Դասագրքերը լռում են – ՎԱՍԻԼԻ ԲԵՀԲՈՒԹՈՎ – Arshaluis Zurabyan

Մշակոյթային Ցեղասպանութիւն –Պետական մշակոյթային ցեղասպանութիւն ատրպէյճանի ֆաշիստ ռեժիմի կողմէ - Génocide culturel - Génocide culturel d'État par le régime fasciste d'Azerbaïdjan

Դասագրքերը լռում են – ՎԱՍԻԼԻ ԲԵՀԲՈՒԹՈՎ – Arshaluis Zurabyan

01 ՄԱՐՏ 2022 – ՀԱՅԱՍՏԱՆ: Կարդալ նաեւ՝ ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:
·
Դասագրքերը լռում են

ՎԱՍԻԼԻ ԲԵՀԲՈՒԹՈՎ

25 ՅՈՒՆՈՒԱՐ 2019 –

Գերմանացի նշանավոր բնագետ, աշխարհագետ Մորից Վագները, ով 1843-ին որոշ ժամանակ մնացել է Երեւանում, իր «Ուղեւորություն դեպի Արարատ եւ Հայկական բարձրավանդակ», «Ուղեւորություն դեպի Պարսկաստան ու Քրդստան» գրքերում անդրադարձել Է հայաստանյան անցուդարձին։

«Դեպի Ասիա կատարած իմ երեքամյա թափառումների ամենասիրելի ու ամենատխուր հիշողություններն ստացել ու պահել եմ Հայաստանից, որպես արդյունք այնտեղ ունեցած իմ ապրումների ու ձեռք բերած ծանոթությունների»,- գրում է Վագները։

Նա ուշագրավ տեղեկություններ է հայտնում հայաստանյան իրականության մասին՝ միաժամանակ անդրադառնալով ժամանակի նշանավոր դեմքերին ու նրանց գործունեությանը։

Ռուսական բանակի հայազգի նշանավոր գեներալ, 1830-1838 թթ․ Հայկական մարզի կառավարիչի պաշտոնն զբաղեցրած իշխան Բարսեղ (Վասիլի) Բեհբութովի մասին գիտնականը գրում է․

«Ռուսական արքունիքի դրածո եւ վերջինիս աջակցությունը վայելող ծագումով հայ իշխան Բեհբութովը, որ տարիներ շարունակ այստեղի նահանգապետն էր, եղել է երկրի ամենավատթար կողոպտիչն ու բռնապետը։ Ամբողջ ժողովուրդը միաբերան անիծում է նրան որպես նահանգի պատուհաս։ Եւ ո՛չ մի փաշա, ո՛չ մի սարդար աղքատ գյուղացու քրտինքից այնչափ ոսկե դրամ չի հանել, որչափ այս հայը։

Իր դժբախտ հայրենակիցները նրա բավական երկարատեւ եւ դաժան վարչության տակ անհավատալիորեն շատ են տանջվել։

Յուրաքանչյուր ոք այն ժամանակ երազել է միայն այն մասին, որ վերադառնա պարսից իշխանությունը։ Այդ մարդու բռնության ահից ամենքի լեզուն կապված է եղել։

Գավառական բոլոր պաշտոնյաները նրա երկրպագուներն էին, որովհետեւ նրանք ազատ էին իրենց շրջաններում ուզածի պես ճնշելու ժողովրդին, միայն թե իրեն լիովին վճարեին ստացված պաշտոնների համար պահանջված գումարները․․․

Ռուսական իշխանությունները խրախուսում էին Բեհբութովի գործողությունները՝ նրա միջոցով Այսրկովկաս ներմուծելով ռուսական կարգեր ու օրենքներ»։

Մշակոյթային Ցեղասպանութիւն –Պետական մշակոյթային ցեղասպանութիւն ատրպէյճանի ֆաշիստ ռեժիմի կողմէ – Cultural Genocide – State Cultural Genocide by the Fascist Regime of Azerbaijan – Génocide culturel – Génocide culturel d’État par le régime fasciste d’Azerbaïdjan

www.facebook.com/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail