(Վերադարձուած արխիւներ – Archives retournées – Returned Archives:lousavor-avedis.org/?p=16276)
06 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2016 – ՆԱԽՈՐԴԸ:
Ա.Գիրք Արարչութեան՝ ըստ առասպելների
1.Հայկական Տաւրոս
Աւանդուած Նախագիտելիք.-
Ինչպէս որ Մարդն է արարուել Աստուծոյ պատկերով՝ այդպէս էլ երկիրն է արարուել երկնքի («երկնքի հաստատութեան») պատկերով:
Երկնքի համաստեղութիւնները (հաստատութիւնը) երկրի վրայ ներկայացուած են լեռնաշղթաներով ու գետերով, աստղերը՝ լեռնագագաթներով: Պատկերացրէք Մասիսների գագաթներին նստած ձիւնի ուրուագծերը` որոնք «աստղ» են խորհրդանշում:
Ցուլը «տաւր»-ն է (Տաւրոսը), եւ «տաւր»/«տօր»-ից է առաջացել լատինական Toro-ցուլը:
Արաբական առասպելաբանութեան մէջ գտնում ենք.-
«Արարչութիւնից յետոյ Աստուած երկիր ուղարկեց հրեշտակին: Երկիր իջեւանելով՝ նա մի հաստատուն տեղ չգտաւ ոտները հենելու, եւ դիմեց Աստծուն: Արարիչն արարեց երկրային ցուլը՝ երկնային ցուլի պատկերով, եւ հրեշտակը հաստատուեց դրա մէջքին»:
Մեկնաբանութիւն.-
Յիշենք Աստուածաշնչի առաջին պարբերութիւնը.
«Սկիզբէն Աստուած երկինքն ու երկիրը ստեղծեց: Երկիրը անձեւ ու պարապ էր եւ անդունդին վրայ խաւար կար եւ Աստուծոյ Հոգին ջուրերուն վրայ կը շարժէր»:
Կարելի է հետեւցնել, որ արարչութեան սկզբում երկիրը ամբողջութեամբ ծածկուած էր ջրով: Իսկ արաբական առասպելի տուեալով՝ ջրից յայտնուած առաջին հրէշ-ցամաքը եղել է Ցուլ-Տաւրոսը , որի վրայ է հաստատուել հրեշտակը: Վերջինս երկնքից ուղարկուել է երկրագնդին հոգ տանելու եւ մշակելու այն: Սոյն հրեշտակը անմարմին հոգեւոր մի ոյժ չի եղել՝ ինչպէս կրօնական պատկերացումներում, այլ մսով-ոսկորով մի էութիւն, հզօր ու պայծառ հրեղէն լուսապսակով (aura):
2.Տօրք Անգեղ եւ Վահագն
Այդ հերշտակը Խորենացու յիշատակած Տաւրոսի Անգեղն է, Տաւրք-Տօրք Անգեղը: Նրա ժառանգներն են եղել Հայոց Անգեղ տան նախարարները (համեմատել անգլ. angel=հրեշտակ):
Վերլուծում.-
«Տաւրք-Տօրք Անգեղ»-ը որպէս «Անգեղ տան Ցուլ»՝ բռնազբօսիկ թարգմանութիւն է մեր կողմից, Խորենացու նկարագրած «անձը» գտնելու համար: Եթէ ընդունենք որ «Տօրք»-ի վերջում դրուած «ք»-ն յոգնակերտ մասնիկ է, ապա կը ստացուի որ «Տօրք Անգեղ» անձը կոչուել է ո՛չ թէ Տօրք՝ այլ Անգեղ (հրեշտակ), Տաւրոսներից-Ցուլերից (այլապէս անհեթեթ է «հրեշտակ ցուլեր»-ը): Բայց եւ «Անգեղ»-«հրեշտակ»-ն էլ իրականութեան մէջ ծագումնաբանական մի ածական է՝ եւ ո՛չ թէ անուն, թէեւ վերածուել է նաեւ անուան՝ ինչպէս «Անժէլ», «Անժելա», «Անգելինա», եւայլն:
Խորենացին մէջբերելով Վահագնին նուիրուած երգը՝ երբէք չի՛ ասել թէ խօսքը Վահագնի «ծննդեան» մասին է: Վերջին միտքը ընդամէնը չարդարացուած մի ենթադրութիւն է՝ որ դժբախտաբար լայն շրջանառութեան մէջ է դրուել մեր օրերում, երբ երգում Վահագնը ներկայացուած է որպէս պատանի՝ եւ ո՛չ թէ նորածին:
Այս առաջին Վահագնը երկրի վրայ արարի՛չ Վահագնն է՝ եւ ո՛չ թէ «Վիշապաքաղ»-ը:
Վերջինս ըստ Խորենացու՝ Տիգրան Երուանդեանի երրորդ որդին է եղել, որ մեծ քաջագործութիւններ է արել Մարաստանի Աժդահակ-վիշապի դէմ մղուած պատերազմում, ուր «Ընդ վիշապաց ասէին յերգին՝ կռուել նմա եւ յաղթել…», այսինքն նա կռուել է վիշապների դէմ ու յաղթել:
Այդ պատերազմում Տիգրան Երուանդեանի կողքին է եղել Աքեմենեան առաջին արքայ Կիւրոսը, որի Կամբիզ կամ Կամբիւսիոս որդին էլ իր մասնակցութիւնն է բերել նոյն պատերազմին: Յետագայում երբ Կամբիւսիոսը դարձել է Արքայից-Արքայ ու գրաւել է Եգիպտոսը՝ այնտեղ ի լուր բոլորին յայտարարել է.
«Ես սպաննեցի Ցուլ-Ապիսին՝ հետեւաբար պէտք չունէք նրան պաշտելու կամ նրան հնազանդելու»:
Որովհետեւ մինչ այդ Եգիպտոսը ենթակայ է եղել Բաբելոնի Քաղդէացի տիրակալներին:
Ահա եւ այդ «Ցուլ-Ապիս» անուանումը չի հասկացուել եգիպտագէտների կողմից, բայց մեր պրպտումներով գտանք որ «Ցուլ» կոչումը օրուայ տիրակալին տրուող մակդիր է եղել («արքայ»-ի փոխարէն), իսկ Ապիս-ը «Ապ-պիս» կարդալու պարագայում ու երկու արմատների տեղերը փոխելով կ՛ունենանք «Պիս-Ապ», որ նոյն ինքն հայերէնի «Վիշապ»-ն է: Սա եղել է Բաբելոնի Քաղդէացի վերջին արքայ Նաբոնիտին (Աժդահակին) տրուած ածական անունը՝ Աքեմենեանների կողմից:
Վերադառնանք Գողթան երգիչներին:
Նրանց երգն աւետում է ոչ թէ Վահագնի՛ ծնունդը՝ այլ «Տիեզերածնութիւն»-ը, երբ Աստուած «երկնել է երկինքն ու երկիրը, ապա երկրագունդը ծածկող ծիրանի ծովը, յետոյ երկիր է ուղարկել Վահագն հրեշտակապետին՝ որն էլ ծովից մի եղեգնիկ-հրաբուխ է ժայթքեցրել, դրա ծուխով ու բոցով, ու այդպիսով կազմուել է առաջին ցամաքը:
Հայնրիխ Բունտինկի նկարած մեծ Ասիայի քարտէսը։
Եւ եղեգնիկ-հրաբխի բոցերի վրայ սաւառնող պատանի Վահագնը դէպի այդ առաջին ցամաքն է ուղարկել իր պատուիրակին՝ Տօրք Անգեղ-հրեշտակին:
Անգղ թռչունը եղել է Անգեղ հրեշտակների խորհրդանիշը, որովհետեւ նրանք անգղի պէս կորաքիթ են եղել (եւ ոչ թէ «տափակաքիթ»՝ ինչպէս նկարագրում է Խորենացին), նաեւ ունեցել են ֆիզիկապէս սաւառնելու ունակութիւն:
Այդպիսի կարողութեամբ օժտուած անհատներ միշտ էլ եղել են տարբեր դարաշրջաններում՝ ինչպէս յոյների «աստուածները»: Երեւոյթը երբէք էլ վերացականութիւն չէ, հէքիաթային չէ:
Բերենք մի օրինակ Փաւստոս Բիւզանդից.
«…Մեծն քորեպիսկոպոսն Դանիէլ, այր սքանչելի…: Սա եւ կօշկօք քայլելոյն գնայր ի վերայ գետաց, եւ ոչ թանային: Եւ զի կամէր ի հեռաստան ուրեք երթալ՝ իբրեւ զփայլակն սլացեալ լինէր անաշխատ. իբրեւ թռուցեալ՝ յոր կամէրն երթալ ի տեղին, յանկարծօրէն անդ գտանէր»:
Թարգմանենք. «Դանիէլ մեծ արքեպիսկոպոսը մի սքանչելի այր էր: Նա գետերի վրայից քայլում էր առանց կօշիկները թրջելու: Եւ երբ կամենում էր մի շատ հեռաւոր տեղ գնալ՝ փայլակի արագութեամբ էր սլանում, առանց հոգնութեան. կարծէք թռնելով էր գնում իր ցանկացած վայրը՝ ու յանկարծօրէն յայտնւում էր այնտեղ»:
Երկրագնդի վրայ հրեշտակների սերունդները գոյութիւն են ունեցել նախքան Ադամն ու նրա սերունդները: Առասպելներից ոմանք յայտնում են՝ թէ Ադամին ու Եւային արարել է նրանցից մէկը: Ադամորդիները նրանց կոչել են «աստուածներ», քանզի նրանք մարդկանց արարելուց յետոյ՝ նրանց սովորեցրել են լեզու եւ զանազան գիտութիւններ: Կոչուել են նաեւ «հսկաներ»՝ մարդկանց համեմատ բաւականին բարձրահասակ ու հուժկու լինելու պատճառով: Տես՝ Պատկեր «1»:
Պատկեր «1» – Եգիպտական բարձրաքանդակ
20.Գրաբարեան «պատանեկիկ»-ը երբէ՛ք էլ «պատանեակ» չի՝ այլ «պատանի+եկիկ», «եկած
պատանի»: Սումէրական առասպելներում «Իկիկի» (եկիկ – Մ.Ն.) են կոչուել երկրագնդի ծիրից
ներս մտած ու նրա շուրջ պտտուող տիեզերանաւերի հրամանատարները: Տես՝ Զախարիա
Սիտչին, «12-րդ Մոլորակը», ռուս. լեզուով, հրտ. Մոսկուա, 2005, էջ 308: (իՈՍՈՐՌÿ հՌՑփՌվ
«ԺՉպվՈՊՓՈՑՈÿ կսՈվպՑՈ»):
21. Փաւստոս Բուզանդ, «Հայոց Պատմություն», Երեւան 1987, էջ 58, 60:
22.Տարօն գաւառի հոգեւոր առաջնորդն էր, Տիրան արքայի ժամանակակիցը:
23.8-ից մինչեւ 20 մետր հասակով, Դինոզաւրների ժամանակակիցները:
Մովսէս Նաճարեան
magaghat.am/archives/40548