ՀԱՅԵՐԸ ԵՎ ԲԱՍԿԵՐԸ – Երկամսյա դասընթացից հետո անգլիացի գիտնական Էդվարդ Սփենսեր Դոջսոնը նկատեց, որ շատ հայերեն բառեր գործնականում նույնական են բասկերեն բառերին

ՀԱՅԵՐԸ ԵՎ ԲԱՍԿԵՐԸ – Երկամսյա դասընթացից հետո անգլիացի գիտնական Էդվարդ Սփենսեր Դոջսոնը նկատեց, որ շատ հայերեն բառեր գործնականում նույնական են բասկերեն բառերին

ՀԱՅԵՐԸ ԵՎ ԲԱՍԿԵՐԸ –Կարդալ նաեւ՝ ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ

Երկամսյա դասընթացից հետո անգլիացի գիտնական Էդվարդ Սփենսեր Դոջսոնը նկատեց, որ շատ հայերեն բառեր գործնականում նույնական են բասկերեն բառերին:

1884-ին Դոջսոնը «Բասկյան լեզու» ամսագրում հոդված գրեց այս զարմանալի բառապաշարային համընկնումների մասին՝ «Բասկերեն բառերը հայերենում»:

Բասկյան Իսաբա գյուղում բասկ բանասեր Բեռնարդո Էստորնես Լասան գրանցեց տեղական ավանդազրույց, որտեղ նշվում էր, որ գյուղը հիմնադրվել է հայերի կողմից, որոնք Նավառայի առաջին բնակիչներն էին և բասկ ժողովրդի նախնիները:

Ավանդազրույցում նշվում է, որ բասկ ժողովրդի առաջնորդի անունը Այթոռ էր, նա իր 7 որդիների հետ եկել էր Հայաստանից և նրանց պատվին Նավառայում հիմնել 7 բնակավայր։

Ասվում է նաև, որ եկվոր հայերը գիտեին մետաղամշակման գաղտնիքը: Գյուղի արխիվներում հետագայում հայտնաբերվել է հին ձեռագիր՝ պատմական տարեգրություն, որը հաստատում է բանավոր ավանդազրույցները: Ավելին, Իսաբա գյուղում դեռևս գոյություն ունի Հերմինիա անունով ճանապարհ:

17-րդ դարի իսպանացի պատմաբան Գասպար Էսկոլանոն իր Վալենսիա քաղաքի պատմության մասին գրքում (1610) գրել է, որ Մեծ Ջրհեղեղից հետո պատրիարք Թուբալը և նրա ժողովուրդը ափ են իջել Իսպանիայի արևելյան ափին և որ նրանք խոսել են հայերեն։

1928-ին հայտնի գերմանացի բանասեր Յոզեֆ Կարստը հրապարակել է իր բազմամյա հետազոտությունների արդյունքները, որոնցում ներկայացրել է ավելի քան 300 բասկ-հայերեն բառապաշարային նմանություններ և մեծ թվով համընկնող հնչյունական և քերականական տարրեր։

Դրա հիման վրա Կարստը եզրակացրել է, որ բասկերենը և հայերենը մեկ լեզվական տեսակի երկու տարատեսակներ են, որը նա անվանել է ԱԼԱՐՈԴԻ։

Հայկական և բասկական տեղանունների որոշ նմանություններ.
▪️Հայ.՝ Աշտարակ (քաղաք Հայաստանում) – բասկ.՝ Աստարակ (բնակավայր Ֆրանսիայի հարավում),
▪️Հայ. Գորիս (քաղաք Հայաստանի հարավ-արևելքում) – բասկ.՝ Գորիս (բնակավայր Բասկերի երկրում),
▪️Հայ.՝ Դեբեդ (գետ Հայաստանի հյուսիսում) – բասկ.՝ Դեբա (գետ Բասկերի երկրում),
▪️Հայ.՝ Արաքս (հայտնի գետի անուն) – բասկ.՝ Արաքսես (գետ Բասկերի երկրում)։

Չնայած իսպանական իշխանությունների բողոքներին՝ Բասկերի Երկրի խորհրդարանի նախագահ Իզասկուն Բիլբաո Բարանդիկան ինստիտուցիոնալ հայտարարություն է հղել Հայաստանի Ազգային ժողովի (նախկին) նախագահ Տիգրան Թորոսյանին՝ ճանաչելով Օսմանյան Թուրքիայում իրականացված հայերի ցեղասպանությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ Բասկերի Երկրի խորհրդարանը ցավով է հիշում թուրքական իշխանությունների կողմից հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը։

Արգենտինայում գործում է Հայ-բասկյան բարեկամության տուն, որը թույլ է տալիս իրականացնել մեծ թվով համատեղ նախագծեր։

Միացյալ Նահանգների բասկյան կազմակերպությունների ներկայացուցիչները հայկական լոբբիի հետ միասնական ճակատով են հանդես գալիս. մասնավորապես, Ջոն Գարամենդին և Ջոզեֆ Արիլյագան ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի անդամներ են։

May be an image of map and text that says 'Portugal France Spain Mediterranean Se3'

ՀԱՅԵՐԸ ԵՎ ԲԱՍԿԵՐԸ

www.facebook.com/photo/?fbid=2154526852034948&set=pcb.2154527298701570

Facebooktwitterredditpinterestlinkedinmail