ՀԱՅՈՑ ԾՆՆԴԵԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ և ՄԵՆՔ – ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ԱՐՏԱՎԱԶԹ ԵՐԿՐՈՐԴ ՀՌՈՄԻ ԵՒ ՊԱՐԹԵՒՆԵՐՈՒ ՄԻՋԵՒ -- Ardavast II between Rome and the Parthians -- Ardavast II entre Rome et les Parthes

ՀԱՅՈՑ ԾՆՆԴԵԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ և ՄԵՆՔ – ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

10 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2025 – ՆԱԽՈՐԴԸ ՅՕԴՈՒԱԾԸ // Կարդալ նաեւ՝ ‏:

Տիեզերքի ձևավորման որոշակի փուլում, երբ պատրաստ էր բանական մարդու գոյությանն ու գործունեությանն անհրաժեշտ միջավայրը, Տիեզերքի Արարչի նախախնամությամբ Երկիր մոլորակի վրա արարվեց առաջին բանական մարդկանց ցեղը՝ Հայ ցեղը։ Նրանք դարձան Արարչի քրմերը։

Արարիչն իր քրմերի ցեղին տվեց․
– Սրբազան նախաերկիրը, որպես Հայրենիք,
– Հայերեն լեզուն, որի 36 հնչյունները ընդգրկում են ողջ Տիեզերքը,
– Այդ լեզվով գիր ստեղծելու սկզբունքը,
– Յուրայինների ու բնության հետ համակեցության Օրենքը,
– Ճշմարիտ աստվածապաշտության կարգը
– Աստվածապաշտության կարգը սահմանող Տոմարը։

Այս բոլոր աստվածային շնորհների վկայությունը գտնում ենք Սյունիքի ժայռապատկերներում, որոնք փորագրվել են վերին հին քարի դարում (15÷50 հազար տարի առաջ)։

Դրանք աշխարհի հնագույն գրերն են, որոնք հետագայում գործածվել են նաև Շումերում և հին Եգիպտոսում։ Սյունիքի նշանագրերից են ծագեցվել մ․թ․ա․ 2-1 հազարամյակներում ստեղծված այբուբենական գրերը և սուրբ Մաշտոցի ստեղծած տառանշանները։

Սյունիքի ժայռապատկերները մեր ազգային ինքնության նախնական ու անաղարտ վիճակի հայելին է և միաժամանակ մեր Ազգի ծննդյան վկայականը։

Թեև հազարավոր տարիների ընթացքում մեր աստվածաշնորհ լեզուն պահպանել ենք, այդ լեզվով գրելու նշանները, որ կորսվել էին, վերականգնեց սուրբ Մեսրոպ Մաշտոցը, սակայն մոռացել ենք Օրենքը, հեռացել ենք ազգային սրբություններից ու մոռացել, հեռացել ենք ճշմարիտ աստվածապաշտությունից, մոռացել ենք նրա կատարման կարգը։

Արդյունքում մենք, ում հին աշխարհում ճանաչում էին որպես Աստծո Որդիներ, Ռազմիկ-քրմեր, կորցրինք ազգային ինքնությունը, դարձանք սովորական մահկանացու մարդ։ Այստեղ է վերջին ժամանակներում մեր անհաջողությունների ու կորուստների հիմնական պատճառը։

Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:

ՀԱՅՈՑ ԾՆՆԴԵԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ և ՄԵՆՔ – ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail