ԴԻՄԱԴՐՈՒԹԻՒՆԸ ՄԵՐ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՏՈՒՈՅ ՊԱՐՏՔՆ Է – lousavor-avedis.org
ՈՂԲԱՄ ՔԵԶ ՀԱՅԱՍՏԱՆ
Իր արտաքին պարտքն կրկնապատկած պետութիւնը, այդ ինչպէս՞ կարողն է այդքանին զեխն ըլլալ:
Քաղաքացուն միջին եկամուտն հազիւ հազար դոլլարով գնահատուող երկրին պատգամաւորն, ,արդեօք ինչպէս՞ կարողն է պետական գանձից առ ի նոր տարուայ «հատուցում» ,առաւել ութ հազար դոլլար գումարը վերցնել ու գնալ:
Դեռ եւս շատ իմաստով աղքատութեան մէջ գալարուող երկիրին խորհրդարանը , ինչպէս՞ կարողն ինք իր շատով սնանկացած գանձից, մի միլիոն դոլլարը վերցնել, մարսել անայլայլ:
Անկեղծ ասաց
ԵՐԵՒԻ Սա նոյն Հայաստանն է , նախնիներից մինչ նորերը ոչինչ փոխուած:
Սա նոյն Հայաստանն է, ինչպէս անցեալին, նաեւ այսօր նոյն անօթիների ախորժակին ձգուած:
Սա նոյն Հայաստանն է ուր հաւաքականից աւելին, անհատի քսակն է գերադասուած:
Վերջապէս , ինչու՞ ենք սա օրին ՛ վստահ եմ թէ բոլորին է յստակ: ,
Այնուհետեւ պիտի խնդրէի Ընդդիմադիր պատգամաւորներից–
Որպէսզի տարբերուինք, օրէնքով գողերից —
Գանձել այդ գումարներն
Ու անմիջական ու անմիջապէս փոխանցել ,
կամ բանակի հաշմանդամներին
Կամ Արցախից տեղահանուածներին:
Այլապէս, ազգային ժողով կոչուած սա ալան թալանի շուքին-
ԴՈՒՔ շատ, շատն կորսնցնելու էք ՛
Իշխանութիւնից իսկ՛ աւելին կորսնցնելու էք՛՛
Ձեր հազիւ թէ խնայուած դիմագծից: