ՀԻՆ ՈՒ ԻՄԱՍՏՈՒՆ ՀԱՅԸ – ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՀԻՆ ՈՒ ԻՄԱՍՏՈՒՆ ՀԱՅԸ – ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

11 ՄԱՅԻՍ 2024 – ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ – ՆԱԽՈՐԴԸ ՅՕԴՈՒԱԾԸ// Կարդալ նաեւ՝:

ՀԻՆ ՈՒ ԻՄԱՍՏՈՒՆ ՀԱՅԸ

Խոսք միայն նրան, ով հայ է ու հպարտ է, որ պատվելի հայ ցեղից է։
Հայոց աչքերի առջևով է անցել աշխարհի պատմությունը՝ ի սկզբանէ մինչև օրս:

Մենք տեսել ենք, թե ինչպես են ծագել առաջին ժողովուրդները, ինչպես են նրանք վերացել, ինչպես են առաջացել նոր ժողովուրդներ: Մենք տեսել ենք, թե ինչպես են կործանվել պետություններ ու ստեղծվել նորերը…

Այնքա՜ն հին ենք, որ հիշում ենք այն ժամանակները, երբ Վանա լճի տեղում բարգավաճ քաղաքներ էին: Իսկ դա ~13.000 տարի առաջ էր:

Մեր հիշողության մեջ շատ բան է պահպանվել նաև ավելի հին ժամանակներից: Որտեղի՞ց է կամ ումի՞ց է այն անցել մեր նախնիներին՝ առայժմ չգիտենք:

Նրանք հիշում էին, որ մենք ջրից ծնվածներ ենք, որ մեզ ստեղծել է Արարիչը՝ կենսատու քաղցրահամ ջրերը մարմնավորող Հայ=Վահագն Աստվածը: Խորենացին նրան բնութագրում է որպես Հրի ու Ջրի արարիչ Աստված:

Կյանքի ծագման ժամանակակից տեսությունն էլ է ասում, թե կյանքն առաջացել է ջրում, հետո դուրս եկել ցամաք: Նաև հայտնի է, որ մարդու մարմնի 70÷80% ջուր է:

Մեր նախնիների հիշողությունն ավելի հեռուն է գնացել: Նրանք պնդում էին, թե ողջ աշխարհը սկզբում մի Ծով էր՝ Ծիրանի Ծով: Նա էր ամենին ծնող Մայրը։

Ծիրանի ծովից ծնվում է Արարիչը և ստեղծում Տիեզերքն ու մարդուն՝ մեր նախահորը:

Ժամանակակից տիեզերածնական տեսություններն էլ ասում են, թե աստղերի ու մոլորակների առաջացումից շատ առաջ կար ջուրը:

Եթե սրանք ինչ որ մեկից մեր նախնիներին փոխանցված ու հիշողություն դարձած գիտելիք են, ապա հարկ է պարզել, թե ե՞րբ, ումի՞ց են ստացվել: Եթե սրանք մեր նախնիների գիտելիքից մեզ հասած փշրանքներ են, ապա հարկ է պարզել, թե ինչ գիտության են նրանք տիրապետել:

Քանի՜, քանի հազար տարի են մեր նախնիները ծնկի գալով աղբյուրի առաջ ու խոնարհվելով ջուր խմել և թևատարած բացականչել.

– Օ՜ Հա՜յ, կենսատու Արարիչ, Հայր մեր, փա՛ռք քեզ:

Սրանից, կամ նման մի փառաբանական արտահայտությունից մեզ է հասել միայն Օ՜ Հայ>Օխայ բացականչությունը, որպես սոսկ ծարավը հագեցրածի երանության արտահայտում:

Այսպես կամ այլ ձևով մեր նախնիները փառաբանել են իրենց Արարիչ Աստծուն, ով ինքն իրեն, որպես կենսատու քաղցրահամ Ջուր, բխեցնում է Երկրի ընդերքից և կյանք տալիս ամենին, ով ինքն իրեն դրսևորում է որպես Հուր ու ամեն բարի առավոտ ծագում որպես կենսատու Արեգակ:

Հիրավի փառք Նրան:

Փառք Ջրին ու Հրին, զի նրանք Արարչի մարմնավորումներն են, ուստի՝ սրբություններ են։

Մի խոսքով, մենք այնքա՜ն հին ենք, որ այսօրվա աշխարհում չունենք մեր չափ ծեր ու հասուն և մեզ հասկացող զրուցակից:Այսօրվա աշխարհում մեկուսի ենք մեր մարդկային տիպով, լեզվով, գենով, խառնվածքով, մշակույթով,…

Այստեղ է մեր ազգի զօրության ակունքը:

Ցավոք, դեռ հստակ չգիտենք այդ ակունքի ամբողջական բնությունը:

Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:

ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail