Նիկոլ ուրացող, Տիգրանաշենն էլ, Նախիջևանն էլ, Բաքուն էլ, Ղազախն էլ, Գանձակն էլ,․․․ հայկական են եղել – Համլետ Մարտիրոսյան

Hayasa-Azzi - 1500 BC - is the source of the native name for the country, Hayastan

Նիկոլ ուրացող, Տիգրանաշենն էլ, Նախիջևանն էլ, Բաքուն էլ, Ղազախն էլ, Գանձակն էլ,․․․ հայկական են եղել – Համլետ Մարտիրոսյան

Համլետ Մարտիրոսյան – Հնագույն քաղաքակրթությունների հետազոտման կենտրոն:

Համլետ Մարտիրոսյան – ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ: – ԿԱՐԴԱԼ ՆԱԵՒ:

ԴԻՄԱԴՐՈՒԹԻՒՆԸ ՄԵՐ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՐՏՔՆ Է – lousavor-avedis.org

– Գիշերը որքան էլ երկարի, առաւոտը գալու է: – lousavor-avedis.org

Նիկոլ ուրացող, Տիգրանաշենն էլ, Նախիջևանն էլ, Բաքուն էլ, Ղազախն էլ, Գանձակն էլ,․․․ հայկական են եղել։ Այսօրվա Ադրբեջանը Մեծ Հայքի Արցախ, Ուտիք, Փայտակարան աշխարհների տարածքն է։ Եթե հայ ես ու Հայոց վարչապետ ես, ինչու՞ այդ տարածքների պահանջատերը չէս։ Ինչու՞ Մասիսի ու Արեվմտյան Հայքի պահանջատերը չես։ Ինչու՞ եղեռնի պահանջատերը չես։ Քաղաքականության մեջ վախն ամենավատ խորհրդատուն է։

Թեև “դուխով” մակդիր վերցրիր, սակայն այս հարցերում դու նախկիններից չես տարբերվում։

Այդ տարածքների հնագիտական մշակույթները, սկսած պալեոլիթից մինչև նոր ժամանակները, հայերի ստեղծածն են, հայկական քաղաքակրթության բաղադրիչներն են։ Հայկական լեռնաշխարհի բնիկը՝ հայն է, Երկիր մոլորակի նախնական քաղաքակրթական օջախի ստեղծողը։ Ինչու՞ հայագիտության առանցքային խնդիրներից շատ հեռու կանգնած ակադեմիական ինստիտուտներին չես հրահանգում հետազոտել այդ խնդիրները և արդյունքները ներկայացնել աշխարհին։

Թուլացել ենք, կորցրել, բայց դա չի նշանակում, որ պիտի թևաթափ լինենք, ուրանանք, մոռանանք մեր ամբողջական Հայրենիքի մեծությունը, մեր պատմությունն ու ազգային ինքնությունը։

Եթե մենք չուրանանք, չմոռանանք մեր ազգային ինքնությունն ու արժանապատվությունը, մեր պատմությունը, որպես քաղաքակրթություն կերտող ազգի պատմություն, միշտ հիշենք հանճարեղ լոռեցու «Էսպես չի մընա…» խոսքերը, ամեն ինչ կփոխվի ի օգուտ մեզ։

Այս հենքի վրա է պետք ներկայանալ աշխարհին, այս հենքի վրա է պետք կառուցել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունը, այս հենքի վրա է պետք սերունդ կրթել ու դաստիարակել:

No photo description available.

Facebooktwitterredditpinterestlinkedinmail