ԱԶԳԱՅԻՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ – Այն, որ տարբեր լեզուների միջև կան բառային ընդհանրություններ, դա փաստ է – Համլետ Մարտիրոսյան
Համլետ Մարտիրոսյան – Հնագույն քաղաքակրթությունների հետազոտման կենտրոն:
Համլետ Մարտիրոսյան – ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ: – ԿԱՐԴԱԼ ՆԱԵՒ:
ԴԻՄԱԴՐՈՒԹԻՒՆԸ ՄԵՐ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՐՏՔՆ Է – lousavor-avedis.org
– Գիշերը որքան էլ երկարի, առաւոտը գալու է: – lousavor-avedis.org
ԱԶԳԱՅԻՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
/19 Հունվար, 2016 թ./
Այն, որ տարբեր լեզուների միջև կան բառային ընդհանրություններ, դա փաստ է: Սակայն այդ փաստի այն մեկնաբանությունը, որ զարգացրել ու շարունակում է զարգացնել պատմահամեմատական լեզվաբանությունը, մասնավորապես հնդևրոպաբանությունը, դա կեղծիք է, պատմության կեղծարարների պատվերն է։
Վերջին 100 տարիների ընթացքում հնագույն պատմության շատ հարցերի հետազոտության կառավարման «սանձերը» գտնվում են առաջատար հնդևրոպաբանների ձռքերում: Ավելի ճիշտ կլինի ասել, թե որոշ շահագռգիռ ուժերի կողմից են այդ սանձերը հանձնվել նրանց, քանզի փորձարարական բազա չունեցող գիտության այդ ասպարեզում փաստերը մանիպուլացնելը և կեղծելը շատ ավելի դյուրին է։
Նրանց ճնշմանը չի դիմանում նույնիսկ այնպիսի փաստացի գիտություն, ինչպիսին հնագիտությունն է: Շատ հնագիտական փաստեր դուրս են մղվում մասնագիտական գրականությունից ու մոռացության մատնվում միայն այն պատճառով, որ հակասում են պատմահամեմատական լեզվաբանության ծնած կեղծ տեսություններին:
Աշխարհի որոշ ժողովուրդներ ունեն իրենց առասպելները, որոնցում առաջնային տեղ է գրավում ծագումնաբանությունը, հին ժամանակների պատմության առասպելականացված դրվագները: Մենք՝ հայերս, ունենք առասպելների շատ հարուստ շտեմարան, որը հազարամյակներ շարունակ պահպանվել է ազգային հիշողության մեջ ու հասել մեզ: Դրանցում պատմվում են լեռների, լճերի, գետերի առաջացման առասպելական պատմությունները, ստուգաբանվում են սրբազան տեղանունները:
Դրանց թվին է պատկանում առասպելների մի շարք, որոնցում պատմվում է, թե հին ժամանակներում Վանա լիճը չի եղել, իսկ նրա տեղում եղել են բարգավաճ քաղաքներ: Էպոսի Դավթի ճյուղի որոշ պատումներում ևս նշվում է, որ Դավիթի ժամանակ Վանա լիճը չի եղել: Որոշ առասպելներում էլ պատմվում է, թե շատ ժամանակներ առաջ Տիգրիս գետը, ինչպես Արածանին /=Եփրատը/ սկիզբ է առել Նպատ լեռից:
Այդ մասին խոսում են նաև անտիկ հույն հեղինակները: Տիգրիսը, իմա՝ ժամանակակից Արճեշ գետը, սկիզբ է առել Նպատ լեռից, Տավրոսի լեռներն անցել է բնական թունելով և դուրս եկել Միջագետքում (տես քարտեզը): Միջնադարյան մատենագրության տվյալները խոսում են այն մասին, որ Նպատը եղել է Հայոց ամենասրբազան լեռներից մեկը, չնայած իր համեստ բարձրությանը(2832մ):
Հիշյալ առասպելներում նաև պատմվում է, թե ինչպես է փակվում Տավրոս լեռների թունելն ու Տիգրիսի ջրերը ելք չգտնելով, լճանում են և Վանա լիճը վերականգնվում է:
1990թ գերմանացի երկրաբանները հորատեցին Վանա լճի հատակը և պարզեցին, որ մոտ 16․000 տարի առաջ լիճը գործնականում ցամաքել է և նրա տեղում մնացել են մի քանի փոքր աղի լճակներ (տես Վանա լճի մակարդակի գրաֆիկը): Վանա լիճը նորից սկսում է վերականգնվել մոտ 14․000 տարի առաջ: Այդ 2․000 տարիների ընթացքում ցամաքած Վանա լճի տարածքում անշուշտ կառաջանային բնակավայրեր, այն բնակավայրերը, որոնց մասին պատմում են մեր առասպելները:
Միայն այս մի օրինակը ցույց է տալիս, որ Հայոց ազգային հիշողությունը 15-16 հազար տարի առաջ մեր բնօրրանում՝ Հայքում տեղի ունեցած դեպքերի մանրամասներն է պահպանել։ Միայն այս մի օրինակը բավարար է, որպեսզի հայը պնդի ու հիմնավորի, որ ինքը Հայկական լեռնաշխարհի բնիկն է, որ ինքը վերին հին քարի դարից մինչ օրս Հայկական լեռնաշխարհում ստեղծված մշակույթների հեղինակն է, որ ինքը աշխարհի հնագույն քաղաքակրթության՝ Հայկական քաղաքակրթության հեղինակն է։
Ու՞մ հավատանք. հնդեւրոպաբանների՞ն, ովքեր մինչ օրս պնդում են, թե հայերը եկվորներ են ու Հայքում հայտնվել են մ․թ․ա․ 1-ին հազարամյակում, թե՞ ազգային հիշողությանը: Ընտրությունն ընթերցողինն է:
Լավ է, որ գերմանացի երկրաբանները տեղյակ չէին ոչ Հայոց առասպելներից, ոչ էլ հնդեւրոպաբանների տեսություններից:
