Այս իշխանութեան համար շատ կարևոր է ապացուցել, որ իրենք չեն թեքուելու այն ծրագրից, որով եկել են, այն է՝ Արցախը թողնել Ադրբեջանին,

ԴԻՄԱԴՐՈՒԹԻՒՆ – RESISTANCE – المقاومة – RÉSISTANCE – СОПРОТИВЛЕНИЕ

«Այս իշխանութեան համար շատ կարևոր է ապացուցել, որ իրենք չեն թեքուելու այն ծրագրից, որով եկել են, այն է՝ Արցախը թողնել Ադրբեջանին, իսկ Հայաստանը որքան հնարաւոր է, մերձեցնել Թուրքիայի հետ»․ Լարիսա Ալավերդեան

21 ՅՈՒՆԻՍ 2022 – ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՇԽԱՐՀ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:

< Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների իրականացրած հանցագործությունները՝ հայերի, տարածաշրջանի այլ ժողովուրդների նկատմամբ >

Horizon Weekly Newspaper

ՀՀ Մարդու իրաւունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդեանը վստահ է՝ այս իշխանութեան հետ չի կարելի յոյսեր կապել՝ մտաածելով, թէ նրանք ի նպաստ Արցախի որոշակի գործունէութիւն կիրականացնեն։

«2018 թուականին իշխանութեան եկած եւ ինքնահռչակուած վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կրկնել է այն, ինչ-որ 3-րդ նախագահը յունուարին ասել է ՄԱԿ-ում: Այն է՝ Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը կայացել է եւ պահանջուած է եղել  ցեղասպանութեան վտանգի ներքոյ: Բայց յետագայում զրոյից սկսելը եւ ամբողջ 30 տարուայ պայքարը ջուրը գցելը մանրակրկիտ մշակուած էր: Կարծես փորձում են մեր ամբողջ պատմութիւնը դարձնել որոշ ղեկավարների որոշ սխալների պատմութիւն՝ անտեսելով, որ այնտեղ կայ մի այնպիսի շարժում, որը միայն ու միայն կարելի է անուանել ազգային-ազատագրական պայքար», — մամուլի ասուլիսի ընթացքում յայտարարեց Լարիսա Ալավերդեանը։

Ըստ Լարիսա Ալավերդեանի՝ ՀՀ-ում գործող, դրսից կառավարուող իշխանութիւնն ամէն ինչ անում է, որպէսզի Արցախը յայտնուի Ադրբեջանի կազմում։

«Դրսի համար, որը բերել ու սնել է այս իշխանութեանը, դժուար է լինելու առերևոյթ պաշտպանել այս իշխանութեանը, դրա համար էլ այս իշխանութեան համար շատ կարևոր է ապացուցել, որ իրենք չեն թեքուելու այն ծրագրից, որով եկել են, այն է՝ Արցախը թողնել Ադրբեջանին, Հայաստանն էլ որքան հնարաւոր է մերձեցնել Թուրքիայի հետ», — նշեց Լարիսա Ալավերդեանը։

Մանրամասները՝ տեսանիւթում։

https://fb.watch/dNDu4iy-NQ/

horizonweekly.ca/en/այս-իշխանութեան-համար-շատ-կարևոր-է-ապ/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail