ՀԱՅՔԸ ՆԱԽԱՍԿԶԲՆԱԿԱՆ ԵՐԿԻՐ,
ԱՍՏՎԱԾՆԵՐԻ ՍՐԲԱԶԱՆ ԿԱՑԱՐԱՆ
ՓՐԿՈՒԹՅԱՆ ԵՐԿԻՐ,
ՊԱՏՎԵԼԻ ՀԱՅ ՑԵՂԻ ԲՆՕՐՐԱՆ
Հայրենասիրության հիմքը Հայրենիքի վերաբերյալ ունեցած գիտելիքն է։ Հայրենասիրությունը Հայրենիքի հիմնավոր ճանաչողությունն է և գիտելիքով հիմնավորված պարտականություն է։
Այդ գիտելիքը մեր ինքնության ճանաչողությունն է, մեր ուժի ու անպարտելիության գրավականն է, մեր հիմնական զենքը։ Այստեղ անելիք չունեն հպանցիկ զգացմունքները, անհիմն սուբյեկտիվ երևակայությունը, սնապարծությունը, անտարբերությունը, տգիտությունը։
Մեր նախնիների ապրելակերպի հիմքում հետևյալ կարգախոսներն էին․
– Պաշտպանիր Հայրենիքդ
– Պաշտիր Աստծուդ
– Սիրի ընտանիքդ
– Պահպանիր լեզուդ
– Մաքուր պահիր արյունդ
– Հիշի ու պատվի նախնիներիդ
Սրանք պլակատային կարգախոսներ չեն, այլ այն վեմերն են, որոնց վրա խարսխվում է հայրենասիրությունը և որոնցից յուրաքանչյուրը, որպես համակարգ, գիտության ու իմաստության սինթեզ է։ Հայրենասիրությունը պահանջում է, որպեսզի յուրաքանչյուրս տիրապետենք սրանցից ամեն մեկի գիտությանը, իմաստնանանք։
Փաստ է, որ այդ կորսված գիտելիքի ամբողջական համակարգը դեռևս չենք վերականգնել, սակայն հավատ կա, որ այն շուտով կունենանք։ Այն օրը, երբ Հայությունը վերստին կտիրապետի այդ համակարգին, մարդկության պատմությունը նորից կմտնի իր բնական ընթացքի մեջ։
Նյութը, որի հղումը դրված է ստորև, նվիրված է ջրհեղեղից մարդկության փրկության մեջ Հայքին Արարչի կողմից հատկացված դերին և այդ դերին համապատասխանող Հայքի անվանումներին։ Այդ ժամանակներում Հայքը կրել է սրբազանության այնպիսի անգերազանցելի կարգավիճակ, որն այլուր ու երբեք չի կրկնվել, որը տարածված ու հանրահայտ էր ողջ Հին Աշխարհում։
Հայքն իր այդ կարգավիճակով ժամանակի աշխարհընկալումային համակարգում պատկերացվել է Տիեզերքի կառույցի առանցք, Երկնքի հենարան, աստվածների սրբազան կացարան, ճշմարիտ աստվածապաշտության վայր,․․․։ Այս ամենը վկայված է 5÷3 հազար տարվա վաղեմության սեպագիր աղբյուրներում։
Արարիչն իր սրբազան կացարանը դարձրել է իր ընտրյալ ազգի՝ Հայոց բնօրրանը, որպես նրանց առաքելության իրականացման համար նախապատրաստված տարածքի։
Մոռացել ենք Արարչին, նրան մատուցվող ճշմարիտ պաշտամունքը, մեր առաքելության իմաստն ու էությունը, հայրենասիրության գիտելիքը, կորցրել ենք Հայրենիքի մեծ մասը, օտարի ոտքով ու շնչով պղծվել է աստվածային սրբավայրը։