ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐՆ ՈՒ ՀՆԱԳԵՏՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԽՐԱՄԱՏՈՒՄ ՉԵՆ – Համլետ Մարտիրոսյան
Համլետ Մարտիրոսյան – Հնագույն քաղաքակրթությունների հետազոտման կենտրոն:
Համլետ Մարտիրոսյան – ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ: – ԿԱՐԴԱԼ ՆԱԵՒ:
ԴԻՄԱԴՐՈՒԹԻՒՆԸ ՄԵՐ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՐՏՔՆ Է – lousavor-avedis.org
– Գիշերը որքան էլ երկարի, առաւոտը գալու է: – lousavor-avedis.org
Այսօր նիկոլի ու իր շրջապատի համար Թուրքիան ու Ադրբեջանը սոսկ հարևան պետություններն են, իսկ թուրքերն ու ադրբեջանցիները՝ հարևան ժողովուրդներ, որոնց հետ մենք ստիպված ենք հարևանություն անել։ Սա խնդրի լուծման տարբերակ կդառնար, եթե նույն կերպ մտածեին Թուրքիան ու Ադրբեջանը, ընդունեին ու հարգեին Հայոց պատմությունն ու մշակույթը։
Սրանք ագրեսիվ են ու իրենց ագրեսիությունը տարածում են ոչ միայն այսօրվա փոխհարաբերությունների մեջ, այլ նաև հասցնում են պատմության խորքերը։
Նրանք ակնհայտ կեղծիքների հիման վրա ստեղծում են նոր պատմություն և այդ պատմությամբ հիմնավորում իրենց այսօրվա ագրեսիվությունը։
Ագրեսիվության այդ հիմքերը նրանք ստեղծում էին դեռ սովետական ժամանակներում, սակայն որքան էլ ցավալի է, ոչ մի լուրջ հակադարձում չէին ստանում հայ պատմաբանների կողմից։
Ալիևի հողային ագրեսիվ պահանջների դիմաց այսօր հայ պատմաբաններն ու հնագետները աշխարհը պիտի հեղեղած լինեին բազմալեզու և հանրամատչելի հոդվածներով ու գրքերով։
Պատերազմի դաշտում դա է նրանց դիրքն ու խրամատը։
Սակայն, ինչպես սովետական ժամանակներում էր, այսօր էլ նրանք լուռ են։

/17 սեպտեմբերի 2021թ