URARTU -ն Արարատն է – «ուրարտացի»-ն Հայն է – «ուրարտերեն»-ը Հայերենն է – ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Լուսանկարում-Տիգրան-Դ-ի-և-Էրատո-թագուհու-պատկերով-դրամ-է

URARTU -ն Արարատն է – «ուրարտացի»-ն Հայն է – «ուրարտերեն»-ը Հայերենն է – ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

URARTU -ն Արարատն է
«ուրարտացի»-ն Հայն է
«ուրարտերեն»-ը Հայերենն է – ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

14 ՄԱՐՏ 2025 – – ՆԱԽՈՐԴԸ ՅՕԴՈՒԱԾԸ // Կարդալ նաեւ՝ ‏:

Ժամանակակից պատմագիտությունը վերջին 150 տարիների ընթացքում մոգոնել է երկու կեղծիք և դրել հայագիտության հիմքում.

– ոչ հայկական URARTU

– հայերենի ընդգրկումը հնդեվրոպական լեզվաընտանիքի մեջ:

Առաջինով «հիմնավորում» են, որ հայերը Հայկական լեռնաշխարհի բնիկները չեն, որ այնտեղ մինչ հայերի հայտնվելն ապրել են ոչ հնդեվրոպացի «ուրարտացիներ», «խուռիներ», «սուբարացիներ» և այլ հնարովի ցեղեր:

Երկրորդով «հիմնավորում» են, թե իբր հայերը հնդեվրոպացիների եվրոպական նախահայրենիքից արտագաղթելով, URARTU-ի կործանումից հետո են տարածվել Հայկական լեռնաշխարհում:

Այս երկու կեղծ դրույթները Հայ ազգին զրկում են Հայկական լեռնաշխարհում վաղ երկաթի դարից մինչև վերին պալեոլիթ ընկած ժամանակահատվածում ստեղծված մշակույթի հեղինակը համարվելու իրավունքից:

Իսկ այդ մշակույթը Երկրի առաջին բանական մարդկանց և առաջնային քաղաքակրթական օջախի մշակույթն է։

Իմ աշխատանքներն ուղղված են այս տեսակետների կեղծ ու սնանկ լինելը բացահայտելուն և հնագիտական ու հնագույն գրավոր աղբյուրների տվյալներով Հայոց բնիկության տեսակետը հիմնավորելուն:

Նման աշխատանքների շարքին է պատկանում դեռևս չհրատարակված «Քաջանց երկիր. լեզուն, արքաները և աստվածները» մենագրությունը, որից մի հատված եմ տեղադրել academia.edu կայքի իմ էջում:

Այն նվիրված է Ք.ա. IV÷I հազ. ընթացքում սեպագիր աղբյուրներում վկայված Հայքի անվանումների (URARTU, ARATTA, ŠUBUR, ARMANNU, URI) ընթերցումների ճշգրտմանն ու ստուգաբանմանը:

Համապատասխան պատրաստվածություն չունեցող ընթերցողի համար շատ դժվար կլինի սեպագիր գրությունների տարընթերցումները կազմելու սկզբունքն ըմբռնելը:

Սակայն համոզված եմ, որ համբերատար ու հետևողական ընթերցողը կհաղթահարի այդ դժվարությունը և կկարողանա հասկանալ աշխատանքի ընդհանուր իմաստը, հիմնական եզրահանգումներն ու քաղել իրեն անհրաժեշտ տվյալները:

https://www.academia.edu/…/URARTU_ARATTA_%C5%A0UBUR…
Հ․Գ
“ուրարտերեն” բառերի հայերեն ընթերցումները տես այստեղ
https://www.academia.edu/…/%D5%88%D5%92%D5%90%D4%B1%D5…

Facebooktwitterredditpinterestlinkedinmail