Հայրենապատում – Ներկայումս Ջրաբերդ անունը կրող բնակավայրի հին պատմական անունը չունի մեզ հասած մատենագրական վկայություն, – ԱՐՑԱԽ
12 ԱՊՐԻԼ 2022 – ԱՐՑԱԽ – ՊԱՏՄԱԿԱՆ ԷՋԷՐ:
Հայրենապատում / Hayrenapatum – Կարդալ նաեւ՝ ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:
Ներկայումս Ջրաբերդ անունը կրող բնակավայրի հին պատմական անունը չունի մեզ հասած մատենագրական վկայություն, սակայն գյուղի շեն հայկական անցյալի մասին են խոսում գյուղում եւ դրա շրջակայքում բազմաթիվ հուշարձանների` գերեզմանների, բնակատեղիների, ավերված եկեղեցիների, խաչքարերի (7-17-րդ դարեր), ինչպես նաև 18-րդ դարով թվագրվող Սուրբ Աստվածածին եկեղեցու հիշատակումները։
Հայտնի է, որ 1907 թ․-ին Ջրաբերդը շեն հայաբնակ գյուղ էր եւ ուներ 442 բնակիչ։
Խորհրդային շրջանում՝ Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցելուց հետո, Ջրաբերդը գտնվում էր ԼՂԻՄ-ի Հադրութի շրջանի կազմում։
1974 թ․-ին գյուղում ապրում էր 108 հայ։ Գյուղն ուներ ութամյա դպրոց, ակումբ գրադարան եւ կանգուն եկեղեցի։
2020 թ. Արցախյան երրորդ պատերազմի հետեւանքով Ջրաբերդը օկուպացվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից։
Հայրենապատում / Hayrenapatum