Մեր զարմանալի բառերը – Յօդուածաշար, շարունակութիւն 33 – Մովսէս Նաճարեան

ԴԻՄԱԴՐՈՒԹԻՒՆ – RESISTANCE – المقاومة – RÉSISTANCE – СОПРОТИВЛЕНИЕ

Մեր զարմանալի բառերը – Յօդուածաշար, շարունակութիւն 33 – Մովսէս Նաճարեան

21 ՄԱՅԻՍ 2022 – Գիտական Յօդուածներ – ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ – Մովսէս ՆաճարեանՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:

Մեր զարմանալի բառերը – Յօդուածաշար, շարունակութիւն 33

Ձեռքերի իւրաքանչիւր մատի խորհուրդն իմացանք։

Շարունկենք։

Հայկական ազգային պարեր կան, որոնցից ոմանց պարագայում պարողներն իրար են ագուցում իրենց ճկոյթները։ Առակս ի՞նչ է ցուցանում, եւ ովքե՞ր իրաւունք ունեն այդ կերպ պարելու։

Հիմնական իմաստը մնում է աջ ձեռքի ճկոյթ մատի խորհրդում, որը սեռական գործարանի ցուցիչն է։ Այդ պարերում կողք-կողքի պիտի լինեն երկու սեռի ամուրի երիտասարդ ներկայացուցիչները, որոնք իրար համակրելով՝ անուղղակիօրէն այդպիսով ցանկութիւն են յայտնում միաւորուելու, ամուսնանալու։ Ուստի ամուսնացեալները կամ նոյն սեռի անձերը իրաւունք չունեն մասնակցելու այդ պարերին։

Կան մատների այլ զուգորդումներ եւս, ինչպէս ցոյցերի ժամանակ V-աձեւ վերեւ բարձրացող աջ ձեռքի ցուցամատն ու միջնեմատը, իբրեւ թէ Victory-յաղթանակի նշան։ Այստեղ աշխատում է մատներով ներկայացուող թուանշանային մի համակարգ, եւ ոչ թէ անգլերէն Victory բառը։ Այդ նշանը պիտի արտայայտուած լինէր ոչ թէ աջ, այլ ձախ ձեռքի բարձրացուած ցուցամատի եւ միջնեմատի, եւ նրանց կրած թուային 7 եւ 8 արժէքներով, որոնք ցցուելիս կրում են միասնականութեան, “մէկ տուն”, “մէկ ընտանիք”-ի գաղափարը․․․։

Հրաշալի է չէ՞։

Սակայն դիտարկելով զուտ թուանշանային համակարգերը, հռոմէական կայսրութեան շրջանում V-ն ձեռք է բերել 5 թիւի նշանի իմաստ, իսկ արաբական ու մահմետական թուային համակարգում V-ն ուղղակի համազօր է 7 թիւի պատկերին, որը տղամարդու թիւն է, հայկական “Է”-ն է։

Հիմա ինձ ասէք, այսօրուայ քաղաքակիրթ աշխարհի թուային համակարգը որտե՞ղ է առաջացել։ Եւ հասանք համաշխարհային հեքիաթասացութեան, իբրեւ թէ դրանք եղել են արաբական, իսկ ներկայիս արաբների եւ մահմետականների օգտագործածն էլ եղել է հնդկական։ Մեեեեծ անհեթեթութիւն։

Երբ հայկական պարերից ոմանց մէջ արական եւ իգական զոյգերն իրենց ձեռքերը մէջքին իրար են խաչում, ստացւում է X-ի պատկեր։ Սա բաղադրուած է արաբական V-ի (7) եւ դրա շրջուած (տեսնել պատկերը) (😎 նշանի կցորդումից։ Այսինքն X-ը տղամարդու եւ կնոջ միասնութիւնն է ցուցանում, հետեւաբար այդ պարերը կատարում են ամուսնացեալ զոյգերը։

Ի՞նչ իրաւունքով արաբական թուային համակարգը կցեցինք հայկական ազգային պարին։

Մենք չէինք հասնի պատասխանի, եթէ հայերէնի “Աթոռ” բառը չվերլուծէինք, որից էլ բացուեց Հայկական լեռնաշխարհի “Անահտական Աթոռ” (տես՝ քարտէսը) կոչուող տարածքի ինքնութիւնը։

Անահտական Աթոռ լեռներ,
Կոյս կենդանակերպի երկրային առաջին պատկերը
Վստահ եմ, որ թէ՛ “Աթոռ” եւ թէ՛ “Անահտական Աթոռ” եզրերը մեզ են հասել առնուազն Նօյեան ջրհեղեղին յաջորդող օրերից։

Կասկածո՞ւմ էք։ Մի գուցէ պարսկական, պարթեւական, զենդական, հնդկական, յունական կամ չինակա՞ն ծագում ունի “աթոռ” բառը։ Աստուած ձեզ հետ։ Ո՛չ յիշատակուած ազգերը, ո՛չ էլ մնացածները դեռ չէին կազմաւորուել երկրի երեսին։

Բաաաարդ է չէ՞։ Շաաաատ խուճուճ է։

Դուք գիտէ՞ք առաջին ստեղծուած աթոռի տեսքը։ Մեր պապերը զանազանել են աթոռների տեսակները, թիկնաթոռ, բազկաթոռ, մի գուցէ եւ ճոճաթոռ բառերով։ Հիմա կը կռահէ՞ք բուն աթոռի տեսքը։ Չէք կարող ոչ միայն դուք, այլ մասնագէտները։

Աթոռ բառը բաղադրուած է “աթ+թո+ոռ” արմատներից, ուր “աթ”-ը “արական բնոյթի թիւ” է նշանակում, ու այդ թիւն էլ երկու մատի օգտագործմամբ չգիտէք արտայայտել, թէեւ ասել եմ որ 7-ն է։

“Թո”-ն “իգական բնոյթի թիւ” իմաստն ունի, դա էլ չգիտէք երկու մատով արտայայտելու ձեւը, թէեւ ասել եմ, որ 8-ն է։ Իսկ աթոռը գիտէք, որ “ոռ”-ին է ծառայում։ Ահա եւ “արաբական” կոչուող թիւերը յայտնուեցին Աթոռի կառուցուածքում, եւ դա X-աձեւ աթոռն է, պիկնիկային ծալովի աթոռն իր վերին ծածկոցով։

Մի գուցէ բարդ գրեցի, բայց երեւի գլխի ընկաք, որ թուային այդ համակարգն էլ առկայ է մեր բառերի կազմութեան մէջ։ Եզրակացութիւնները ձեզ եմ թողնում։

———

Մովսէս Նաճարեան – Անահտական Աթոռ լեռներ, Կոյս կենդանակերպի երկրային առաջին պատկերը

Մովսէս Նաճարեան – Անահտական Աթոռ լեռներ, Կոյս կենդանակերպի երկրային առաջին պատկերը

Մովսէս Նաճարեան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail