Կատարուած է Չաւուշօղլուի Հրահանգը… – Դերենիկ Մելիքեան
18 ՅՈՒԼԻՍ 2022– ՀԱՅԱՍՏԱՆ:
Դերենիկ Մելիքեան – Կարդալ նաեւ՝ ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:
1.Ամիսներից իվեր ազրպէյճանա-թուրքական վերնախաւը դժգոհում էր առ այն, որ իբր ՀՀ-ն հետամուտ չէ տարածաշրջանում խաղաղութեան հաստատման… մինչդեռ Հայաստանի կապիտուլիանտ իշխանութիւնն ամէն կարգի զիջումների էլ գնում էր՝ թէ՛ քաղաքական, թէ՛ տարածքային եւ թէ՛ առանց այն էլ անգոյ դիւանագիտական ասպարէզներում։
2. Այդ միակողմանի զիջումներով էլ չբաւարարուելով, թուրք-ազրպէյճանական տանդէմը իր հակահայկական ճնշման նշաձողը բարձրացրեց ինչպէս նախագահական, այնպէս էլ արտգործնախարարների մակարդակ…
3. եւ արդէն վերջին շաբաթներին նոյնինքն Էրտողանը, Ալիեւն ու մասնաւորապէս Չաուշօղլուն թիրախ դարձրին՝
ա-Հայաստանի ընդդիմադիրներին եւ
բ-Սփիւռքին ու տեղ-տեղ էլ՝ յականէ-յանուանէ՝ՀՅԴ-ին. թէ՝ իբր սրանք ռեւանշիստներ են ու հայ-թուրքական հաշտութեան ու խաղաղութեանը խանգարողներ։
4. Սրանով էլ չբաւարարուելով, թուրք արտգործնախարարը լկտիաբար յորդորում-հրահանգում է փաշինեանական իշխանաւորներին, որպէսզի այս վերջինները արգելք հանդիսանան հայաստանեան ու սփիւռքեան ազգային ուժերին ու հոսանքներին, որպէսզի արագացուի ցանկալի հաշտութեան գործընթացը։
5. Եւ ահա՝Յուլիսի սկզբին հայ-թուրքական յարաբերութիւնները կարգաւորող դիւանագիտակա՜ն ներկայացուցիչների 4-րդ հանդիպումն է կայանում Վիեննայում…ու դարձեալ Չաուշօղլուն ոգեւորւած՝ պաշտօնապէս առաջարկում է՝ 5-րդ հանդիպումն կայացնել արդէն Երեւանում կամ Անգարայում…
6. սրան զուգահեռ ալենսիմոնեական խորհրդարանը որոշում է ընդունում,որ Ազգ.Ժողովի ընդդիմադիր երկու պատգամաւոր՝ փոխխօսնակ Իշխան Սաղաթելեանին եւ Վահէ Յակոբեանին զրկել խորհրդարանական զբաղեցրած պաշտօններից, որին էլ յաջորդեց բնականաբար ընդդիմադիր միւս պատգամաւորների ինքնաբուխ հրաժարականը՝ զբաղեցրած պաշտօններից…
7. Եւ երեւի դրանից կատաղած (բայց աւելի հաւանական է՝ Չաուշօղլուի ցանկութիւնն իրականացնելու համար)
ալենական պատգամաւորները նոր որոշում են կայացնում՝ ընդհանրապէս զրկել ընդդիմադիր պատգամաւորներին իրենց օրէնսդրական մանդատներից, հարցը վիճարկելու համար դիմելով ՍԴ-ին…
8. Ահաւասիկ՝ հերթը այժմ Սփիւռքի խանգարիչներին ճնշելուն է հասնում…եւ առանց յապաղելու տարածւում է լուրը, թէ արգելուել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, ֆրանսահայ քաղաքական գործիչ Մուրատ Փափազեանի մուտքը՝ Հայաստան…
9. Թանկագին ընթերցող, թէ սրանցով որքա՜ ն է գոհունակ դառնալու Չաուշօղլուն՝ ցոյց կըտայ ժամանակը, սակայն, ազգային իրական ուժերի ու տուեալ դէպքում ՀՅԴ-ի ու իր անդամների համար հպարտանքի առարկայ է թուրքական ու առհասարակ պանթուրանական հակահայկական պայքարում ամէն կարգի ճնշումներին յաղթականօրէն դիմակայելը եւ կարեւորը՝ որ դա ապացուցուած է պատմութեան անառարկելի ու բազմաթիւ փաստերով …, որոնք արձանագրուած են առնուազն վերջին 130 տարիներում։
Հասկացողաց շատ բարեւ…
yeakouyn.com/2022/07/14/կատարուած-է-չաւուշօղլուի-հրահանգը-դ/