ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ – ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆՆԵՐԸ – Քննության առնելով Հին աշխարհում գործածված գրային համակարգերը, (Շար 2)
13 ՓԵՏՐՈՒԱՐ 2022 – Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ ՅՕԴՈՒԱԾԸ// Կարդալ նաեւ՝:
ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ – ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆՆԵՐԸ (Շար 2)
Այս տվյալները ևս ցույց են տալիս, որ ցլի գլխի պատկերը, որպես գաղափարագիր, ծագել և նախապես գործածվել է Հայաստանի տարածքում (Սյունիք, Պորտասար) ապա տարածվել դեպի հարավ (Շումեր, Եգիպտոս) և արեվմուտք (Եվրոպա):
Ձևավորված գաղափարագրությունը քաղաքակրթական առաջնային օջախից՝ Հայաստանից, դուրս են բերում առաջին երկրագործ-անասնապահերը մոտ 11.000 տարի առաջ:
Սրանք են, որ խոշոր գետերի (Տիգրիս և Եփրատ, Նեղոս, Դանուբ, Ինդոս և այլն) հովիտներում հիմնում են առաջին բնակավայրերը, որոնց շուրջ հետագայում ձևավորվում են շումերական, եգիպտական, դանուբյան, հարապպյան և մյուս
երկրորդային քաղաքակրթական օջախները (տես նկար 8):
(տես նկար 8)
Հայաստանից բերված նշանագրերի հիման վրա հետագայում ծագում են.
շումերական պատկերագրությունը Ստորին Միջագետքում, որը հետագայում (Ք.ա.~3000թ) սխեմատիզացվում և դարձվում է սեպագրություն (տես հավելված 1, 3):
եգիպտական պատկերագրությունը, որի հիման վրա Ք.ա. ~3000թ ստեղծվում է եգիպտական հիերոգլիֆիկ գրային համակարգը (տես հավելված 2, 3):
Միջին Եվրոպայում գործածվող դանուբյան կամ Վինչա մշակույթի (Ք.ա.~5000թ) նշանագրերը, որոնք սակայն չեն զարգանում և դասական գրային համակարգ չեն ձևավորում (տես հավելված 3):
Կիլիկիայից անմիջապես հարավ գտնվող Փյունիկիայի տարածքի բնակիչները Ք.ա. II հազ. տնտեսական և մշակութային սերտ կապեր են ունեցել Հայաստանի,
Եգիպտոսի և Միջագետքի հետ: Իսկ գործածական գրերի վերաբերյալ հիշյալ տարածքներից մեզ հասած տվյալները վկայում են, որ ցլի գլխի պատկերը և A նշանագիրը զուգահեռ ու անկախ գործածություն և տարբեր իմաստներ են ունեցել:
Ըստ Ք.ա. IV հազ. շումերական պատկերագրության տվյալների, Շումերում գործածվել է ցլի գլուխ պատկերող երկու նշանագիր:
Այդ նշանագրերից հետագայում առաջացել են GUD և GIR3 սեպանշանները (տես աղյուսակ 8):
Աղյուսակ 8. Ցլի գլուխ և գլխատառ ալեֆ պատկերող նշանագրերը Շումերում:
Սրանցից GIR3 սեպանշանի հիմնական իմաստներն են «զայրույթ, բարկություն» (աքքադ. ezzu) և «մեկի ազդեցության տակ լինել», «անձ», «ոտք, տեղափոխելը, ճանապարհ»:
Սեպանշանի «զայրույթ, բարկություն» իմաստի և giri3, gir3, ger3, giru3 ընթերցումների դիմաց հայերենն ունի «*գիռ» արմատը, որը գործածվում է կրկնական ձևով. գրգիռ =«բարկություն, զայրույթ, հակառակություն» (գիռգիռ >
գիրգիռ > գրգիռ): Նույն իմաստի և սեպանշանի HUŠ2 = hu-uš = hu-uz2 = huz ընթերցման դիմաց հայերեն յոյզ, հուզ-=«խռովություն, իրարանցում, հուզմունք» արմատն է: Ցլի
գլխի պատկերից առաջացած սեպանշանի այս իմաստն արտահայտել է վայրի ցուլի կատաղի բնավորությունը:
GIR3 սեպանշանի իմաստների երկրորդ խմբի և kir10, kiri5 ընթերցումների դիմաց հայերեն կիր=«մեկի ներգործությանը ենթարկվել; բնավորություն; կրել, տանել, տեղափոխել» արմատն է:
Շումերերենում բուն «ցուլ, կով» իմաստն արտահայտվել է GUD սեպանշանի միջոցով: Այս իմաստի համար GUD սեպանշանի բոլոր ընթերցումները ևս հայերենում ունեն իրենց զուգահեռները. gu4 = kov/gov = կով/գօվ =«տավար, կով (առանց սեռի խտրության, բարբառներում՝ «գօվ»)»
GUD=GU-UD =ku8-u4 = gu-u4 = kov/gov = կով/գօվ=«տավար, կով (առանց սեռի խտրության)» bahar = պախրէ, պախրայ =«տավար, ցուլ, արջառ, նախիր» kamuš = KA-MUŠ = gu3-muš = gumuš = գոմէշ =«գոմեշ»2
2. Հայերեն «տուար» և «կով» բառերին վերագրվում է հնդևրոպական ծագում, իսկ «գոմէշ» բառը փոխառություն է դրվում պահլավերեն gāvmēš-ից: Անշուշտ իրանցիներն են բառը վերցրել հայերենից, քանի որ «գոմէշ» բառը տարածաշրջանում վկայված է իրանական ցեղերի հայտնվելուց ավեի քան 2000 dapar = տուար, դուար, տավար, դավար =«արջառ (ընդհանուր անուն կովի, ցուլի և այլն)»
(սեպագրության մեջ գոյություն ունի b/p=w համարժեքություն):
Վերջապես Շումերում գործածված նշանագրից ծագել է GADA սեպանշանը, որի հիմնական իմաստն է «վուշ, կտավ»: GADA սեպանշանի gada, gad, gadu, gat, kat, kut2=«վուշ, կտավ» ընթերցումների հայերեն զուգահեռն է կուտ=«սերմ, հունդ, կորիզ» բառը (բարբառներում՝ կուտ, կուդ, գուդ, կօտ), որից էլ ծագել են կտաւ=«վուշ բույսը, վուշից գործած կտորը» անվանումը (բարբառներում՝ կտավ, կդավ, գդավ, կտօվ, գօդօվ, գդուվ): Շումերերեն բառի վանկագրման հիմնական ձևն է
GADA = GA-DA = gu11-ta2 = guta = *կուտաւ=կտավ:
Հայերեն «կտաւ» բառը շումերերենից անցել է աքքադերենին (kitû), սրանից էլ՝ սեմական մյուս լեզուներին: Կտավը Հայաստանի էնդեմիկ բույսերից է, որի վայրի
տեսակները օգտագործվել են դեռևս վերին հին քարի դարում: Երկրագործության տարածման հետ կտավը և նրա անվանումը տարածվել են Եվրոպայում և Ասիայում:
Այլ լեզուներում բույսի անվանումները փոխառություններ են հայերենից:
Այս նույն երևույթը տեսնում ենք նաև եգիպտական հիերոգլիֆիկ գրային համակարգում (տես աղյուսակ 9):
Աղյուսակ 9. Ցլի գլուխ և գլխատառ ալեֆ պատկերող նշանագրերը Եգիպտոսում:
ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ – ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆՆԵՐԸ (Շար 2)
Ամբողջը կարդալ՝ //academia.edu/41951135/ԱՅԲՈՒԲԵՆՆԵՐԻ_ԾԱԳՄԱՆ_ԱՐԴԻ//