Ամերիկահայության միայն երկու տոկոսն է հետաքրքրված Հայաստանով. Հարութ Սասունյան․ «Սփյուռքի ձայնը»

Ամերիկահայության միայն երկու տոկոսն է հետաքրքրված Հայաստանով. Հարութ Սասունյան․ «Սփյուռքի ձայնը»

22 Սեպտեմբերի, 2022, – Նաիրա Աղաբեկյան – «Սփյուռքի ձայնը»

< Տիգրան Փաշաբեզյան. «Խաղաղության դարաշրջանի վերաբերյալ» ՀՀ իշխանությունների որդեգրած օրակարգը՝ կեղծ օրակարգ է» >

< «Հայ ժողովուրդը պարտաւոր է հաստատել ազգային պետութիւն եւ ձեւաւորել Հայաստանի Հանրապետութեան համար իրաւական քաղաքական նոր օրակարգ» >

Ինչպե՞ս ազդել տարբեր երկրների հասարակությունների վրա, ինչպե՞ս ներկայացնել ստեղծված իրավիճակը օտարներին, արդյո՞ք սփյուռքի` այս շրջանում տարած աշխատանքները բավարար են։

«Հասարակությունների վրա աշխատանքում թերացել և շարունակում ենք թերանալ։ Դա գուցե նրանից է, որ այդ գործը իրականացնողները հայության մի փոքր զանգվածն է իր վրա վերցրել։ Երկու տոկոսը, որը աշխատում է և կառավարությունների հետ, երկու տոկոսը, որ զբաղվում է հասարակությունների հետ աշխատանքով, երկու տոկոսը, որ հավաքներին մասնակցում է», — ասում է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը։

Նա նաև ցավով նշում է, որ այսօր Սփյուռքում հայության մի մասը անգամ չի ճանաչում իր ինքնությունը, որոշներն ասում են, որ «այո, մեր պապերն են հայ»։

Հարութ Սասունյանը ընդգծում է, որ ստեղծված իրավիճակում կարևոր գործը դիվանագիտական խողովակով աշխատանքներ տանելն է, իսկ երկրորդ քայլը՝ հզոր բանակ ունենալը։

«Մենք երկար ժամանակ վատնել ենք սփյուռքի ներուժը, շեշտը դրել միայն փողի տրամադրման, այլ ոչ թե մտային կարողություններին Հայաստան բերելու վրա։ Շատ հաճախ է ասվում, որ ազերիները նավթ ունեն, իսկ հայերը՝ սփյուռք։ Բայց այդ կարևոր հանգամանքը չի օգտագործվել»,- ասում է։

Նա շեշտում է, որ այսօր էլ շարունակվում է նույն գործելաոճը, այսօր էլ սփյուռքին չեն կանչում Հայաստան, սփյուռքի ներուժը չի օգտագործվում։

«Այսօր մենք ունենք երկքաղաքացիության հնարավորություն։ Բայց 7 միլիոն սփյուռքի քանի՞ տոկոսը գիտի այս մասին։ Նույնիսկ մեկ տոկոսը երկքաղաքացի չէ։ Տարիներ շարունակ մեզ թվում էր, որ սփյուռքում ամեն բան գիտեն, բայց դա այդպես չէ, սփյուռքում շատ բաների մասին չգիտեն և իրազեկման կարիք ունեն»,- ասում է զրուցակիցս։

Անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան այցին և ամերիկահայության սպասումներին` պարբերականի խմբագիրը նշում է, որ մեր ծայրահեղ զգացականությունը մեզ հաճախ է խանգարում ճիշտ կոմնորոշվելիս։ «Պետք չէ ոչ ոգևորվել, ոչ էլ բացասական երանգ պիտակել։ Պետք է ճիշտ դրսևորել մեր համագործակցությունները, ինչպես այսօր անում են ուկրաինացիները, ուկրաինական կառավարությունը»։

Map of Armenia – Historical Armenia and future

hy.armradio.am/2022/09/22/ամերիկահայության-միայն-երկու-տոկոսն/?fbclid

Facebooktwitterredditpinterestlinkedinmail