ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի ջանքերով բարեփոխվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԵԽ զեկույցը

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի ջանքերով բարեփոխվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԵԽ զեկույցը

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի ջանքերով բարեփոխվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԵԽ զեկույցը

20 ՅՈՒՆԻՍ 2020 – ԵԿՈՒՈՐ ՔՈՉՈՒՈՐ ԹՈՒՐՔԵՐԸ ԵՒ ՄԵՆՔ ՀԱՅԵՐՍ:

Karabagh, une présence arménienne millénaires : Tigranakert d’Artsakh

Ուրբաթ երեկոյեան Եւրոպական խորհրդարանը իր լիագումար նիստի ընթացքին հաստատեց մայիսի 19-ին ԵԽ արտաքին յարաբերութիւններու յանձնաժողովի քուէարկած Արեւելեան գործընկերութեան վերաբերեալ զեկոյցի նախագիծը:

Յիշեցնենք, որ ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի եւ ԵՄ-ի մօտ ՀՀ առաքելութեան տարած ջանքերով կարելի եղած էր մայիս ամսուան ընթացքին բանաձեւին նախնական տարբերակը բարեփոխել եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան վերաբերեալ առանձին հատուած ներառել, որտեղ Եւրոխորհրդարանը կը վերահաստատէ իր աջակցութիւնը ԵԱՀԿ Մինսկի խումբի համանախագահներու՝ Ղարաբաղեան հակամարտութիւնը կարգաւորելու ջանքերուն եւ 2009-ի հիմնարար սկզբունքներուն:

Նշենք, որ երեք հիմնարար սկզբունքներն են՝ ուժի չկիրառումը, ազգերու ինքնորոշման իրաւունքը եւ տարածքային ամբողջականութիւնը։

ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակը պիտի շարունակէ գործել այն ուղղութեամբ, որ ապագային Եւրոպական Խորհրդարանը նմանատիպ բանաձեւերու մէջ փակագծերը բանայ եւ յստակօրէն նշէ նաեւ ազգերու ինքնորոշման իրաւունքը որպէս Ղարաբաղեան հիմնախնդիրի կարգաւորման հիմնարար սկզբունք:

ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակ

aparaj.am/hyd-yevropayi-hay-dati-grasenyaki-jankherov-barephoxvel-e-lernayin-gharabaghi-hakamartuthean-verabereal-yex-zekuyceh/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail