ԻՆՉՊԵՍ ՎԵՐԱՑԱՆ ԻՐԱԿԱՆ ՍՐԲԱԶԱՆ ԵՐԿՐԻ՝ ՀԱՅՔԻ ՄԱՍԻՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ – Համլետ Մարտիրոսյան

King Arame, one of the earliest known rulers of the ancient kingdom of Urartu, is remembered as a foundational figure in Armenian history

ԻՆՉՊԵՍ ՎԵՐԱՑԱՆ ԻՐԱԿԱՆ ՍՐԲԱԶԱՆ ԵՐԿՐԻ՝ ՀԱՅՔԻ ՄԱՍԻՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ – Համլետ Մարտիրոսյան

MARCH 30, 2026 – CIVILIZATION:

Hamlet Martirosyan – PREVIOUS ARTICLE.

Երկու օր առաջ տեղադրած հոդվածում (հղումը տես ստորև), հիմնվելով մ․թ․ա․ 3-1 հազարամյակների սեպագիր աղբյուրների տվյալների վրա, աշխատեցի ցույց տալ Հին Աշխարհում Հայքի ունեցած սրբազանության աստիճանը։

Սեպագրությունը գործածությունից դուրս է գալիս 3-րդ դարի սկզբում, իսկ դրանից մոտ 200 տարի անց տեղի է ունենում ս․ Մեսրոպ Մաշտոցի կողմից Հայոց այբուբենի գյուտը և սկսվում է մեսրոպատառ մատենագրության ոսկեդարը։ Սակայն մատյաններում Հայքի սրբազանության վերաբերյալ ոչ մի, նույնիսկ թեթևակի, հիշատակում չենք գտնում։

Դրա վերաբերյալ հեռավոր արձագանգ է գալիս միայն քրիստոնեության հետ Հայք մտած Հին կտակարանից (Եդեմ, բանական մարդու արարման վայր, ջրհեղեղի փրկության երկիր)։ Միայն Հին կտակարանի այս տվյալների վրա հենվելով, 5-րդ դարի պատմիչ Եղիշեն գրում է, թե երկու գետով (Տիգրիս և Եփրատ, որպես Եդեմի տեղայնացման միջոց) և տապանով (Նոյի տապանի կանգառը Հայքում) մենք վեր ենք բոլորից։ Իսկ ի՜նչ կգրեր Եղիշեն, եթե իմանար ողջ ճշմարտությունը։

Ի՞նչ տեղի ունեցավ այդ 200 տարիների ընթացքում, որ Հայոց ու մյուս ժողովուրդների հիշողությունից ջնջեց Հայքի սրբազանության մասին պատկերացումները։ Այդ հիշողությունը ջնջեց նորաստեղծ քրիստոնեությունը, որը ստեղծեց ու ողջ աշխարհով մեկ տարածեց նոր սրբազան երկրի՝ Երուսաղեմի պատկերը։

1÷3-րդ դարերում Քրիստոսի երկրային կյանքը նկարագրող ավետարանների հեղինակները և նորաստեղծ կրոնի քարոզիչները մի գլխավոր խնդիր ունեին․ ստեղծել, հիմնավորել ու տարածել մի նոր սրբազան երկրի պատկեր, որը տարածվելով՝ կմթագներ Հայքի փառքը։ Դրա համար նրանք հնարեցին մարդեղացած աստծո կերպար, որպեսզի նրան ապրեցնեն ու քայլեցնեն այն երկրում, որը մտադիր էին հռչակել սրբազան երկիր։ Նրանց խնդիրն էր Պաղեստինը, գլխավորապես Երուսաղեմը, ներկայացնել որպես աստծո բնակավայր։

Նրանք իրենց հնարած աստծուն ներկայացրին Օծյալ, Փրկիչ, Որդի մակդիրներով, որոնք մինչ այդ պատկանում էին Հայ Աստծո ավագ որդուն՝ Հայոց մեջ Արարիչ և աստվածների թագավոր հռչակված Մարդուկ=Մարաթուկ=Արմենակ=Արամազդ= HAL.DI Աստծուն։

Երուսաղեմը Մարդուկի պաշտամունքի կենտրոններից էր և կառուցվել է մ․թ․ա․ 19-րդ դարի վերջում, մեր նախնիների կողմից, ում եգիպտացի քուրմ Մանեթոնը հիշատակում է Հիքսոս=Արքա-քուրմ անունով։ Նրանք Եգիպտոսն ազատում են սեմական ցեղերի ավազակային հարձակումներից և այնտեղ հիմնում իրենց 500-ամյա իշխանությունը։

Երուսաղեմ անունը դեռևս հուսալի ստուգաբանություն չունի։ Որոշ հետազոտողներ առաջարկել են «Սալեմի հիմք (Foundation of Shalem)» բացատրություն, որտեղ Սալեմը քանանական աստվածուհու անուն է։ Իրականում Երուսաղեմի նախնական սեպագիր անվանումը եղել է URU-DI=քաղաք DI (URU-ն քաղաք նշանակող ցուցիչն է)։

Ելնելով այն փաստից, որ DI սեպանշանը կրել է «որդի» և «բարեկեցություն, ողջություն, առողջություն» իմաստներ, քաղաքանվանը կարելի է տալ համապատասխան մեկնաբանություններ (“Որդի Աստծո քաղաք” և “բարեկեցիկ քաղաք”)։ Վերջի իմաստին սեմական լեզուներում համապատասխանում է DI սեպանշանի salim, silim ընթերցումը (աքքադերեն šalāmu, արաբ. salām, եբր. šalom, և այլն), որն էլ հետագայում արեվմտյան սեմիթների կողմից դրվել է քաղաքանվան մեջ։

Նորաստեղծ քրիստոնեությունը բռնությամբ վերացնելով Հայքի գիրը, գրչությունն ու տաճարները, Ալեքսանդրիայի գրադարանը, սեպագրության ու եգիպտական հիերոգլիֆիկ գրի գործածությունը, դասական հունական մշակույթը՝ տիրեց աշխարհին։ Աշխարհից բռնությամբ վերացվեց հնի հիշողությունը։ Կարճ ժամանակ անց եկավ սեմական երկրորդ ալիքը՝ իսլամը, որում ևս Երուսաղեմը սրբազան երկրի կարգավիճակ ունի։

Ամենամեծ ավերածությունները կատարեցին Հայքում քրիստոնեությունը տարածողները, քանզի նրանք տեղեակ էին, որ Հայքում են այն փաստերն ու ապացույցները, որոնք վկայելու են նոր կրոնի կեղծիք լինելը։ Քրիստոնեությունը Հայոց ազգային հավատքի copy paste արված ու կեղծված տարբերակն է հրեական միջավայրում։

Սրբազան Հայքի մասին հիշողությունները վերադարձան մոտ 1700 տարի անց, սեպագրության վերծանումից հետո, սակայն դեռևս պատշաճ ուշադրության չեն արժանացել։

May be an image of the Western Wall and text

/29-03-2019թ/

Համլետ Մարտիրոսյան

https://www.academia.edu/…/%D5%80%D4%B1%D5%85%D5%88%D5

Facebooktwitterredditpinterestlinkedinmail