ՈՐԴԻ ԱՍՏՎԱԾԸ – ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՈՐԴԻ ԱՍՏՎԱԾԸ – ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

16 ՅՈՒՆԻՍ 2024 – ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ – ՆԱԽՈՐԴԸ ՅՕԴՈՒԱԾԸ // Կարդալ նաեւ՝:

Ժամանակակից տիեզերածնական տեսությունները պնդում են, թե Տիեզերքը նախապես նախագծվել է և ապա ստեղծվել: Այդ նախագիծն իր մեջ էր առնում նաև բանական մարդու՝ Դիտողի, գոյության անհրաժեշտությունը:

Մեր նախնիները վաղուց են ըմբռնել այս տիեզերական խորհուրդը և Տիեզերքը նախագծող ու ստեղծող գերբնական ու գերբանական ուժին անվանել են Արարիչ Աստված: Այս աշխարհըմբռնման հիման վրա էլ նրանք ստեղծել են իրենց պաշտամունքաին համակարգը՝ հավատքը:

Բնապաշտական հավատքի հզօր ազդեցությունն էր, որ մեր նախնիներին ստիպեց ստեղծել աշխարհի հնագույն գիրը՝ գաղափարագրությունը: Այն մեզ այսօր հայտնի է Հայկական ժայռապատկերներ անունով: Ժայռապատկերների ստեղծման հնագույն օջախը պատմական Սյունիք աշխարհն է:

Գաղափարագրության միջոցով մեր նախնիները ժայռերի վրա փորագրեցին իրենց աստվածների անունների ու մականունների նշանագրերը: Նման գրություններ պարունակող ժայռաբեկորը դարձավ տաճարի նախատիպը:

Գաղափարագրության հիմքում դրված էր բառերի համանունությունը: Վերացական իմաստ արտահայտող բառը (որն առարկայական չէր և հնարավոր չէր նկարել, պատկերել), գաղափարագրվում էր այն առարկայի պատկերով, որի անվանումը այդ բառին նման հնչողություն ուներ:

Աստվածապաշտության սկզբնավորման ժամանակներից սկսյալ, գոյություն է ունեցել Որդի Աստծո պաշտամունքը: Իսկ ժայռապատկերների փորագրման ժամանակներից սկսած (ավելի քան 15.000 տարի առաջ) Որդի անունը գաղափարագրվել է հորթի, խաղողի ճյուղի/ողկույզի, որդի, կողովի պատկերեներով:

Հայաստանից դուրս այս առարկաների պատկերները, որպես նշանագրեր, առավել տարածված էին Եգիպտոսում և Շումերում, որտեղ սկսած մ.թ.ա. 4-րդ հազ. վերջից, լայն կիրառում գտան վանկա-գաղափարագիր գրային համակարգերը:

Այս փաստերից միարժեքորեն հետևում է, որ թե Որդի Աստծո պաշտամունքը, թե նրա Որդի անվան գաղափարագրումը հիշյալ առարկաների պատկերներով, կատարել են այն լեզվի կրողները, որում այդ առարկաների անվանումները համանուն են «որդի» նշանակող բառին: Հայերենն աշխարհի միակ լեզուն է, որ պարունակում է այդ համանունների շարքը.

որդ, որթ=«կողով, քթոց»,
որթ=«հորթ, խոշոր եղջերավոր անասունների ձագը»,
որդ(ն)=«որդ, ճիճու»,
յորդ=«առատահոս ջուր»,
որդի=«որդի, զավակ»:
Մի լեզվի համանունները մի այլ լեզվում չեն կրկնվում:

Իսկ ինչ խորհուրդ է կրել Աստծո Որդի անվանումը: Արդյոք «որդի» բառը դիցանուն է դարձվել «զավակ» իմաստով, թե՞ մի այլ թաքնված՝ դավանաբանական իմաստ էլ ունի:
Միանշանակ ունի՛:

Այդ դեպքում ո՞րն է խորհուրդը:

Եթե Որդի Աստծո պաշտամունքը և նրա Որդի անվան գաղափարագրությունը ծագել է հայալեզու միջավայրում, ուրեմն այս հարցի պատասխանը ևս պիտի տա հայերենը:

Հայերենը հնարավորություն է տալիս Որդի անվանումը մասնատել երկու պարզ արմատների. «որ» և «դի»: Սրանցից առաջինը որ=«մարդ, այր» արմատն է և գրավոր վկայված է շումերական ժամանակներից. ur=որ= «մարդ, այր»: Երկրոդը՝ դի=«աստված» արմատն է, որի կրկնական հոգնակի ձևը շումերական սեպագրության մեջ գործածվել է որպես «աստված» նշանակող ցուցիչ. diger, diqer=դիքեր=«աստվածներ, աստվածություն»:

Արդյունքում պարզում ենք, որ վերը նշված առարկայական պատկերների և «որդի» բառով գաղափարագրվել է Որ Դի=«մարդ աստված» գաղափարը: Այսպիսով, ՈՐ ԴԻ=Որդի-ն նյութական աշխարհակարգը պահպանելու և մարդկանց օգնելու ու սատարելու նպատակով հոգևոր ոլորտներից նյութական աշխարհում իրեն մարդու մարմնով բացահայտող Աստվածն է:

Այն տարածված էր հին աշխարհի աստվածաբանական պատկերացումներում, որոնցից հանրահայտ են քրիստոնեական ուսմունքի «աստծո մարդեղացում»-ը, հինդուիզմում Վիշնուի և Շիվայի ավատարները, հուդաիզմում՝ մեսիան, վախճանաբանական իմաստով և այլն:

Սեպագիր աղբյուրները հաղորդում են, որ Տիեզերքի ու մարդու Արարիչ Հայ Աստծո ավագ որդին է կրել Որ Դի Վառ, Որ Դի Ճշմարիտ մականունները: Նա հայտնի էր նաև Արմենակ, Մարդուկ, Մարաթուկ, Արի անուններով: Նրա պաշտամունքը ցայտուն արտահայտված է Սյունիքի ժայռապատկերներում:

Հին աշխարհում Որ Դի Աստծո պատկերագրության ամենատարածված ձևը թերևս կովի (=Մայր Աստվածուհի) կուրծքը ծծող հորթի (=որդի) պատկերն է (արձանիկներ, բարձրաքանդակներ, կնիքներ և այլն): Այսինքն ՈՐ Դի անվանումը համանունությամբ ներկայացվել է որթի (=հորթ) պատկերով: Այս պատկերագրությունը մ.թ.ա. 4÷1 հազ. տարածված էր ողջ Առաջավոր Ասիայում: Կովի ու հորթի արձան էր դրված նաև HAL.DI Աստծո տաճարի մուտքի մոտ /տես երկրորդ նկարը/: Սա մի հիմնավոր վկայություն է, որ HAL.DI-ն եղել է Հայոց Աստվածը, պաշտվել է որպես Որ Դի Աստված և նույնական է Արամազդ=Արմենակ=Մարդուկ=Մարաթուկի հետ:

Որ Դի Աստծո պաշտամունքը (հորթի արձանը) մերժեցին ու այս հոգևոր դաշտից մոտ 3000 տարի առաջ դուրս եկան հրեաները և իրենց ազգային ինքնության կառուցման հիմքում դրին մովսեսական աղանդը: Սա արհեստական ճանապարով միաստվածություն ներկայացվող կրոն է, որում հին դիցարանի աստվածները ներկայացվում են որպես հրեշտակապետեր, քերովբեներ ու սերովբեներ: Սակայն հրեաներն իրենց նոր կրոնի մեջ ներառեցին Որ Դի Աստծո էության մի կարևոր ասպեկտը՝ Փրկչական ասպեկտը: Բազմազգ Պաղեստինում Որ Դի Աստծո հետնորդները պարբերաբար փորձում էին հրեա ժողովրդին վերադարձնել Որ Դի Աստծո պաշտամունքին, սակայն պարտություն էին կրում մովսեսական աղանդի կողմնակիցներից: Վերջին նման փորձի արդյունքում է, որ Հրեաստանում ծնվեց մի նոր աղանդ՝ քրիստոնեությունը, որպես Որ Դի Աստծո պաշտամունքի ու մովսեսականության խառնուրդ:

ՈՐԴԻ ԱՍՏՎԱԾԸ Համլետ Մարտիրոսյան
Facebooktwitterredditpinterestlinkedinmail