէնփրես»-ի համաձայն, այս մասին կը յայտնէ ԹԱՍՍ լրատու գործակալութիւնը:
Կը նշուի, որ այցելութեան ընթացքին Էրտողանին կ՛ընկերակցին խումբ մը նախարարներ, որոնց շարքին` պաշտպանութեան նախարար Հուլուսի Աքարը:
Էրտողանի աշխատանքային այցելութեան ծիրին մէջ նախատեսուած է անոր եւ Ազրպէյճանի նախագահի հանդիպումը, որուն ընթացքին, համաձայն թրքական կողմի հրապարակած տեղեկատուութեան, պիտի քննարկուին երկու երկիրներուն միջեւ յարաբերութիւնները, միտքեր պիտի փոխանակուին շրջանային եւ միջազգային հոլովոյթներու վերաբերեալ:
www.aztagdaily.com/archives/527096