ՀԱՅ-ԱՐՄԵՆ ԱՆՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ – ՀԱՅ-ԱՐՄԵՆ ԱՆՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ – ՀԱՅ-ԱՐՄԵՆ ԱՆՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ – Տերյան Անժելա

Ազգն իր գոյությունը պահպանում է ոչ միայն քաղաքական իշխանությամբ, այլև՝ մշակույթով, ազգային հիշողությամբ, ստեղծագործ ուժով…

ՀԱՅ-ԱՐՄԵՆ ԱՆՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ – ՀԱՅ-ԱՐՄԵՆ ԱՆՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ – ՀԱՅ-ԱՐՄԵՆ ԱՆՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ – Տերյան Անժելա

Տերյան Անժելա – angelateryan.wordpress.com/:

Տերյան Անժելա – ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ: – ԿԱՐԴԱԼ ՆԱԵՒ:

– ԴԻՄԱԴՐՈՒԹԻՒՆԸ ՄԵՐ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՐՏՔՆ Է – lousavor-avedis.org

– Գիշերը որքան էլ երկարի, առաւոտը գալու է: – lousavor-avedis.org

  Հայ-արմեն անունների ծագման հարցերը  միշտ հետաքրքրել են ինչպես հայ, այնպես էլ օտար պատմիչներին և ուսումնասիրողներին: 19-20-րդ դդ. Միջագետքում հայտնաբերված  հնագույն սեպագիր տեքստերի  հիման վրա  ուսումնասիրողները առաջ են քաշում տեսակետներ, ըստ որոնց  արարված մարդիկ Երկրի տիրակալ՝ Էնկի- Հայա աստծո անունով  կոչվել են հայ,   որը երկրի բնակիչ, երկրային էակ  իմաստներն ունի:  Երկրի բնակիչները՝  հայ ցեղի մարդկանցով բնակեցված տարածքը կոչել են  ՀԱՅՔ, իսկ  իրենց արարման վայրը՝  տարածքը կոչել են ԱՐԱՐԱՏ  (Արար-ատ=արարելու տեղ, վայր): 

   Հայ պատմագրության մեջ առաջիններից մեկը, որ անդրադարձել է հայ-արմեն անունների ծագման հարցերին, պատմահայր Մովսես Խորենացին է: <Հայոց պատմություն> աշխատության մեջ Խորենացին պատմում է Հայկի ու Բելի պատերազմի, Վանա լճի ափին տեղի ունեցած ճակատամարտի և Հայկի հաղթանակի մասին (ըստ Ղևոնդ Ալիշանի հաշվարկների Հայկը Բելին հաղթել է մ.թ.ա. 2492թ).: Խորենացու պատմության մեջ  աստվածային ծագում ունեցող Հայկը  ներկայացվում է իբրև իրական կերպար: Այնուհետև Խորենացին գրում է, որ հայոց աշխարհը մեր քաջ նախնի  Հայկի անունով կոչվել է ՀԱՅՔ  (Մովսես Խորենացի, ԺԱ):

      Շարունակելով պատմությունը Խորենացին գրում է Հայկի ծոռնորդի Արամի մասին, որը վարելով հաղթական պատերազմներ, ընդարձակել է Հայքի սահմանները և նրա անունով էլ մյուս ազգերը մեր աշխարհը կոչել են Արմեն, Արմենիկ:   Սակայն Խորենացին հիշատակելով Արամի  քաջագործությունների մասին, միաժամանակ գրում է, որ Արամի մասին գրված չի եղել թագավորական մատյաններում կամ մեհենական պատմություններում, այլ ըստ Մար Աբաս Կատինայի մատյանի, պատմությունները հավաքել են փոքր ու աննշան մարդիկ գուսանական երգերից, որոնք ժողովված են արքունի դիվանում (Խորենացի, ԺԴ): Խորենացու վկայությունը՝ Հայկի անունով մեր երկիրը Հայք կոչելու և Արամի անունով Արմենիա կոչելու մասին, իրենց աշխատություններում համարյա նույնությամբ կրկնում են հետագա հայ պատմիչները և շատ ուսումնասիրողներ:

     Հայ-արմեն անունների ծագման հարցերին, մասնավորապես անմեն անվանը  անդրադարձել են նաև հույն պատմիչները: Արմեն անունը վկայվում է Արգոնավորդների մասին հայտնի  առասպելում, որն ստեղծվել է նախահոմերյան շրջանում (մ.թ.ա, 2-րդ հազարամյակի 2-րդ կեսին), բայց մեզ է հասել մ.թ.ա. 5–րդ դարի բանաստեղծ Պինդարոսի, ավելի ուշ Ապոլոն Հռոդոսցու, Էվկլիպիդեսի և այլոց մշակմամբ: Ըստ առասպելի 50 հույն դյուցազուններ, որոնց մեջ էր նաև Արմեն (Արմենոս) Թեսալացին Արմենիոն քաղաքից, ուղևորվում են Էա երկիր ոսկե գեղմը բերելու: Մ.թ,.ա 1-ին դարի պատմիչ Ստրաբոնը նույնպես անդրադարձել է այդ առասպելին: Նա օգտվելով Ալ. Մակեդոնացու զորավարներ Կյուրսիլոս Փարսալացու և Մեդիոս Լարիսացու չպահպանված ինչ-որ աշխատությունից, մեզ է հասցնում արգոնավորդների մասին մի ավանդություն (պատում), ըստ որի արմենները ունեն թեսալական ծագում, իսկ նրանց անվանադիր նախնին Արմեն /Արմենոս)  Թեսալացին է  (Ստրաբոն, Աշխարհագրություն, XI, գլ.44,12):   Այս վկայության մեջ կարևոր է անվանադիր նախնու ԱՐՄԵՆ անվանումը;

    1970-ական թվականներին Մ. Գավուքճյանի կողմից առաջ քաշվեց մի տեսակետ, որի համաձայն արմեն և հայ անունները ծագում են ար- արմատից, ընդ որում հայ անունը դիտվում էր իբրև ար-հար-հայ անցման հետևանք  (Մ. Գավուքճյան, Արմեն ու հայ անունների ծագումը և Ուրարտուն, Պեյրութ,  1973, էջ 271):

    Անդրադառնանք միջագետքյան հնագույն գրավոր աղբյուրներին: Հայտնաբերված հնագույն  գրավոր աղբյուրը, որտեղ վկայվում են  հայ (ha-a)  և արմե(ն) անունները, Էբլայում (Հալեպից հարավ)  1970-ական թվականներին հայտնաբերված Էբրիում թագավորի աքադերենով գրված արձանագրությունն է  (մ.թ.ա.  24-րդ  դար): Այդ արձանագրության մեզ հետաքրքրող հատվածում թվարկված են իրեր, որոնք տրվել են տարբեր մարդկանց Էբրիում թագավորի կողմից: Արձանագրության այդ հատվածները այսպիսին են. «բարձր որակի գործվածք, մեկ նուրբ գործվածք, մեկ բազմագույն գործվածք միջնորդ (լիազորված) հային  /ha-a./-ին., մեկ ոսկե ձուլակտոր (20 սիկլեյ) հային..»,  այնուհետև «մեկ գործվածք Մուրիին Արմ(ից), մեկ գործվածք, մեկ բարձր որակի բազմագույն հագուստ Մալումի համար Արմ(ից)»:   ՊԲՀ, 1983, №4,  էջ 31: Հայ անունը այս արձանագրության մեջ  օգտագործվել է որպես ցեղի անվանում, իսկ  Արմ(ին)՝  որպես տեղանուն (երկիր):


  

   Եթե Էբլայի արձանագրության մեջ ընթերցվում է Արմ (կիսատ) անվանումը,  ապա Աքադի թագավոր Նարամ-Սինի  (մ.թ.ա. 2236–2200) արձանագրություններում ընթերցվում է Արմանի անունը:  Խեթերեն գրված մի արձանագրությունից, որը հայտնի է «Նարամ-Սինն ու իր թշնամիները» անունով, գրված է, որ Նարամ-Սինի դեպի հյուսիս կազմակերպված  արշավանքի ժամանակ նրա դեմ դուրս են եկել 17 դաշնակից երկրներ: Թվարկված երկրների շարքում (11-րդը) հիշատակվում է Արմանի երկիրը:   Նարամ–Սինի արձանագրություններից հայտնի է դառնում նաև, որ Նարամ–Սինի պապը՝  Սարգոն Աքադացին /մ.թ.ա. 2316-2261/, ավելի վաղ  նույնպես արշավանք է ձեռնարկել դեպի Արմանի երկիր:  Արձանագրության մեջ թվարկված 17 երկրները տեղադրվում են Փոքր Ասիայի արևելյան և Հայկական լեռնաշխարհի հարավարևմտյան մասերում: Արմանին աշխարհագրորեն համապատասխանում է Աղձնիք—Սասունին (ներառյալ Դիարբեքիրի շրջանը):

     Այս տարածքը հետագա գրավոր աղբյուրներում հիշատակվում է Արմանա (Խեթական Թութհալիա 4-րդ  թագավորի տարեգրություն),   Ուրմե, Արմե  (Արգիշտի 1-ին, Սարդուրի 2-րդ)  անուններով: Պարսից  Դարեհ 1-ի  (մ.թ.ա. 522—486) Բեհիսթունյան եռալեզու  արձանագրության մեջ, Հայքի համար օգտագործվում է «Արմինա»  (հին պարսկերեն), Ուրարտու (բաբելերեն) և  Հարմինույա (էլամերեն) անունները:

 Նորից անդրադառնանք շումերական վիպերգերին: Շումերական  «Էնկին և աշխարհի կառավարումը» վիպերգում վկայվում  է, որ  մարդու գոյությունը երկրի վրա ապահովելու համար նրան տրվում են սրբազան օրենքներ, որոնք կոչվում են Մե:   Մե-ի օրենքները գործում էին սրբազան օրենքների, ծեսերի և անմահների  երկիր Արատտայում: Հետևաբար արարչագործության երկրում՝ Արարատում արարված  մարդը   սրբազան ու  զորավոր  այդ գիտության՝  Մե-ի կրողն է:    Իսկ ինչպե՞ս են այդ օրենքները տրվել  մարդկանց: Ո՞վ է դրանք գրել և ո՞վ է դրանք  տարածել Արարատ երկրում ու Արատտայում (նաև Արրատա): Անդրադառնանք դրանց:

Նոր ուսումնասիրությունները թույլ են տալիս ասելու, որ բացի մեզ հայտնի հնագույն գրավոր աղբյուրներից և դրանց հիման վրա առաջ քաշված տեսակետներից, կան այլ տեղեկություններ, որոնց մասին ոչինչ հայտնի չէր: Իսկ հայտնի չէր  որովհետև տարբեր ժամանակներում, տարբեր պատճառներով ոչնչացվել են տասնյակ հազարավոր մատյաններ (Ալեքսանդրիայի գրադարանը, հայոց մինչքրիստոնեական մատյանները…): Սակայն թեման շատ կարևոր էր և ուսումնասիրություններն ու որոնումները շարունակվում էին:  Որոնումները արդյունք տվեցին: Համագործակցելով հետազոտող Ռուբեն Գրիգորյանի հետ  հաջողվեց ստանալ  տեղեկություն այն մասին, որ  սրբազան օրենքները  (մոտ 350 օրենք)  գրվել են ՀԱԹ անունով դիցի կողմից՝ դիցերի համար և կոչվել են Հաթ̶̶̶̶անոզ  (Հաթի օրենքներ):

    Պետք է կարծել, որ  սրբազան օրենքները գործել են  նաև երկրում, դիցերի այստեղ ապրելու ժամանակ:  Մեզ անհայտ պատճառով նրանց կողմից երկիրը լքելուց հետո դրանք տրվել են Արարատ երկրի բնակիչներին: Սրբազան օրենքները Մայր Երկրում տարածելու գործը տրվել է  դից  Հայկի և Էրգիր դիցուհու որդի   Արմե-ն  դիցին  (ն մասնիկը որոշիչ հոդ է): Դից Արմենը   սրբազան օրենքները լրացրել է բազմաթիվ նոր օրենքներով (2476), որոնք պետք է  օգնեին մարդուն ճիշտ կյանքով ապրել երկրի վրա: Այնուհետև իր խմբագրած ու նոր օրենքներով լրացված սրբազան օրենքները դից  Արմենը  իր օգնական դիցերի հետ տարածել է արարչագործության երկրում՝ Արարատում:   Մարդկության համար շատ կարևոր այդ ձեռնարկի համար սրբազան օրենքների  երկիրը դից Արմենի անունով օտարները կոչել են Արմենիա, իսկ բնակիչներին՝ արմեններ, որոնք Արարչի սրբազան օրենքների երկիր և Արարչի սրբազան օրենքները կրող  մարդու որակական տեսակը բնութագրող  իմաստներն ունեն:

     Հարևան երկրների թագավորների արձանագրություններում ինչպես  վերևում  նշվեց,ընթերցվում են  Արմի, Արմե, Արմանի, Արմանա, Արմինա, Արմենիա անունները: Արմենիա անվանումը ավելի ուշ դառնում է ընդհանրական անուն և օգտագործվում օտարների կողմից մինչ օրս:

   Կան փաստեր, որոնք ապացուցում են, որ Արմե (Արմե-Շուպրիա, Աղձնիք,Սասուն) երկրում (Արարատ երկրում) գործել են  հասարակական յուրահատուկ հարաբերություններ և մարդասիրական օրենքներ, որտեղ մարդիկ ավելի ազատ էին, ավելի պաշտպանված քան հարևան երկրներում: Այդ է պատճառը, որ հարևան երկրներից բազմաթիվ ստրուկներ ու այլ հպատակներ  փախչում և ապաստան էին գտնում այնտեղ: Իսկ փախստականները այնքան պաշտպանված էին, որ  հայոց թագավորները անտեսում էին նրանց երկրների թագավորների պահանջներն ու սպառնալիքները և չէին վերադարձնում իրենց երկրում ապաստանած նրանց հպատակներին: Այսպես. հայտնի է, որ անտեսելով պատերազմի սպառնալիքը,  Արմե-Շուպրիայի թագավոր Նիկ-Թեշշուբը անպատասխան է թողել այն ժամանակ հզոր Ասորեստանի թագավոր Ասարհադոնի (մ.թ.ա. 681-669) նամակները և չի վերադարձրել նրա փախստական հպատակներին: АВИИУ, 67(g): Այս օրինակը վկայում է սրբազան օրենքներն իր մեջ կրող հայ մարդու ազնիվ վերաբերմունքը մարդ էակի  հանդեպ:

     Այսպիսով հնագույն Արարատ անվանումից բացի, մեր երկիրը դից Հայկի անունով կոչվել է Հայք:  Իսկ Հայկի որդի դից Արմենի անունով՝ Արմենիա:  Ինչպես նկատում ենք հայը և արմենը նույն ցեղին տրվող աստվածային անուններ են, որոնք ամեն անգամ օգտագործելով, հիշում ու  հնչեցնում ենք մեր անվանադիր դիցերի անունները՝   ՀԱՅԿ  և ԱՐՄԵՆ:  

  Անժելա Տերյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail