ՀԻՆ ՈՒ ԻՄԱՍՏՈՒՆ ՀԱՅԸ – Խոսք միայն նրան, ով հայ է, հպարտ է, որ պատվելի հայ ցեղից է։ – Համլետ Մարտիրոսյան

HAMLET MARTIROSYAN – ARMENIAN is the origin of the human race, at least 50,000 years old

ՀԻՆ ՈՒ ԻՄԱՍՏՈՒՆ ՀԱՅԸ – Խոսք միայն նրան, ով հայ է, հպարտ է, որ պատվելի հայ ցեղից է։ – Համլետ Մարտիրոսյան

Համլետ Մարտիրոսյան – Հնագույն քաղաքակրթությունների հետազոտման կենտրոն:

Համլետ Մարտիրոսյան – ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ: – ԿԱՐԴԱԼ ՆԱԵՒ:

ԴԻՄԱԴՐՈՒԹԻՒՆԸ ՄԵՐ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՐՏՔՆ Է – lousavor-avedis.org

– Գիշերը որքան էլ երկարի, առաւոտը գալու է: – lousavor-avedis.org

May be an image of Havasu Falls

ՀԻՆ ՈՒ ԻՄԱՍՏՈՒՆ ՀԱՅԸ
Խոսք միայն նրան, ով հայ է, հպարտ է, որ պատվելի հայ ցեղից է։

Հայոց աչքերի առջևով է անցել աշխարհի պատմությունը՝ ի սկզբանէ մինչև օրս: Մենք տեսել ենք, թե ինչպես են ծագել առաջին ժողովուրդները, ինչպես են նրանք վերացել, ինչպես են առաջացել նոր ժողովուրդներ: Մենք տեսել ենք, թե ինչպես են կործանվել պետություններ ու ստեղծվել նորերը…

Այնքա՜ն հին ենք, որ հիշում ենք այն ժամանակները, երբ Վանա լճի տեղում բարգավաճ քաղաքներ էին: Իսկ դա ~13.000 տարի առաջ էր:

Մեր հիշողության մեջ շատ բան է պահպանվել նաև ավելի հին ժամանակներից: Որտեղի՞ց է կամ ումի՞ց է այն անցել մեր նախնիներին՝ առայժմ չգիտենք:

Նրանք հիշում էին, որ մենք ջրից ծնվածներ ենք, որ մեզ ստեղծել է Արարիչը՝ կենսատու քաղցրահամ ջրերը մարմնավորող Հայ Աստվածը: Խորենացին նրան բնութագրում է որպես Հրի ու Ջրի արարիչ Աստված:

Կյանքի ծագման ժամանակակից տեսությունն էլ է ասում, թե կյանքն առաջացել է ջրից ու ջրում, հետո դուրս եկել ցամաք: Նաև հայտնի է, որ մարդու մարմնի 70÷80% ջուր է:

Մեր նախնիների հիշողությունն ավելի հեռուն է գնացել: Նրանք պնդում էին, թե ողջ աշխարհը սկզբում մի Ծով էր՝ Ծիրանի Ծով: Նա էր ամենին ծնող Մայրը։
Ծիրանի ծովից ծնվում է Արարիչը և ստեղծում Տիեզերքն ու մարդուն՝ մեր նախահորը:

Ժամանակակից տիեզերածնական տեսություններն էլ ասում են, թե աստղերի ու մոլորակների առաջացումից շատ առաջ կար ջուրը:

Եթե սրանք ինչ որ մեկից մեր նախնիներին փոխանցված ու հիշողություն դարձած գիտելիք են, ապա հարկ է պարզել, թե ե՞րբ, ումի՞ց են ստացվել: Եթե սրանք մեր նախնիների գիտելիքից մեզ հասած փշրանքներ են, ապա հարկ է պարզել, թե ինչ գիտության են նրանք տիրապետել:

Քանի՜, քանի հազար տարի են մեր նախնիները ծնկի գալով աղբյուրի առաջ ու խոնարհվելով ջուրը խմել և թևատարած բացականչել են.
– Օ՜ Հա՜յ, կենսատու Արարիչ, Հայր մեր, փա՛ռք քեզ:

Սրանից, կամ նման մի փառաբանական արտահայտությունից մեզ է հասել միայն Օ՜ Հայ>Օխայ բացականչությունը, որպես սոսկ ծարավը հագեցրածի երանության արտահայտում:

Այսպես կամ այլ ձևով մեր նախնիները փառաբանել են իրենց Արարիչ Աստծուն, ով ինքն իրեն, որպես կենսատու քաղցրահամ Ջուր, բխեցնում է Երկրի ընդերքից և կյանք տալիս ամենին, ով ինքն իրեն դրսևորում է որպես Հուր ու ամեն բարի առավոտ ծագում որպես կենսատու Արեգակ:
Հիրավի փառք Նրան:

Փառք Ջրին ու Հրին, զի նրանք Արարչի մարմնավորումներն են, ուստի՝ սրբություններ են։

Մի խոսքով, մենք այնքա՜ն հին ենք, որ այսօրվա աշխարհում չունենք մեր չափ ծեր ու հասուն և մեզ հասկացող զրուցակից:
Այսօրվա աշխարհում մեկուսի ենք մեր մարդկային տիպով, լեզվով, գենով, խառնվածքով, մշակույթով,…

Այստեղ է մեր ազգի զօրության ակունքը:
Ցավոք, դեռ հստակ չգիտենք այդ ակունքի ամբողջական բնությունը:

/10 Մայիս, 2018 թ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail