ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՏՔԻ ԺԱՌԱՆԳՈՐԴՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ – ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

HAMLET MARTIROSYAN – ARMENIAN is the origin of the human race, at least 50,000 years old

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՏՔԻ ԺԱՌԱՆԳՈՐԴՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ – ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

01 ՕԳՈՍՏՈՍ 2023 – ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ – ՆԱԽՈՐԴԸ ՅՕԴՈՒԱԾԸ// Կարդալ նաեւ՝:

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՏՔԻ ԺԱՌԱՆԳՈՐԴՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ

Քո հեռավոր նախնիները Արարիչ Աստծո տաճարի սրբազան ավազանում մկրտվել են Քրիստոսի ծնունդից առաջ հազարավոր տարիների ընթացքում: Տաճարի սրբազան ջրով ավազանը խորհրդանշել է Ծիրանի Ծովը, իսկ մկրտությունը՝ Հրով ու Ջրով մկրտություն, քանզի Ծիրանի Ծովի ջրերը պատկերացվել են Հրի և Ջրի սինկրետիկ վիճակ:

Քո հեռավոր նախնիներն իրենց երեսը խաչակնքել են Քրիստոսի ծնունդից առաջ հազարավոր տարիների ընթացքում:

Քո հեռավոր նախնիների համար խաչի պատկերը սրբազան նշանագիր էր, որով Քրիստոսի ծնունդից առաջ հազարավոր տարիների ընթացքում գաղափարագրում էին իրենց Արարիչ Աստծո անուններից մեկը:

Քո վաղեմի նախնիները պաշտում էին ինքնագոյ ու հավերժ կենդանի Արարիչ Աստծո (Տեր Կենդանի) և ոչ թե սպանվող ու հարություն առնող սեմական չաստծո:

Իսկ քո ոչ վաղեմի նախնիները տեղեակ չէին այս և մյուս փաստերից: Նրանց բռնությամբ ստիպել են մոռանալ դրանք և նրանք մոլորության մեջ էին: Բայց դու արդեն գիտես: Ժամանակն է, որ մտածես, թե մեզ անհարազատ, մեզ անընդունելի, մեր գոյությանը սպառնացող ի՞նչ խառնեցին, ինչու՞ խառնեցին, ովքե՞ր խառնեցին մեր սրբազան հավատքին ու պարտադրեցին մեզ որպես քրիստոնեություն:

ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail