Մարտի դաշտում անժառանգ զոհվում է Հայկազյան արքայական հարստության վերջին թագավորը՝ Տիգրան Դ-ն – ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Լուսանկարում-Տիգրան-Դ-ի-և-Էրատո-թագուհու-պատկերով-դրամ-է

Մարտի դաշտում անժառանգ զոհվում է Հայկազյան արքայական հարստության վերջին թագավորը՝ Տիգրան Դ-ն – ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

01 ՕԳՈՍՏՈՍ 2023 – ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ – ՆԱԽՈՐԴԸ ՅՕԴՈՒԱԾԸ// Կարդալ նաեւ՝:

1 թիվ – Մարտի դաշտում անժառանգ զոհվում է Հայկազյան արքայական հարստության վերջին թագավորը՝ Տիգրան Դ-ն։ Սա որոշակի աղերսներ ունի Ագռավաքարում Փոքր Մհերի փակվելու թեմայի հետ։ Մոտ կես դար տևած խառնակ ժամանակներից հետո Հայքում իշխանության է գալիս այլ դավանանքի հետևող և օտար պարթև Արշակունիների տոհմը։

Արշակունիների գահակալման ժամանակ և հիսուսական դավանանք ընդունելուց հետո է սկսվում Հայքի տարածքային կորուստների շրջանը, որը 5-րդ դարի սկզբում ավարտվում է պետականության վերացմամբ։

1 թիվ – Ավետարանների /որոնցից հնագույնը գրառվել է Հիսուսի խաչվելուց առնվազն 50 տարի անց/ տվյալների հիման վրա Հիսուսի ծնունդը դրվել է 1 թվին։ Հիսուսի ենթադրյալ կյանքի /1-33թթ/ և ավետարանների գրառման ժամանակներից մեզ են հասել Պաղեստինում կատարված անցուդարձը մանրամասն նկարագրող տասնեակ մատյաններ /հունարեն, լատիներեն, սիրաերեն և այլն/։ Այդ անկողմնակալ հեղինակներից ոչ ոք չի հիշատակում աներևակայելի հրաշքներ գործող /մեռյալներին կենդանացնող, ջրերի վրայով քայլող, ջուրը գինի դարձնող և այլն/ որևէ անձի։

Ինչու՞ Հիսուսի ծնունդ և նոր դարաշրջանի սկիզբ ընտրվեց հենց 1 թիվը։ Արդյո՞ք սա պատահական համընկնում է, թե՞ որոշակի նպատակ հետապնդող հաշվարկված կեղծիք։

Լուսանկարում Տիգրան Դ-ի և Էրատո թագուհու պատկերով դրամ է

Facebooktwitterredditpinterestlinkedinmail