Դարեր առաջ, հունվարի վեցին,Կիլիկիայի Տարսոն քաղաքի Մայր տաճարում զանգերը հնչեցին պայծառ և զրնգուն ելևէջներով…

National Hero of Armenia and the Artsakh Republic Monte Melkonian

Դարեր առաջ, հունվարի վեցին,Կիլիկիայի Տարսոն քաղաքի Մայր տաճարում զանգերը հնչեցին պայծառ և զրնգուն ելևէջներով…

01 ՅՈՒՆՈՒԱՐ 2022 – ԿԻԼԻԿԻԱ – ՊԱՏՄԱԿԱՆ ԷՋԷՐ: Կարդալ նաեւ՝ ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:

Ասում են, անգամ հրեշտակները՝ հրապուրված մարդկային ջինջ ուրախությամբ՝ լքեցին թեթև ամպերի ծածկույթը և սուրացին ներքև….

Լևոն Ռուբինյան իշխանը Կիլիկիայի հայոց թագավորության Տարսոն քաղաքի Մայր տաճարում պիտի թագադրվեր որպես տեր և տիրական համայն թագավորության…

ԵՎ հնչեց կոչը համազգային ՝ <Առ թագ և պսակ թագավորության՝ ի գլուխ քո, պայծառացիր շքեղաշքուք վայելչությամբ , ուրախությամբ և փառքով: Դատավոր եղիր մարմնո, ԱսՏծո հրամանով: Արդ զորացիր և քաջ եղիր: Այս թագով իմաստնացիր… Ա՛ռ աթոռ հայրենի, որ ժառանգում ես արդարութեամբ, և նստում ’ Աստծո և քո հոր կամոք: >

Դարեր առաջ այս օրը թագադրված արքան կոչվեց Լևոն Մեծագործ, քանզի բարիքներ արարեց իր ազգի և հայրենիքի համար, նա եղավ արքա՝ գահին, բայց ծառա՝ երկրին…

Եվ վերջապես, նա աշխարհ բերեց հայոց թագուհիներից մեծագույնին ՝ Զապելին, որ եղավ իր հոր արժանի ժառանգորդն ու մեծանուն գործերի անխոնջ շարունակողը…

Մանան Դաֆին

Facebooktwitterredditpinterestlinkedinmail