ՈՐԴԻ ԱՍՏՎԱԾ – Սա քրիստոնեության առանցքային գաղափարն է և Որդին նրա սուրբ երրորդության անձերից մեկն է – ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
28 ՅՈՒԼԻՍ 2023 – ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ – ՆԱԽՈՐԴԸ ՅՕԴՈՒԱԾԸ// Կարդալ նաեւ՝:
/28 հուլիս 2018թ, խմբագրված/
ՈՐԴԻ ԱՍՏՎԱԾ
Սա քրիստոնեության առանցքային գաղափարն է և Որդին նրա սուրբ երրորդության անձերից մեկն է: Հայոց մեջ Որդի Աստծո պաշտամունքը կար Քրիստոսի ծնունդից հազարավոր տարիներ առաջ, որի ակունքները հասնում են վերին հին քարի դար՝ Սյունիքի ժայռապատկերենրին: Դա Հայ=Վահագն Աստծո ավագ որդու՝ Մարդուկ=Արմենակ=Արամազդի պաշտամունքն է: Նա է կրել Որդի, Որդի Վառ, Որդի Ճշմարիտ անուններ: Նաև HAL.DI դիցանվան ճշգրիտ ընթերցումն է Որդի (HAL սեպանշանն ունի bur=վոր/որ ընթերցում):
Այսօր աշխարհի քրիստոնեաները խոսում են տասնեակ լեզուներով։ Այդ բոլոր լեզուներում Որդի աստվածանունն ընկալվում է «զավակ» իմաստով։ Միայն հայերենն է հնարավորություն տալիս բացահայտել այդ դիցանվան հոգևոր իմաստը։ Հայերենի դաշտում Որդի դիցանունը կարող ենք ներկայացնել որպես որ=«մարդ» և դի=«աստված» պարզ արմատներով կազմված բարդություն։ Ուստի Որդի=«մարդ աստված, մարդեղացած աստված», ով մարդեղանում ու գալիս է Երկիր, որպեսզի իրականացնի աշխարհի ու մարդկության խնամակալությունը։
Ողջ Առաջավոր Ասիայի մ.թ.ա. 4 -1 հազ. պատկերագրության մեջ «որդի» բառը գաղափարագրվել է հորթի կամ խաղողի որթի պատկերով: Նման գաղափարագրություն թույլ է տալիս միայն հայերենը, քանի որ որդի=«զավակ», որթ=«խաղողի ծառ» և որթ=«հորթ» նշանակող բառերը համանուն են միայն հայերենում: Դրա մասին բառախաղի ձևով ակնարկվում է նաև Նոր կտակարանում (Ես եմ ճշմարիտ որթը,…), որով Քրիստոսն իրեն նույնացնում է Արամազդ=Մարդուկ= DUMU.ZI=Որդի Ճշմարիտ Աստծո հետ:
Հնագույնը հորթի պատկերի միջոցով Որդի բառի գաղափարագրումն է: Հրեաների Մովսեսի կողմից հորթի արձանը ջարդելը նշանակում էր Որդի Աստծո պաշտամունքի մերժում: Ինչու՞ դարեր անց նրանք իրենց ձևով շարադրեցին իրենց իսկ մերժած կրոնը և տարածեցին աշխարհում: Քրիստոնեության մեջ մեժված հորթի պատկերը փոխարինվեց համարժեք խաղողի որթի պատկերով:
Մտածեք:
Ի դեպ մի մեջբերում սարկավագ Ա. Նալչաջյանի «Հայ եկեղեցին» գրքույկից. «առաջին քրիստոնեա քարոզիչները գնում էին այնտեղ, ուր հրեական գաղութներ կային, իսկ Հայաստանի կարևոր քաղաքներում դրանք առկա էին» (էջ 7): Իսկ ովքե՞ր էին այդ քարոզիչները՝ նույն հրեաները և նրանց հետ եկած ասորիներ և հույներ: Ինչու՞ էին հրեաներն օտար երկրներում քարոզում իրենց ստեղծած, բայց իրենց կողմից չճանաչված կրոնը:
Մտածեք:
ՄԻԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ
Շատերի մոտ այն սխալ կարծիքն է, որ եթե դիցարանում շատ աստվածներ կան, ուրեմն դա բազմաստվածություն է: Հրեա հեղինակներն իրենց գրքում հին աստվածներին դարձրին հրեշտակապետեր ու հրեշտակներ (օրինակ՝ Ուրիել հրեշտակապետը Հայոց ազգային դիցարանից ու սեպագիր աղբյուրներից հայտնի Անգեղ=Ներիգալ Աստվածն է՝ անդրաշխարհի տիրակալը), որպեսզի մեխանիկական ճանապարհով իրենց հորինած աստծուն դարձնեն միակ արարիչ աստված: Նրանց աստվածն «արարում» է Երկինքն ու Երկիրը, սակայն նրանք «մոռացան» նշել, որ ջրերը՝ նախասկզբնական Ծովն էլ է «արարել» իրենց աստվածը: Այն ժամանակ նրանք պարզապես այդքան համարձակություն չունեցան, քանզի դեռ հզոր էր Ծովի արարիչ ու տիրակալ համարվող Հայ=Վահագն Աստծո պաշտամունքը:
Ինչ վերաբերում է միաստվածությանը, ապա այդպիսին է համարվում այն կրոնը, որն ունի մի Արարիչ Աստված, իսկ նույն կրոնի դիցարանում կարող են լինել տասնյակ այլ աստվածներ: Երկու արարիչ աստված ունեցող կրոնը կոչվում է դուալիստական (զրադաշտական, Հին կտակարան), 2-ից ավել արարիչների դեպքում՝ բազմաստվածություն: Օրինակ վաղ շումերական դիցարանում երեք Արարիչ աստվածներ էին (Էնկի, Ան, Էնլիլ), նույնը՝ վեդայական կրոնում (Բրահմա, Վիշնու, Շիվա):
Բաբելոնում Քաջանց (=Հայոց) տիրապետության ժամանակներից սկսած (մ.թ.ա. 18-րդ դար) միակ Արարիչ է հռչակվում Որդի Աստված Մարդուկ=Մարաթուկը, իսկ դիցարանի մյուս աստվածները համարվում են նրա համապատասխան դրսևորումները: Եւ դա հրեաների գիրքը գրվելուց մոտ 1500 տարի առաջ:
ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ
Մկրտության ծեսի վերաբերյալ սեպագիր վկայությունները հասնում են մ.թ.ա. 3-րդ հազ. սկիզբ, ունեն ~5000 տարվա հնություն: Մկրտության ավազանը կրել է տաճարում Հայ=Վահագն Աստծո ներկայության խորհուրդը, իսկ ծեսն ունեցել է մաքրագործող նշանակություն և հաստատել է մկրտվողի պատկանելիությունը Հայ Աստծո զարմին և արժանացրել նրա հովանավորությանը:
Հին աշխարհում, սկսած սեմիթ Սարգոն Ա-ից, Հայ Աստծո զարմ համարվելու (Ջրից ծնված լինելու) արհեստական առասպելներ էին հնարվում: Իբր մանկահասակ հերոսին բերում են գետի կամ ծովի ջրերը, ինչ որ մեկը նրան հանում է ջրից, մեծացնում, դաստիարակում և նա ի վերջո հասնում է մեծ փառքի: Այդպիսին է ներկայացվում նաև հրեաների Մովսեսը:
Որևէ այլ ազգ իր ծագումը Հայ Աստծո հետ կապելու հիմք ու հավակնություն չունի: Հայ ազգը աշխարհի միակ ազգն է, ով ընդերքից բխող քաղցրահամ ու կենսատու ջրերը համարել է իր Արարիչ Աստծո՝ Հայ Աստծո, մարմնավորումը, իսկ իրեն համարել է այդ Ջրից ծնված: Հովհաննեսի ավետարանը Քրիստոսի բերանով է հնչեցնում. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. եթէ մէկը Ջրից ու Հոգուց չծնուի, չի կարող Աստուծոյ արքայությունը մտնել.» (Հովհաննէս Գ, 5): Այս պարագայում «Աստծո ընտրյալ ազգ» բնորոշման վերամեկնաբանման խնդիր կա նաև:
Քրիստոնեությունը սա ևս յուրացրեց և մկրտելով Ջրի զարմ դարձրեց անխտիր բոլորին՝ առանց ռասայի, ցեղի, զբաղմունքի խտրականության: Այլ կերպ ասած, բոլորին լցրեց նույն կաթսայի մեջ, քանզի նրան խորթ էր ազգ գաղափարը: Այս մոտեցումը ի սկզբանէ դրել էին քրիստոնեական կրոնը ստեղծողները:
Այսօր այսքանը:
Մանրամասներն այստեղ՝