Մեր զարմանալի բառերը – Յօդուածաշար, շարունակութիւն 24 – Մովսէս Նաճարեան
01 ՅՈՒՆՈՒԱՐ 2022 – Գիտական Յօդուածներ – ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ – Մովսէս Նաճարեան – ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:
Մեր զարմանալի բառերը –
Յօդուածաշար, շարունակութիւն 24
ԱՐԱՅ ԱՍՏՈՒԱԾՈՒԹԻՒՆ, ԱՐԱՀԵՏ, ՃԱՆԱՊԱՐՀ, ՌԱՀՎԻՐԱՅ, ԱՐՕՐ եւ ԱՐ
Թէ ի՞նչ է նշանակում Արայ բառը, եւ նրանից ինչեր են բխում, աշխարհի ո՞ր ծայրերն են հասել Արայի համբաւն ու անունը, եւայլն։
Սփիւռքահայերը Արայ են դնում իրենց որդիների անունը, եւ այդպէս էլ կոչում են նրանց (առանց վերջի “յ”-ն հնչեցնելու, քանի որ դա այդտեղ 1/4-րդ չափի նշան է, երկրորդ ձայնաւոր “ա”-ին վերաբերող)։
Բայց Հայաստանի մէջ դժբախտաբար մարդիկ շատ անգամ խուսափում են այդ անունից, որովհետեւ եթէ այդպէս անուանեն երեխուն՝ նրան պիտի կանչեն “Արայիկ”, որովհետեւ մարդուն “արա” ասելը ամօթ է եւ անարգական։
Երբ մարդը հասնում է ծերութեան ու շարունակւում է կոչուել Արայիկ՝ ինչպէս Արայիկ Շիրազն էր, սա արդէն ծիծաղելի է, նոյնիսկ վիրաւորական, կարծես մարդը մնացել է անչափահաս ու տհաս։
Ինչի՞ց է առաջացել երեւոյթը։
ՀՀ-ի սահմաններում իրար վիրաւորելու համար “արայ”-ով են դիմում, “Արա, ո՞վ ես, ի՞նչ ես անում արա” ասելով, եւայլն։
Այսքան գռեհկացնելը Արայ աստուածութեան ու Արայ անուանակոչուած հայորդիներին՝ հային չի վայելում, ու հային պատիւ չի բերում։
Երբ մի դպրոցականի հարցրի, թէ մարդիկ ինչո՞ւ են “արայով” դիմում, նա ասաց․ “Ընդհանրապէս մի անծանօթի դիմելու ձեւ է, եւ ոչ թէ անարգանք”։
Գովելի էր դպրոցականի պատասխանը, բայց իրականութեան չէր համապատասխանում։
Հիմա տեսնենք թէ ո՞վ է “Արայ”-ն։
Ի հարկէ Արայ աստուածութիւնը պատմական Արայ Գեղեցիկից չի առաջացել, որովհետեւ նա Արայ կոչուած հերթական մի անձ է եղել, եւ յարութիւն էլ չի առել, մինչդեռ գիտենք, որ Արայ աստուածութիւնը մեռնող ու յարութիւն առնող կերպար է եղել։
Եթէ լեզուաբանականօրէն մօտենանք խնդրին, կը տեսնենք, որ Արան հին Եգիպտական աստուածների շարքում դարձել է “Ռա”։
Ոմանք կարծում են, թէ “Ռա”-ն շուռ տուած “Ար”-ն է, մինչդեռ երբ մեր Արան հասել է Եգիպտոս, բառն սկսող “Ա” ձայնաւորը ընկել է։
իսկ քանի որ մեր լեզւում “Ր”-ով սկսող բառեր չունենք (եզակի բացառութիւն է “րոպէ”-ն), ապա “Ր”-ն դարձել է “Ռ”, եւ բառից մնացել է “Ռայ”-ն, որի վերջաւորութեան “յ”-ն չի հնչել, եւ բառն ընկալուել է պարզապէս “Ռա”։
Եգիպտագէտներն ասում են, թէ “Ռա”-ն արեւի աստուածն է, ինչը չի համապատասխանում իրողութեան, որովհետեւ Հին Եգիպտական բարձրաքանդակներում “Ռա”-ն թէեւ ներկայացուած է արեւի սկավառակով, սակայն դրա միայն ստորին ու երկրահայեաց կէսին պատկերուած են ճառագայթներ, եւ ո՛չ թէ ամբողջ շրջանագծի վրայ, շեշտելու համար Ռայի “արեւի ճառագայթ” լինելու հանգամանքը (տես՝ պատկերը)։
Հիմա հաստատենք մեր տեսակէտը։
Տառադարձելով Արայ-ն անգլերէնի՝ կ՛ունենանք “Ռէյ” հնչող “Ray” բառը, որը նշանակում է “ճառագայթ”․ եւ այդ լեզւում մեր բառի վերջաւորութեան դրուած “յ”-ն հնչում է։
Բայց ճառագայթը կարող է լինել թէ՛ արեւի, թէ՛ լոյսի եւ նոյնիսկ Աստուծոյ ճառագայթ։
Նոյնպէս եթէ շրջանակի կենտրոնից այն հատող մի գիծ քաշենք՝ երկրաչափական լեզուով կը կոչուի ճառագայթ, այս անգամ որպէս նիւթականացուած ճառագայթ։Ուստի երբ մէկին դիմում են “Արա՛” ձեւով, նրան պատիւ են անում, ու կոչում են Աստուծոյ ճառագայթ, Արեւի ճառագայթ, վերջապէս Լուսակիր։
Եթէ յիշում էք․ Արայ Գեղեցիկի որդին էր Կարդոսը, որին Շամիրամը կոչեց Արայեան Արայ, եւ նրա անունը Սպանական լեզուներում գրանցուեց “Ռիկարդոս”, որպէս “Արայի Կարդոս”, նոյնը անգլերէնում դարձաւ “Ռիչըրդ”, իսկ ֆրանսերէնում “Ռեշար”։
Եւրոպական լեզուներում “Ռէյ-Ռայ”-ից է առաջացել “Ռայոն” բառը, անգլերէնի “region”-ը, ռուսերէնի “ռէգիոն”-ը, որը հայերէնում կոչւում է “շրջան” կամ առաւել հաւաստի՝ “արուարձան”։
Այդ “Ռայոն”-արուարձանը անպայման բխած պիտի լինի մի կենտրոնից, ասենք մի քաղաքից, եւ որ կարող է ծաւալուել այդ քաղաքից դուրս, որպէս նրա ճառագայթը։
Արայ-Ռէյ-Ռայ-ն ունի իր զոյգը։
Այդ զոյգը պահպաուել է արեւելահայոց մօտ, ուր Արայ անունը կրողին “Արայիկ”-ից բացի կոչում են “Արօ+յ”, ինչպէս հայերէնում առհասարակ Սագօ-ն, Կարօ-ն, Անդօ-ն, եւայլն։
Սա պարզապէս մի պատահականութիւն կամ ժողովրդական փաղաքշական երանգ չէ, այլ բխում է “այ” երկբարբառի զոյգից, որը “օյ”-ն է, բայց հնչում է “Օ”, որովհետեւ այստեղ էլ բառավերջի “յ”-ն 1/4-րդ չափի նշանն է պարզապէս ու չի հնչում։
Բայց Եւրոպական լեզուներում “Արօյ”-ն դարձել է Roy, առաջադրիր “ա”-ի անկումով ու “յ”-ն հնչեցնելու նրանց հակումով։
Բայց ե՞րբ է “այ”-ը “օյ”-ի վերածւում, “օ” հնչիւնով, եւ ինչ տրամաբանութեամբ։։
Գրաբարեան գրականութիւնից յայտնի է, որ “աւ” երկբարբառը նաեւ “օ” է հնչում, ինչպէս գրել են “աւր” ու կարդացել են “օր”։
Նոյնկերպ “այ”-ը “օյ”-ի վերածուելիս “ա” եւ “յ” ձայնաւորների միջեւ յայտնւում է “ւ”-ն, որ միանալով “ա” տառին՝ այն դարձնում է “օ”-ի։
Եւ քանի որ հայոց այբուբենի “ւ”-ն պատկերում է բումերանգը, վերացական հոգիի մարմնաւորուած խորհրդանիշը, ապա հետեւում է, որ “Արօյ”-ի վերածուած Արան ոչ թէ պարզապէս մի ճառագայթ է, այլ հոգի ունեցող շնչաւոր էակ է, որն էլ Ար-ի որդի է, արեւի որդի է, Աստուծոյ որդի է, այլապէս Լոյսի Որդի է։
Եւրոպական լեզուներում Արօյ-Roy-ից է բխում “Royal”-ը, որը նշանակում է “արքայական”, իսկ ֆրանսերէնում “Roy”-ը դարձել է “Roi”` “թագաւոր” իմաստով, քանի որ հնագոյն ժամանակներում արքայական ընտանիքի անդամերի եւ թագաւորների ծագումը համարել են Աստուծոյ կամ Արեւի որդիներից սեռած, կամ երկնային ծագում ունեցող։
Թէ ի՞նչ առնչութիւն ունեն նոյնարմատ “Արահետ”-ը, “ճանապարհ”-ը, “Ռահվիրայ”-ն ու “Արօր”-ը Արայի հետ՝ կ՛իմանանք յաջորդիւ։
– Մովսէս Նաճարեան