ԴԻՄԱԴՐՈՒԹԻՒՆԸ ՄԵՐ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՐՏՔՆ Է – lousavor-avedis.org
– Գիշերը որքան էլ երկարի, առաւոտը գալու է: – lousavor-avedis.org
ՔԱՋԱՆՑ ԵՐԿԻՐ․ ԼԵԶՈՒՆ, ԱՐՔԱՆԵՐԸ, ԱՍՏՎԱԾՆԵՐԸ
դեռևս անտիպ աշխատության մեջ հիմնավորում եմ «ուրարտական» սեպագրության վերավերծանման անհրաժեշտությունն ու առաջարկում վերծանման նոր մեթոդ, որը հնարավորություն է տալիս սեպագիր արձանագրությունների ընթերցումները ճշգրտել և հիմնավորել, որ այդ արձանագրությունների լեզուն հայերեն է։
Մեթոդի լուսաբանումը 72 սեպագիր բառերի հայերեն ընթերցման օրինակով, տես այս հղմամբ․
https://www.academia.edu/…/%D5%88%D5%92%D5%90%D4%B1%D5…
ԸՆդ որում, հայերեն են ընթերցվում նաև Քաջանց երկրի (URARTU) մեհենագիր արձանագրությունները (նմուշը տես լուսանկարում)։
Հայոց Սրբազան Անցյալը սկսում է խամրել մ․թ․ա․ 6-րդ դարից, որն ուրարտագետներն անվանում են «Ուրարտուի անկում»։
Սկսվում է իրանական, հունական, հռոմեական, քրիստոնեական, ․․․, 19-20-րդ դարերում ձևավորված ակադեմիական հայագիտության ազդեցությունների դարաշրջանը, որոնք Հայոց մեջ վերացնում են Սրբազան Անցյալի մասին հիշողությունները։