ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄ – Քըլըչդարօղլուն, պատմության հետ առերեսումը և (Թուրքիայի Հանրապետության-Ակունքի խմբ․) հիմնադրման նոր պատմությունը
13 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2021 – ՅՕԴՈՒԱԾՆԵՐ , ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ, ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԷՋԷՐ:
ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄ – ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:
Եթե այս երկրում նոր հանրապետություն (կերտել-Ակունքի խմբ․) ենք ցանկանում, ապա պետք է այլևս այս պատերազմն ավարտենք և վերջ տանք այս ռազմական հռետորաբանության բարեկամներին և թշնամիներին, պետք է մեզ (Թուրքիայի Հանրապետության) հիմնադրման մի նոր պատմություն ներկայացնենք: Եւ այն պետք է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման պատմության մեջ ընդգրկի (պատմության ընթացքում կատարված-Ակունքի խմբ․) բոլոր բռնությունները, հատկապես Հայոց ցեղասպանությունը:
Մոտավորապես 30 տարի է, ինչ պնդում եմ Թուրքիայի պատմության հետ առերեսվելու անհրաժեշտության և այդ թեմայի վրա քաղաքականության կենտրոնացման մասին: Այդ թեմայով այնքան շատ եմ գրել ու խոսել, որ երբեմն տպավորություն է ստեղծվել ինձ մոտ, թե դատարկ պատի հետ եմ խոսում: Սակայն Քըլըչդարօղլուն իր վերջին ելույթով արձագանքել է հոդվածներիս: Ավելին, կրկնել է այդ հոդվածներից մեկի բառերը: Հիմա բոլորը զբաղված են Քըլըչդարօղլուի “անե՞լ, թե՞ չանել”, “ի՞նչ չափով առերեսվել, ի՞նչ չափով չառերեսվել” առանցքային բանավեճերով: Մինչդեռ սա ճիշտ մեթոդ չէ: Բանավեճի՝ սոսկ Քըլըչդարօղլուի ասածների շուրջ պտտվելը մեզ մի բան է ցույց տալիս: Այն է, որ այս բանավեճի մասնակիցներին ասելու բան չկա։ Այս պատճառով այն, ինչ նրանք կարող են անել, “քաշքշուկից” այն կողմ չի անցնում:
Այստեղ ցանկանում եմ որոշ դիտարկումներ անել՝ թեման մեկ քայլ առաջ մղելու և առերեսման ուսումնասիրման շրջանակը հասկանալու անհրաժեշտության վերաբերյալ, որպես ելակետ ընդունելով Դերսիմը: Գլխավոր թեզս Թուրքիայի հիմնական խնդրի, նրա հիմնադրման պատմության և մեզ անհրաժեշտ մի նոր հիմնադրման պատմության մասին է: Հիմնադրման պատմությունը գլխավոր նախադրյալն է: Որևէ ազգի միասնական պահելու ամենակարևոր գործոնների մեկը հիմնադրման ներկայացվող պատմությունն է: Այդ պատմությունը թե ստեղծում է մարդկանց միջև ընդհանուր պատկանելության զգացում, թե բերում է լեգիտիմության հող հասարակության ոտքի կանգնելն ապահովող ինստիտուտներին: Հատկապես շատ կարևոր է իրավական պետության և դրա հիմքում ընկած ժողովրդավարական ինստիտուտների գործունակության տեսանկյունից հիմնադրման պատմության համապարփակ բնույթը: Այստեղ ազգ ասելով նկատի ունեմ Հաննա Արենդտի ազգ-պետության մասին բնութագրումը և անդրադառնում եմ Թուրքիային: Թուրքիայում ներկայացվող և բոլորիս կողմից անգիր արված հիմնադրման պատմությունը այլևս չի բավարարում այս ազգի միավորմանը: Կատարվածը «հասարակական հյուսվածքի քայքայում» է, «կտորի պատռում»: Վերջին տարիներին, թեև սահմանափակ կերպով, գոյություն ունեցող իրավական պետության և ժողովրդավարական ինստիտուտների ծայրահեղ լուրջ քայքայման գործընթացի հիմնական պատճառներից մեկն էլ հենց այս հայտնի հիմնադրման պատմության անկումն է: 2023 թվին մոտենալով կարիք ունենք նոր հանրապետության և դրան հարմար նոր հիմադրման պատմության: Գլխավոր հարցը նոր հանրապետության հիմնադիր պատմության անկյունաքարերի ինչպիսին լինելն է: Նախքան այս թեմայի վերաբերյալ մի քանի առաջարկ անելը, կցանկանայի նշել, թե որն է առկա հիմնադրման պատմության գլխավոր խնդիրը: Հարց տվեք՝ ինչի՞ համար է պետք այսօր հիմնադրման պատմությունը:
Թուրքիայի հիմնադրման այսօրվա պատմությունը որպես հիմնադրման հիմք է ներկայացնում պատերազմ(ներ)ը: Այդ ժամանակվա միլիտարիստական լեզուն գերիշխող է նաև այսօր: Այսօր այն ժամանակահատվածում ձևավորված պատերազմի լեզուն է, որ որպես հիմք է ճանաչվում անցյալի և ապագայի հետ մեր ստեղծած հարաբերության համար: Կարող եք հետ նայել 19-րդ դարի սկզբի սերբական խռովությունից մինչև 1878 թ․ Բեռլինի վեհաժողով: Սակայն ես խոսում եմ հատկապես 1912-1913 թթ․ Բալկանյան պատերազմի ժամանակ խորացած և 1938 թ․ ամբողջացած ազատագրական պատերազմներում ձևավորված ռազմական հռետորաբանության մասին: Եվ այսօր էլ խոսում եմ մտքներում շարունակվող պատերազմի գոյության մասին: Հիմնադրման այս պատմությունը կարելի է ընդհանրացնել որպես «հայրենիքն ու ազգը պառակտել ցանկացող ներքին և արտաքին ուժերի դեմ մղված գոյապայքարի» արտահայտում: 1918-1923 թվականների ազատագրման պատերազմը շատ յուրահատուկ տեղ ունի այդ լեզվի ձևավորման մեջ: Այս խոսույթը մեծապես գերակշռում է երկրի թե քաղաքական, թե ինտելեկտուալ և թե մշակութային ոլորտներում: Այստեղ աջական-ձախական, աշխարհիկ-մուսուլման, ալևի-սուննի չեն տարբերակվում: Քանզի այդ պատերազմը վերջ տվեց Օսմանյան կայսրության կործանման և վերջանալու դարի պատերազմներին ու և դրանց ստեղծած տրավմաներին: Պատերազմները և դրանց հետևած պարտությունները նվաստացում և անկում են յուրաքանչյուր ազգի համար: Մեջտեղում կա գետնով տրված ու վիրավորված ազգային պատիվ: Պատերազմներից պարտությամբ դուրս եկած յուրաքանյուր ազգ որպես առաջին գործ փորձում է վերականգնել իր գետնով տրված պատիվը: Թուրք ազատագրական պատերազմը վիրավորած և վնասված թուրքական պատվին դրված սպեղանու էր նման: Այդ պատճառով աջականությունից ձախականություն, իսլամականությունից ազգայնականություն, աշխարհիկությունից մինչև ալևիականության լայն շրջանակներ, բոլորն անվերապահ ընդունում և կրկնում էին այդ պատմությունը:
Հանրապետության հիմնադրման պատմության ամենակարևոր կողմը նրա՝ մեկ որպես հաղթանակ, մեկ որպես հերոսության առասպել ներկայացվելն է: Այդ մեկնաբանությունը բոլորի համար շատ լուրջ հետևանքների է հանգեցնում:
Հիմնադրման պատմության երեք բացասական հատկանիշները
Առաջին բացասական հետևանքը. այսօր ևս դեռ օգտագործում ենք այս պատերազմներում ձևավորված ռազմական հռետորաբանությունը: Այդ խոսույթով ոչ միայն այն ժամանակվա պատերազմ(ներ)ը և կատարվածներն են սրբացվում, այլ նաև այդ պատերազմների փորձերը փոխանցվում են այսօրվան, և ներկայիս դեպքերն էլ արժևորվում են որպես հիմք՝ ըստ այն ժամանակվա պատերազմական խոսույթի: Պատերազմի տարիներին ձևավորված բարեկամի և թշնամու կատեգորիաները միայն բառացիորեն չէ, որ փոխանցվում են մեր օրեր, այսօրվա դերակատարներն էլ են նույն բարեկամ-թշնամի կատեգորիաներով արժևորվում: Այսինքն պատերազմական փորձերի փոխացնումը ձևավորող առանցքային հիմնադրման առասպելը մեզ հիշեցնում է, որ պատերազմն այսօր էլ է շարունակվում: Դեռևս խոսույթում շարունակվող, անավարտ պատերազմը այսօրվա մեր հիմնկան խնդիրն է: Արդեն կարիք ունենք այս ազատագրման պատերազմի ավարտին և այդ պատերազմի ժամանակ ձևավորված լեզվին վերջ տալուն:
Երկրորդ բացասական արդյունքը․ (Թուրքիայի Հանրապետության-Ակունքի խմբ․) հիմնադրումը և, հատկապես, ներկան դեռ շարունակվող ռազմական լեզվով հասկանալ և բացատրել փորձելը բերում է որպես թշնամի սահմանվող այն շրջանակներին վերստին որպես այս երկրի քաղաքացիներ լինելն անտեսելու արդյունքի, շրջանակներ, որոնց դեմ տարված էր այդ հաղթանակը։ Խոսքի առարկա եղող հիմնադրման համար տարված պայքարը իրականում Օսմանա-թուրքական պետության մղած պատերազմն էր՝ սեփական քաղաքացիների դեմ։ Պետության՝ իր իսկ քաղաքացիների դեմ մղած պատերազմը մեզ որպես հաղթանակ և հիմնադրման պատմություն ներկայացնելու և այդ պատերազմի ժամանակ զարգացած հռետորաբանության նույնիսկ մինչ օրս պահպանվելած լինելու անմիջական հետևանքը եղավ այս երկրի մի կարևոր հատվածի անտեսումը։ Այդ օտարացվածները, ովքեր մինչև իսկ այսօր որպես թշնամի են դիտվում, նախկինում, ժամանակին այս երկրի 25 տոկոսը կազմած քրիստոնյա քաղաքացիներն էին։ Եվ հետագայում, մասնավորապես Քոչգիրիով սկսված նոր գործընթացով նրանց մեջ ընդգրկվեցին նաև քրդերն ու ալևիները։ Դերսիմն այդ պատերազմների թերևս վերջին կանգառն է։
Երրորդ բացասական կողմով հետևանքը. դեռևս շարունակվող ազատագրման մտացածին պատմությունը որպես պատերազմ բացատրվելը և հիշվելը առաջացնում է ներկայացվող պատմության՝ որպես իրականում կործանման և կոտորածի պատմություն չդիտարկելու հետևանք: Եվ այս կործանման հետ երբևէ առերեսման կարիք չզգալու հիմական պատճառը դա է։ Քանզի կործանումները, ջարդերը և տառապանքները պարտադիր դիտվում են որպես հաղթանակի կողմնակի հետևանք: Այս պատճառով ո՛չ 1968 թ․ ձախական սերունդը և դրանից առաջացած ձախական կազմակերպությունները, ո՛չ 2000-ականներ էրգենեքոնականները, և ո՛չ էլ 2013 թ․ Գեզիի վերջում ԱԶԿ-ի շրջանակները խնդիր չեն տեսնում իրենց «Ազգայնական ուժերի» հետ նույնականացնելու մեջ: Իրենք այսօրվա նոր հիմնադիր հերոսներն էին, և այն, ինչ պետք է անեին, իրենց նախնիների կիսատ թողած գործն ամբողջացնելն էր: Իրենց քաղաքական արարքները որպես «երկրորդ ազատագրական պատերազմ» չներկայացնող և այդպես չպատկերացնող որևէ քաղաքական շրջանակ գտնելն իրոք դժվար է։
Նոր պատմության որոշ հիմնաքարեր
Այսօրվա հանրապետության ամենակարևոր ճգնաժամը դա է, և ունի երեք եռոտանի. Ազատագրական պատմությունը միայն որպես հաղթական պատերազմ մեկնաբանվելը. այսօր էլ այդ պատերազմի շարունակությանը հավատալը և այսօրվա խնդիրներով այդ պատերազմի տրամաբանությամբ և լեզվով մոտեցումը ու չտեսնելով, որ այս երկրի քաղաքացիներն են բնաջնջված… Այդ պատճառով պատմության ոչնչացումների, կոտորածների, ցավերի համար այդ պատմության մեջ տեղ չկա: Ազատագրման պատմության այդ ձևով մեկնաբանման պահպանման դեպքում ո՛չ հնարավոր կլինի պատմության հետ առերեսվել, ո՛չ էլ խաղաղության և ժողովրդավարության հիմքի վրա ապագա կառուցել: Սա է հենց այն, ինչը պետք է այսօր փոխվի: Մեզ ազաագրման նոր պատմություն է անհրաժեշտ: Այլևս պետք է ընդունել, որ պատերազմն ավարտվել է, և վերջ տալ պատերազմի այս լեզվին։ Այսօրվա քաղաքականությանը անցյալ պատերազմի մտածելակերպով ու խոսույթով մոտենալը ոչ թե կայացման, այլ կործանման ավետաբեր է։ Անցյալի մասին խոսելը միայն պատմության մասին խոսել չէ, դա նաև ապագայի կառուցում է: Եթե ցանկանում եք լավ ապագա կառուցել, ապա ստիպված ենք դադարեցնել պատմել անցյալի ավերածությունները որպես մեծ հաղթանակներ և պետք է անցյալի ավերի ու կոտորածի պատմությունները դարձնեք հիմնադրման մասին նոր պատմության մի մասը:
Եթե ցանկանում եք, որ այս հանրապետությունում բոլոր քաղաքացիները միասին հավասար և ազատ ապրեն, ապա պարտադիր է, որ նրա ոչնչացված և անտեսված քաղաքացիների պատմությունը ևս դառնա հիմնադրման մասին պատմության մի մասը։ Քրիստոնյայի, (հայ, հույն, ասորի) հրեայի, քրդի և ալևու կրած ցավը եթե չկարողանանք հարկ եղած դեպքում դարձնել հիմնադրման նոր պատմություն, մենք չենք կարող կառուցել վաղվա օրը: Այս խմբերի ջարդերի և տառապանքների զուգամիտումներն այնքան շատ են, որ քննական հայացքով նայելով պատմությանը՝ հնարավոր չէ չտեսնել այս զուգամիտումները:
Դերսիմի տեղն ու նշանակությունը
Ըստ իս, Դերսիմի 1937-38 թթ. ցեղասպանության վերաբերյալ մեր երկխոսության նշանակությունը հենց դրանում է: Դերսիմի կոտորածը և՛ դրանից առաջ տեղի ունեցած ցեղասպանությունների վերջնակետն էր, և՛ կրում էր դրանց նշանները: Նախապես ոչնչացած հայերի, քրիստոնյաների խորը հետքերը Դերսիմի ցեղասպանության ժամանակ էլ ենք վերապրում: Դերսիմը՝ հայերի, ասորիների ու հույների ցեղասպանության մի վերջին կետը, Օսմանյան կայսրությունում սկսվածը հանրապետության ամբողջացնելուն նման մի բան է: Եվ իրականում, այս շարունակականությունը տեսնելու համար կարիք չկա էլ սպասել 1937-1938 թվերին:
Զուգամիտվող վերջնակետերի փոքր օրինակներ
1920 թ․ դեկտեմբեր ամսին ձևավորվող ազգային բանակի հրամանատար Սաքալլը Նուրեթթին փաշայի տված առաջին հրամաններից մեկը Քոչգիրիի և Դերսիմի շրջանների ոչ մուսուլմանների ցուցակի կազմումն էր: Քոչգիրցիները շարժում սկսեցին՝ «հայերից հետո հերթը մեզ հասավ և մեզ էլ հայերի պես կքշեն ու կկոտորեն» մտահոգությամբ: Այսպես, օրինակ, պաշտոնական գրություններում որպես Քոչգիրիի կոտորածների հիմնավորում ներկայացվող Ումրանիյեի իրադարձությունների իրական դրդիչները ներկայացված են հայերը, և շրջանի բնակիչները մեղադրվում են հայերի հետ համագործակցելու մեջ: Քոչգիրիի և Դերսիմի կոտորածների ժամանակ կարևոր դերակատարում ունեցած, Հուսեին Հյուսնու անվամբ հայտնի Աբդուլլահ Ալփդողանը Հայոց և Պոնտոսի ցեղասպանություններում էլ է շատ կարևոր դերակատարում ունեցել: Հայոց ցեղասպանության մեջ Շուքրու Քայայի և Մուստաֆա Աբդուլհալիք Ռենդայի նման գլխավոր դերակատարներին էլ է անհրաժեշտ հիշատակել Դերսիմի ցեղասպանության ժամանակ գլխավոր դերակատարների շարքում:
Դերսմի 1937-38 թթ. կոտորածներից հինգ տարի առաջ, 1933 թ․ Դերսիմում իրականացված ռազմական գործողությունների կարևոր նպատակներից մեկն էլ շրջանում թաքնված հայերին գտնելն էր: Այդ տարի իրականացված գործողությունների մասին 1933 թ․ սեպտեմբերի 6-ին զեկույց ներկայացրած գլխավոր տեսչությունը փոխանցում է կատարված փնտրտուքների արդյունքում գտնված հայերի թիվը, և բռնված հայերն ավելի վաղ պլանավորվածի համաձայն աքսորվածներից էին: Զեկույցում փոխանցված այլ կարևոր տեղեկությունն այն է, որ գյուղերից պահանջվել է հայտնել շրջակայքի հայ բնակչության մասին, սակայն ասված է, որ ստացված տեղեկության մեջ ոչ մի հայի մասին տվյալ չկա։ 1937-38 թթ․ ջարդերի կարևոր պատճառներից մեկն էլ այն էր, որ դերսիմցիները պաշտպանում էին հայերին։ Ջարդերից փրկված մի ականատես փոխանցում է, որ սպանություններից երբեմն առաջ, երբեմն էլ հետո զինվորները, իջեցնելով տղամարդկանց տաբատները, ստուգել են, թե արդյոք նրանք թլպատված են։ Օրինակ, Խեչեում կոտորած իրականացնելու պատճառը նրա բնակչության հայկական լինելու կասկածն էր: Ականատեսը փոխանցում է, որ Խեչեի կոտորածից հետո զինվորները հանելով տղամարդկանց ներքնաշորերը՝ ստուգել են նրանց թլպատված լինել-չլինելը և հայտարարել , թե «մենք կարծում էինք, որ նրանք հույն կամ հայ են», և որ կառավարությունը «զղջացել է»:
Վերջաբան
Եթե այս երկրում նոր հանրապետություն (կերտել-Ակունքի խմբ․) ենք ցանկանում, ապա պետք է այլևս այս պատերազմն ավարտենք և վերջ տանք այս ռազմական հռետորաբանության բարեկամներին և թշնամիներին, պետք է մեզ (Թուրքիայի Հանրապետության) հիմնադրման մի նոր պատմություն ներկայացնենք: Եւ այն պետք է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման պատմության մեջ ընդգրկի (պատմության ընթացքում կատարված-Ակունքի խմբ․) բոլոր բռնությունները, հատկապես Հայոց ցեղասպանությունը:
Պետք է կենտրոնանալ ոչ թե հաղթանակով ավարտված պատերազմների վրա, այլ՝ այն փաստի, որ այս երկիրը մեղանչել է իր իսկ քաղաքացիների՝ հույների, ասորիների, հայերի, քրդերի և ալևիների նկատմամբ։ «Հայրենիքը պառակտել ցանկացած ներքին ու արտաքին թշնամիներ» արտահայտության փոխարեն պետք է թողնել «քաղաքացիներ, որոնց հանդեպ մեղք են գործել» արտահայտությունը։ Ոչ թե մենախոսություն, այլ տարբեր մոտեցումների հնարավորությունն ապահովող, հիմնադրման բազմաբևեռ պատմության կարիքն ունենք: Եթե այսօրվա քուրդը, ալևին, հայը և ասորին չկարողանան իրենց այս հիմնադրման պատմության մի մասը համարել, ապա այս տարածքներում անհնար կլինի համատեղ ապրել։ Դերսիմը և նրա խորհրդանշական առաջնորդ Սեյիդ Ռըզան ևս այս նոր հիմնադրման պատմության ամենակարևոր մասն են: Մեր ժողովրդավարական ապագայի երաշխիքը կդառնա Դերսիմը և Սեյիդ Ռըզային մեր հիմնադրման պատմության մի մասն ու խորհրդանիշը դարձնելը։
http://www.agos.com.tr/tr/yazi/26437/kilicdaroglu-tarihle-yuzlesme-ve-yeni-kurucu-hikaye
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net