Տասնյակ հիմնավորումների կողքին, հարկ եմ համարում ընդգծել երկու կարևոր խնդիր, որ պաշտոնական Երևանը պետք է կարողանա լուծել Անկարայի հետ մեկնարկած բանակցային պրոցեսին զուգահեռ.
17 ՅՈՒՆՈՒԱՐ 2022 – Աբրահամ Գասպարեան – Կարդալ նաեւ՝ ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:
ԴԻՄԱԴՐՈՒԹԻՒՆԸ ՄԵՐ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՏՈՒՈՅ ՊԱՐՏՔՆ Է – lousavor-avedis.org
1- բազմակողմանի ինտենսիվ բանակցություններ (դիվանագիտական հարաբերությունների հաստատում, փոխադարձ ճանաչում) Մեծ Մերձավոր Արևելքի սուննիական երկու ախոյան մայրաքաղաքների՝ էլ-Ռիադի և Իսլամաբադի հետ, ինչը հնարավորություն կտա խուսանավելու Միջին Ասիայում սպասվող հակառուսական (Հայաստանն ընկալվում է որպես ռուսական արբանյակ) հնարավոր գործողություններից:
ՀՀ և Արցախի ազգային-պետական շահն այս պահին ենթադրում է չգտնվել հակառուսական, հակաիրանական, հակաչինաստանյան գեոպոլիտիկ առանցքներում, նախագծերում: 4 տարի շարունակ առաջ եմ տարել արտաքին քաղաքականության ուղղահայաց վեկտորի՝ Մոսկվա-Երևան-Թեհրան առանցքի ձևավորման անհրաժեշտությունը, ինչին Ռուսաստանն ու Իրանն արդեն գնում են:
2- թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը պետք է շրջանցի Հայաստանը իսլամական (պանիսլամական, պանթուրանական, պանթյուրքական) մոդիֆիկացված պրոյեկտների փորձադաշտ կամ միջանցք դարձնելուց:
Հ.Գ- հետևեցի ԱԺ-ում թուրքիայի հետ մեր երկրի բանագնացի ելույթին ու պահվածքին: Անխոնջ տգիտություն, ագրեսիա, բանագնացին ոչ վայել անհավասարակշռություն…թերահավատ եմ ստատուսիս հարցում: