Մոտ 1600 տարի առաջ Հայոց պատմությունը (Մովսես Խորենացի) կաղապարվեց Հին կտակարանի ժամանակագրության և ծագումնաբանության կաղապարով – Համլետ Մարտիրոսյան

Cilician Armenia. Royal. Levon I, 1198-1219. Tram (Silver, 22.90 mm, 2.99 g

Մոտ 1600 տարի առաջ Հայոց պատմությունը (Մովսես Խորենացի) կաղապարվեց Հին կտակարանի ժամանակագրության և ծագումնաբանության կաղապարով – Համլետ Մարտիրոսյան

Համլետ Մարտիրոսյան – Հնագույն քաղաքակրթությունների հետազոտման կենտրոն:

Համլետ Մարտիրոսյան – ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ: – ԿԱՐԴԱԼ ՆԱԵՒ:

ԴԻՄԱԴՐՈՒԹԻՒՆԸ ՄԵՐ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՐՏՔՆ Է – lousavor-avedis.org

Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:

ԿՐԹՈՒԹՅԱՆ և ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
(առաջարկ)

Մոտ 1600 տարի առաջ Հայոց պատմությունը (Մովսես Խորենացի) կաղապարվեց Հին կտակարանի ժամանակագրության և ծագումնաբանության կաղապարով և Խորենացին ստիպված էր Հայկ նահապետին Հայք բերել Բաբելոնից: Եթե հիմք ընդունենք Խորենացու տվյալները, Հայոց ծագումը հասցվում է մ.թ.ա. 3-րդ հազարամյակի կես:

19-րդ դարի վերջերին հայագիտությունը մտցվեց էլ ավելի սահմանափակ կաղապարի մեջ՝ հնդեվրոպական տեսության կաղապարի մեջ, ըստ որի, հայերը Հայք են եկել մ.թ.ա. 1-ին հազարամյակի սկզբում և պետականություն են ստեղծել ոչ հայկական URARTU-ի անկումից հետո՝ մ.թ.ա. 6-րդ դարում:

Այսօր ՀՀ գիտության ասպարեզում կաղապարված, հետամնաց ու չզարգացող ուղղությունը հենց հայագիտությունն է, չնայած նրան, որ համարյա մեկ դար է, ինչ այդ ասպարեզում գործում են մոտ տասը գիտահետազոտական ինստիտուտներ: Թեև այդ ինստիտուտներից յուրաքանչյուրն ունի հայագիտական ուղղվածություն, սակայն գործնականում սրանցից յուրաքանչյուրում չգիտեն, թե ինչ է կատարվում մյուս ինստիտուտներում:

Հայագիտությունն իր սկզբնավորման օրվանից անհիմն կերպով մտցվեց հնդեվրոպաբանության ճահիճի մեջ: Մինչ օրս գործելով այդ կեղծ տեսության շրջանակներում, ակադեմիական հայագիտությունն իր մեկդարյա գործունեության ընթացքում մնաց կաղապարված և երբեք չդրեց հայերի բնիկության հետազոտման խնդիրը, անտեսելով հայերի բնիկության փաստը հաստատող բազմաթիվ հնագիտական և գրավոր տվյալները:

Այս հարցում թերևս բացառություն է Պատմության ինստիտուտի մոտեցումը (տնօրեն Աշոտ Մելքոնյան), սակայն հայերի բնիկությունը հիմնավորող հետազոտական աշխատանքների բացակայությունն այս ինստիտուտի ջանքերը դարձնում է անարդյունավետ: Այստեղ հիմնականում զբաղվում են քրիստոնեական շրջանի պատմության խնդիրներով։

Ըստ արդի ակադեմիական հայագիտության, հայերը եկվորներ են, ովքեր ժառանգել են մինչ այդ Հայքի տարածքում ապրած «խուռիների», “խեթերի”, «լուվիացիների» և «ուրարտացիների» մշակույթները, իսկ հայերը նրանց խառնածին սերունդներն են: Սրանով հայերս զրկվում ենք վերին հին քարի դարից մինչև վաղ երկաթի դար ընկած ժամանակահատվածում Հայկական լեռնաշխարհի հնագիտական մշակույթը (ժայռապատկերներ, վիշապաքարեր, Զօրաց քարեր, Gobekli/Պորտասար, Չայոնու, Շենգավիթ և այլն) ստեղծողի օրինական իրավունքից: Զրկվում ենք առաջին ցորենը ցանողի, առաջին կենդանին ընտելացնողի, աշխարհի հնագույն գիրը ստեղծողի, առաջին աստղադիտարանը կառուցողի, առաջին մետաղը ձուլողի, … օրինական իրավունքից:

Հավասարեցվում ենք թուրքերին, ովքեր իրենց համարում են «խեթերի», «խուռիների», «ուրարտացիների» մշակույթների ժառանգորդ: Մի տարբերությամբ, որ, ըստ արդի հայագիտության, մենք թուրքերից 1600 տարով ավելի շուտ ենք հայտնվել Հայկական լեռնաշխարհում:

Այսպիսի հայագիտությունը գործում է ընդեմ Հայ ազգի և Հայոց պետականության շահերի:

Հաշվի առնելով նաև հայագիտության միջոցով ազգային ինքնությունն ու հայրենիքը ճանաչելու կրթա-դաստիարակչական նշանակությունը, առաջարկում եմ.

a. Լուծարել գիտության և կառավարության միջև գտնվող Ազգային Ակադեմիայի պորտաբույծ կառույցը:

b. Լուծարել հետևյալ գիտահետազոտական ինստիտուտները,
1. Պատմության ինստիտուտ
2. Լեզվի ինստիտուտ
3. Գրականության ինստիտուտ
4. Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
5. Արվեստի ինստիտուտ
6. Արեվելագիտության ինստիտուտ
7. ԵՊՀ հայագիտական հետազոտությունների կենտրոն
և նրանց բազայի վրա ստեղծել

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ։

c. Հայագիտական կենտրոնի առջև խնդիր դնել Հայկական լեռնաշխարհի վերին հին քարի դարից մինչև վաղ երկաթի դար ընկած ժամանակահատվածի հնագիտական նյութի և մ.թ.ա. 3÷1 հազարամյակների գրավոր աղբյուրների հետազոտմամբ փնտրել Հայոց մարդաբանական տիպի ու գենոմի, լեզվի, մշակույթի հետքերը: Ապահովել այդ հետազոտությունների իրականացմանն անհրաժեշտ բյուջեով:

Նկարում՝ Մ.թ.ա. 8÷7-րդ հազարամյակների հնավայր Ծոփաց աշխարհում: Այստեղ ապրել են քարե հիմքով ու պատերով, սվաղած ու ներկած հատակով տներում: Այստեղ է հայտնաբերվել աշխարհի հնագույն մետաղյա իրը:

Համլետ Մարտիրոսյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail